Կարևոր է, որ Հարավային Կովկասի երկրները միասին աշխատեն․ Տոյվո Կլաար

Լուրեր

07.06.2026 | 10:16
Գործարարը Չինաստանից Մոսկվայով վերադառնալուց հետո ծանուցագիր է ստացել վարժական հավաքների մասնակցելու վերաբերյալ
07.06.2026 | 10:12
Գարեգին Բ-ն քվեարկում է. ՈՒՂԻՂ
07.06.2026 | 10:03
Նիկոլ Փաշինյանը քվեարկում է ԱԺ ընտրություններում. ՈՒՂԻՂ
07.06.2026 | 10:02
Հանուն խաղաղության եմ քվեարկել. ԿԳՄՍ փոխնախարար․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.06.2026 | 09:45
Գիշերը տեղամասային հանձնաժողովի քարտուղար և նախագահներ են ձերբակալվել. ԿԸՀ նախագահ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.06.2026 | 09:36
Վաղարշապատի ընտրատեղամասում քվեարկում են նաև զինծառայողները
07.06.2026 | 09:11
Մենք ուզում ենք մնալ տարածաշրջանի ամենաժողովրդավար երկիրը. Նարեկ Կարապետյանը քվեարկեց. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.06.2026 | 09:03
Հայաստանն ընտրում է. մեկնարկել է խորհրդարանական ընտրությունների քվեարկությունը․ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
07.06.2026 | 08:32
Նարեկ Կարապետյանը քվեարկում է ԱԺ ընտրություններում. ՈՒՂԻՂ
07.06.2026 | 08:09
Ընտրական իրավունքի խոչընդոտման կասկածանքով ձերբակալված կա․ ՆԳՆ ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.06.2026 | 07:58
Հայաստանն ընտրում է․ ԱԺ ընտրություններ 2026․ ՈՒՂԻՂ
07.06.2026 | 00:08
Ձերբակալվել է Բյուրական համայնքի նախկին ղեկավար Զարզանդ Գրիգորյանը
06.06.2026 | 23:47
Ամերիաբանկը և FMO-ն կնքել են 120 միլիոն եվրոյի վարկային պայմանագիր՝ ՄՓՄՁ-ներին աջակցելու և Հայաստանում կանաչ ֆինանսավորումը զարգացնելու համար
06.06.2026 | 22:18
Երկրաշարժ Սպիտակ քաղաքից 11 կմ հարավ-արևելք
06.06.2026 | 21:59
Դավիթ Ղազինյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու և ազատությունից զրկելու համաձայնություն ստանալու նպատակով Դատախազությունը դիմել է ԿԸՀ
Բոլորը

Հարավային Կովկասի և Վրաստանում ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը վրացական Առաջին ալիքին տված հարցազրույցում խոսել է Հայաստան-Ադրբեջան հարաբերություններում Թբիլիսիի դերից։

«Վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի հետ հանդիպմանը մենք խոսել ենք նրա անձնական մասնակցության և փոխգործակցության մասին Հայաստանի նախագահի և վարչապետի հետ, ինչպես նաև նրա ցանկության մասին՝ միջնորդել Ադրբեջանի և Հայաստանի միջև մերձեցման հարցում։ Մենք սատարում ենք դրան»,- ասել է նա։

Կլաարը հույս է հայտնել, որ ապագայում Եվրամիության և Հարավային Կովկասի երեք երկրների միջև համագործակցությունն է՛լ ավելի կընդլայնվի և կսերտանա։

ԵՄ հատուկ ներկայացուցչի խոսքով՝ տարածաշրջանում խաղաղության և կայունության համար ողջունվում է Վրաստանի ցանկությունը՝ կամրջի դեր խաղալ հարևան երկրների՝ Ադրբեջանի և Հայաստանի միջև։

«Շատ կարևոր է, որ Հարավային Կովկասի բոլոր երեք երկրներն աշխատեն միասին ու նպաստեն խաղաղությանը, Վրաստանի դերը որպես կամուրջ Հայաստանի ու Ադրբեջանի միջև շատ կարևոր է։ Մենք վարչապետի հետ քննարկել ենք այդ ուղղությամբ ձեռնարկված  քայլերը, և հուսով եմ, որ ապագայում ԵՄ-ի և Վրաստանի միջև այդ ուղղությամբ համագործակցությունը, ԵՄ-ի և Հարավային Կովկասի երեք պետությունների միջև է՛լ ավելի սերտ կլինի»,- ասել է Տոյվո Կլաարը։

Էմմա Չոբանյան