Վարչապետին ներկայացվել է Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակի 2022թ. գործունեության հաշվետվությունը

Լուրեր

16.09.2026 | 00:14
Կռվախնձոր դարձած դուռն ու արտահերթ ընտրությունների նախերգանքը․ Գյումրիի ավագանու նիստը լարվեց. ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.09.2026 | 23:30
Օգոստոսին Հայաստան է այցելել 227,026 զբոսաշրջիկ
15.09.2026 | 23:14
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
15.09.2026 | 23:07
ԶՈՒ ԳՇ պետը գիշերային ժամերին անակնկալ ստուգայց է կատարել մի շարք զորամասեր
15.09.2026 | 23:00
Թրամփը հայտարարել է, որ TRIPP-ը մեծ առավելություն է տալիս Թեհրանի հետ հարաբերություններում․ The Hill
15.09.2026 | 22:42
Պուտինի մերձավոր ռուս օլիգարխ Կրեմլյովը վճարել է Թրամփի որդու հարսանիքի ծախսերի մի մասը. ProPublica-ի հետաքննությունը
15.09.2026 | 22:27
Արարատ Միրզոյանը հասարակական խորհրդի նիստում ներկայացրել է արտաքին քաղաքականության առաջնահերթությունները
15.09.2026 | 22:23
Ֆուտզալի Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Մոլդովայի հետ
15.09.2026 | 22:12
«Մարդը պետք է գերակա լինի ԱԲ-ի նկատմամբ»․ Microsoft-ը վարքագծի կանոնագրքի նախագիծ է հրապարակել
15.09.2026 | 21:59
Սպիտակ էջեր չկան․ պատասխան Հաջիևի հեգնանքին՝ Մատենադարանի բնօրինակով. ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.09.2026 | 21:45
Եվրոպան Հայաստանին ցույց տվեց, որ կարող է լինել հուսալի գործընկեր՝ ոչ միայն խոսքով․ Բոգդան Զդրոևսկին՝ ԵԽ-ում քվեարկության մասին
15.09.2026 | 21:38
Ֆրանսիան ԵՄ-ում լոբբինգ է անում Ալիշեր Ուսմանովի դեմ պատժամիջոցները չեղարկելու համար՝ որպես Ադրբեջանում պահվող ֆրանսիացի քաղաքացիների ազատ արձակման գործարքի մաս․ FT
15.09.2026 | 21:24
Հրապարակվել են հոկտեմբերի 25-ին կայանալիք ՏԻՄ ընտրությունների ընտրողների ցուցակները
15.09.2026 | 21:11
Ալիևը Եվրախորհրդարանը «կոռուպցիոներների որջ» է անվանել ու եվրոպական կառույցներին մեղադրել ՀՀ-ին աջակցելու մեջ
15.09.2026 | 21:00
Սարսափելի է՝ օտարերկրյա դիվանագետները էթնիկ զտումը նորմալացրին․ ՀՀ-ն պիտի բողոք ներկայացնի այդ երկրներին․ Հայկ Խանումյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր այցելել է Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակ` կառույցի 2022թ. գործունեության հաշվետվությանը ծանոթանալու նպատակով․ տեղեկացնում են ՀՀ վարչապետի աշխատակազմից։

Խորհրդակցությանը մասնակցել են փոխվարչապետեր Մհեր Գրիգորյանը և Տիգրան Խաչատրյանը, Վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը, Ֆինանսների նախարարի տեղակալ Վահան Սիրունյանը, Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը, գրասենյակի ղեկավար կազմը, պաշտոնատար այլ անձինք:

Զեկուցվել է, որ 2022թ. Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակի կողմից աշխատանք է իրականացվել 4 ուղղությամբ՝ հայրենադարձության խթանում և ինտեգրում, Հայաստան-Սփյուռք գործակցության զարգացում, Հայաստան-Սփյուռք միասնական օրակարգի ձևավորում և Սփյուռքի համայնքների ներուժի վերհանում:

Նշվել է, որ 2022թ. աճել է հայրենադարձության համար դիմումների թիվը. ներկայացվել է 8000 դիմում, առաջին անգամ կազմակերպվել է հայոց լեզվի դասընթաց, որի մասնակիցների թիվը հասել է 240-ի: Սփյուռքահայ ընտանիքներին տրամադրվել են ինտեգրման աջակցության փաթեթներ: Ընթացքի մեջ է Հայրենադարձության և ինտեգրման կենտրոնի ստեղծումը, որի բացումը նախատեսվում է 2023թ. գարնանը:

2022թ. առաջին անգամ անցկացվել է Համաշխարհային հայկական գագաթաժողովը՝ 45 երկրից 600 մասնակցով: Հաջող իրականացվում են «իԳործ», «Քայլ դեպի տուն», «Սփյուռքի երիտասարդ դեսպան» ծրագրերը: Շարունակվում են Սփյուռքի ներուժի վերհանման և սփյուռքահայ համայնքների ուսումնասիրությունները: Ստորագրվել է Հայաստան-Հունաստան-Կիպրոս եռակողմ համագործակցության հուշագիրը, որի շրջանակում նախատեսվում է փորձի փոխանակում, կրթամշակութային և երիտասարդական համատեղ միջոցառումների իրականացում և այլն:

Մշակվել և շրջանառվել է «Հայրենադարձության մասին» ՀՀ օրենքի նախագիծը, մշակվել է նաև Հայաստան-Սփյուռք գործակցության զարգացման 2023-2033թթ. ռազմավարությունը: Նշված փաստաթղթերն առաջիկա ամիսներին կներկայացվեն Կառավարության քննարկմանը: Ի թիվս մի շարք ծրագրերի՝ ընթացքի մեջ են համայնքներում Սփյուռքի գործերի հանձնակատարների ինստիտուտի ներդրման, Սփյուռքահայ խորհրդի ձևավորման, տնտեսական ակտիվության խթանման, բարեգործական ծրագրերի համակարգման աշխատանքները: 2023թ. նախատեսվում են մի շարք նոր նախաձեռնություններ:

Նշվել է, որ Գրասենյակը շարունակական հանրային իրազեկում է իրականացնում իր ծրագրերի վերաբերյալ՝ ներկայացված լինելով սոցիալական բոլոր հարթակներում:

Հաշվետվության առնչությամբ ծավալվել է մտքերի փոխանակություն:

Վարչապետը կարևորել է հայրենադարձությունը խթանող ծրագրերը և հանձնարարել աշխատանք սկսել հայրենադարձության հայեցակարգի մշակման ուղղությամբ: Կառավարության ղեկավարը, Հայաստան-Սփյուռք համագործակցության համատեքստում, նշել է համայնքներում Սփյուռքի գործերի հանձնակատարների ինստիտուտի կարևորությունը, որի ներդրումը կխթանի կապերի վերաիմաստավորումը: «Համաշխարհային հայկական գագաթաժողովի ձևաչափը ևս Սփյուռքի հետ հարաբերությունների փոխակերպման լավ հարթակ է, և այն պետք է զարգացնել», – նկատել է Նիկոլ Փաշինյանը: Վարչապետը նաև պատասխանատուների ուշադրությունը հրավիրել է Սփյուռքից բարեգործական նախաձեռնությունների համակարգման գործընթացի վրա և հանձնարարել հետևողական լինել այդ հարցում: