Հորդորում եմ գլխավոր դատախազին` վարչապետին չզեկուցել. Նորիկյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

03.10.2026 | 22:08
Հայաստանի հավաքականը ժամանել է Պոդգորիցա
03.10.2026 | 21:58
Աշխարհի առաջնությանը կմասնակցի չորս հայ մարմնամարզիկ
03.10.2026 | 20:41
Հայաստանի ներկայացուցիչը սենսացիոն հաղթանակ տարավ աշխարհի առաջին ռակետի նկատմամբ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.10.2026 | 19:52
Վահագն Խաչատուրյանը հեռախոսազրույց է ունեցել Լիբանանի Հանրապետության նախագահ Ժոզեֆ Աունի հետ
03.10.2026 | 19:17
ԱԹՍ-ներ և հրթիռներ անցել են Մոլդովայի վրայով, իսկ տարբեր բնակավայրերում լսվել են պայթյուններ
03.10.2026 | 19:01
Կադիրովը Ռուսաստանում ստացել է բարձրագույն զինվորական կոչումը, ոսկեգույն ուսադիրներ և կարմիր բերետ. ТАСС
03.10.2026 | 18:18
Ընթերցանությունը կրթության կարևորագույն մարտահրավերներից է. ԿԳՄՍ նախարար
03.10.2026 | 17:56
Վարորդը ծխեց դպրոցական ավտոբուսում՝ կազատվի, սա կարմիր գիծ ա. Փաշինյան. ՏԵՍԱՆՅՈւԹ
03.10.2026 | 17:29
ԱՄԷ-ի գլխավոր դատախազ․ Flydubai-ի երկրորդ օդաչուն ահաբեկչություն էր ծրագրում
03.10.2026 | 17:11
ԱՄՆ-ն Ռուսաստանի հետ քննարկում է բազմամիլիարդանոց նավթային գործարք․ NYT
03.10.2026 | 16:58
Մահացել է Անատոլի Կաշպիրովսկին
03.10.2026 | 16:32
Վիլնյուսի օդանավակայանը դադարեցրել է աշխատանքը օդային տագնապի հայտարարման պատճառով
03.10.2026 | 16:11
Վթարային ջրանջատում Արաբկիրում
03.10.2026 | 15:55
Օդի ջերմաստիճանը հողի մակերևույթին կնվազի մինչև −4°C
03.10.2026 | 15:44
5 բնակավայրում դպրոցական ավտոբուսների ծառայություն կգործարկվի․ Փաշինյանը ծանոթացել է նոր ավտոբուսներին
Բոլորը

Զոհված զինծառայողների ծնողները չեն հավատում պաշտոնական վարկածին, չեն վստահում պետական իրավասու մարմինների կողմից արտահայտված որոշակի դիրքորոշումներին, ունեն մտահոգություն, որ փորձ է արվելու ծածկադմփոց անել այս գործը: Այս մասին այսօր հրավիրված ասուլիսում նշեց Ազատ գյուղում զորամասի կացարանի հրդեհի հետևանքով զոհված 15 զինծառայողներից 13-ի ծնողների լիազոր ներկայացուցիչ, փաստաբան Նորայր Նորիկյանը:

Փաստաբանը նշեց, որ դեպքից հետո կառավարության նիստից տպավորություն է ստացել, որ ի դեմս ՀՀ կառավարության գործ ունենք արտակարգ դատարանի հետ, որտեղ տեղի է ունենում դատավարություն, որի ընթացքում վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդես էր գալիս միաժամանակ և՛ մեղադրողի, և՛ դատավորի դիրքերից, ներկայացնում՝ ովքեր են մեղավոր, ովքեր պետք է պատասխան տան՝ հանրությանը ներկայացնելով ողբերգական ինչ-որ վարկած:

«ՀՀ վարչապետը, անկախ անձից, որևէ իրավասություն չունի որևէ քրեական վարույթի վերաբերյալ որևէ կարծիք հայտնելու, որևէ տեղեկություն կամ վարկած շրջանառության մեջ դնելու, բացատրություններ ներկայացնելու կամ զեկույցներ ստանալու»,- նշեց Նորիկյանը: Փաստաբանի դիտարկմամբ՝ դա սահմանադրական կոպտագույն խախտում է։

Իրավաբանի խոսքով՝ Գլխավոր դատախազի իրավասությունների մեջ չկա որևէ դրույթ, որ նա պարտավոր է կամ իրավունք ունի զեկույցներ ներկայացնել որևէ քրեական վարույթի վերաբերյալ ՀՀ վարչապետին։

Փաստաբանը Գլխավոր դատախազին և ՔԿ նախագահին հորդորեց որևէ ձևով զեկույցներ, հաշվետվություններ չներկայացնել կառավարությանն ու վարչապետին՝ ընդգծելով․ «Այդ վարքագիծը Սահմանադրության խախտում է, և դրանով վտանգի տակ է դրվում արդարադատության իրականացումը»։

Մանրամասները՝ տեսանյութում։