Դիմելու եմ ՊՆ, որպեսզի հանդիպեն ծնողների հետ. Նորայր Նորիկյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

04.10.2026 | 20:00
1700 տոննա աղբ՝ օրական․ ինչ գնով է մաքրվում Երևանը. աղբահանության ՇԵՐՏԵՐԸ․ ՏԵՍԱՆՅՈւԹ
04.10.2026 | 19:13
Մենք TRIPP երթուղին մրցակից չենք համարում․ Կոբախիձե
04.10.2026 | 18:56
Ժանտախտի կասկած․ Իրկուտսկի հիվանդանոցներում կարանտին է հայտարարվել
04.10.2026 | 18:05
Հայաստանի Մ-20 հավաքականը 11-մետրանոցներով հաղթել է Ռուսաստանին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.10.2026 | 17:02
Հարկային վարչարարությունը պետք է դառնա ավելի կանխարգելիչ, կանխատեսելի և գործընկերային. ՊԵԿ նախագահ
04.10.2026 | 16:07
Վթարային ջրանջատում Գեղարքունիքի մարզում
04.10.2026 | 15:18
ՆԳ նախարարն ու ղեկավար կազմը հարգանքի տուրք են մատուցել զոհված ոստիկանների հիշատակին
04.10.2026 | 14:27
Առաջիկա օրերին հանրապետությունում անձրև և ամպրոպ է սպասվում
04.10.2026 | 14:01
Ռուսաստանը Կիևում հարվածել է կամրջին՝ Մերցի այցի օրը
04.10.2026 | 13:29
Բեռլինը Ուկրաինային զենքի և էներգետիկայի համար 1,35 միլիարդ եվրո կհատկացնի
04.10.2026 | 13:15
Պեկին. Կարեն Խաչանովը չկարողացավ դուրս գալ կիսաեզրափակիչ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.10.2026 | 12:55
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
04.10.2026 | 12:27
Հրետանային ստորաբաժանման վարժանքը, այդ թվում՝ «Տորք» հաուբիցներով. ՊՆ
04.10.2026 | 11:56
Պատգամավորները հանդիպել են Շաքիում ադրբեջանցու կրակոցից վիրավորում ստացած կնոջը և նրա երեխաներին
04.10.2026 | 11:33
Հոկտեմբերի 4-ին Երևանի մի շարք հասցեներում ջրամատակարարումը ժամանակավորապես կդադարեցվի
Բոլորը

Փաստաբան Նորայր Նորիկյանը, որպես Գեղարքունիքի մարզի Ազատ գյուղում ինժեներասակրավորական վաշտի կացարանում բռնկված հրդեհի հետևանքով մահացած 15 զինծառայողներից 13-ի մերձավոր ազգականների լիազոր ներկայացուցիչ, այսօր հանդես եկավ մամուլի ասուլիսով:

Նրա խոսքով՝ նկատի ունենալով, որ իրավասու մարմինների ու պաշտոնատար առանձին անձանց կողմից վերջին օրերի ընթացքում տեղի ունեցած դեպքի առանձին հանգամանքների վերաբերյալ հրապարակվել են միմյանցից էապես տարբերվող ու հակասող տվյալներ, որոնց արդյունքում էլ ավելի է մեծացել տուժողների անվստահությունն իրականացվող քրեական վարույթի անաչառության նկատմամբ, ծնողները դիմել են իրեն։

Փաստաբանը նշեց, որ միջնորդություններ է ներկայացրել՝ նշանակված փորձաքննությունների մասին որոշումների հետ ծանոթանալու վերաբերյալ․ «Իմ ունեցած տեղեկություններով՝ մեր կողմից ներկայացված միջնորդությունները բավարարվել են»։

ՀՀ Պաշտպանության նախարարին և Զինվորական դադախազին գրավոր դիմում եմ ներկայացնելու, որպեսզի նրանք հանդիպեն տուժողների հետ և ներկայացնեն պարզաբանումներ՝ իրենց իրավասությունների շրջանակներում:»,- նշեց Նորիկյանը։

Փաստաբանը վստահեցրեց՝ այս քրեական վարույթի ընթացքում որևէ նախաքննական տվյալ չեն հրապարակելու, և ամեն ինչ անելու ենք, որ այս գործի բոլոր իրական հանգամանքները բացահայտվեն։

«Երխաների մահվան բուն պատճառը պարզ չէ, չկա դատաբժշկական փորձաքննության արդյունքը, չգիտենք, թե ինչից են մահացել զինվորը», -նշեց Նորիկյանը՝ կարծիք հայտնելով, որ անտերության, սոցիալական անապահովության և ոչ պրոֆեսիոնալիզմի հետևանք է տեղի ունեցածը։

Մանրամասները՝ տեսանյութում։