Փաշինյանի զրույցն Էրդողանի հետ ընդառաջ քայլ է ՀՀ-Թուրքիա բարդ պրոցեսում․ գերագնահատել չարժե․ Արտակ Խաչատրյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

26.07.2026 | 16:49
Հայկ Մարտիրոսյանը և Ռոբերտ Հովհաննիսյանը կիսել են 1-2-րդ հորիզոնականները Dole Open 2026 շախմատի մրցաշարում
26.07.2026 | 16:23
Վթարային ջրանջատում Սյունիքի մարզում
26.07.2026 | 15:20
Օդի ջերմաստիճանը կնվազի
26.07.2026 | 14:33
Օգոստոսին կգրանցվեն տարվա ամենամեծ թվով աստղագիտական երևույթները
26.07.2026 | 14:03
Դավիթ Խուդաթյանը հանդիպել է ԻԻՀ էներգետիկայի նախարար Աբբաս Ալիաբադիի հետ
26.07.2026 | 13:40
3,2 մագնիտուդով երկրաշարժ՝ Կասպից ծովում
26.07.2026 | 13:17
Հայ ըմբիշները Բաքվում են
26.07.2026 | 12:45
Արաղչին և Կալլասը հեռախոսազրույցում քննարկել են տարածաշրջանային և միջազգային զարգացումները
26.07.2026 | 12:28
Վթարային ջրանջատում Երևանում և Արարատում
26.07.2026 | 11:50
Հրաձգության Հայաստանի հավաքականը հաղթել է շարժվող թիրախ մրցաձևի աշխարհի առաջնության մեդալային հաշվարկում
26.07.2026 | 11:31
Վթարային ջրանջատում Արմավիրում
26.07.2026 | 11:14
Վրաստանի շտապօգնության մեքենայով Երևան է տեղափոխվել վթարից տուժած աղջիկ երեխա
26.07.2026 | 10:57
Բուհերի թափուր տեղերի համար հայտագրման վերջնաժամկետը հուլիսի 26-ին է
26.07.2026 | 10:36
Հայաստանն ու Իրանը քննարկել են Արաքս գետի վրա երկրորդ կամրջի կառուցումը
26.07.2026 | 10:19
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
Բոլորը

Հասարակության մի շերտ բավականին էմոցիանալ և բացասական է արձագանքել Թուրքիա երկրաշարժի գոտի փրկարարական ջոկատներ ուղարկելու՝ Նիկոլ Փաշինյանի որոշմանը։ Փաստական իմաստով բավականին օբյեկտիվ քննադատություն կա, որ իշխանությունն օգնում է մեզ ցեղասպանության ենթարկած, Ադրբեջանին 44-օրյա պատերազմում աջակցած պետությանը։

Ինչո՞ւ է իշխանությունը գնացել այդ ոչ պոպուլյար քայլին, արդարացվա՞ծ է այն, ի՞նչ հաշվարկ կա։ Factor TV-ին տված հարցազրույցում մշակութային մարդաբան Արտակ Խաչատրյանը սպասելի է համարում հասարակության մի հատվածի բացասական արձագանքը։

«Սա քայլ է, որը պետք է աներ ցանկացած ռացիոնալ քաղաքական ուժ, որը գտնվում է իշխանության, որովհետև երբ խոսքը հարևան երկրի մասին է, այսպիսի մոտեցումը տեղավորվում է միջազգային քաղաքականության մեջ»,- ասաց նա։

Իսկ այն ցավերը, որ թուրքերը պատճառել են մեզ․ այս հարցին ի պատասխան՝ Արտակ Խաչատրյանը նշեց․ «Գիտեք, իշխանության մի քանի տեսակ կա՝ պոպուլիստական, որը քայլեր և որոշումներ կատարելիս հղում է կատարում հասարակության հուզական գործոնի վրա և փորձում այն բավարարել, ինչը, սակայն, նաև իշխանության համար լուծում է զուտ այսրոպեական խնդիրներ։ Թուրքիա փրկարարներ ուղարկելն այն կարևոր քայլերից մեկն է, երբ իշխանությունը ձեռնպահ մնաց պոպուլիզմից, և արեց այն, ինչը կաներ ռացիոնալ որևէ ուժ»։

Ըստ ՀՀ կառավարության պաշտոնական հաղորդագրության՝ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ՀՀ վարչապետին շնորհակալություն է հայտնել զորակցության համար և նշել, որ Թուրքիայի կառավարությունը բարձր է գնահատում Հայաստանի աջակցությունը՝ կարևորելով այդ քայլը նաև երկու երկրների միջև հետագա երկխոսության խորացման տեսանկյունից: Ի՞նչ դեր ունեն նման ժեստերը հետագա պրոցեսների համար։

«Ամենևին հակված չեմ մտածել, թե հայկական կողմն ինչ հաշվարկ է ունեցել՝ այդ քայլն անելիս։ Նիկոլ Փաշինյանի հեռախոսազրույցը Էրդողանի հետ և փրկարարներ ուղարկելը Թուրքիա քայլ է՝ կարգավորման պրոցեսում շարժ անելու ուղղությամբ։ Մեկ զանգով բավարար չէ, որ սահմանը բացվի, կամ Էրդողանի մեկօրյա որոշումով չէ, որ կարգավորումը կլինի։ Պետք չէ գերագնահատել հեռախոսազրույցը, զրոյական կետում ենք»,- նշեց Արտակ Խաչատրյանը։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։

Ռոբերտ Անանյան