Փողերի լվացման սխեմայի մեջ բանկերն անմասն չեն․ դեպքերի մեծամասնությունում բանկերը կան․ Աննա Վարդապետյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

03.10.2026 | 22:08
Հայաստանի հավաքականը ժամանել է Պոդգորիցա
03.10.2026 | 21:58
Աշխարհի առաջնությանը կմասնակցի չորս հայ մարմնամարզիկ
03.10.2026 | 20:41
Հայաստանի ներկայացուցիչը սենսացիոն հաղթանակ տարավ աշխարհի առաջին ռակետի նկատմամբ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.10.2026 | 19:52
Վահագն Խաչատուրյանը հեռախոսազրույց է ունեցել Լիբանանի Հանրապետության նախագահ Ժոզեֆ Աունի հետ
03.10.2026 | 19:17
ԱԹՍ-ներ և հրթիռներ անցել են Մոլդովայի վրայով, իսկ տարբեր բնակավայրերում լսվել են պայթյուններ
03.10.2026 | 19:01
Կադիրովը Ռուսաստանում ստացել է բարձրագույն զինվորական կոչումը, ոսկեգույն ուսադիրներ և կարմիր բերետ. ТАСС
03.10.2026 | 18:18
Ընթերցանությունը կրթության կարևորագույն մարտահրավերներից է. ԿԳՄՍ նախարար
03.10.2026 | 17:56
Վարորդը ծխեց դպրոցական ավտոբուսում՝ կազատվի, սա կարմիր գիծ ա. Փաշինյան. ՏԵՍԱՆՅՈւԹ
03.10.2026 | 17:29
ԱՄԷ-ի գլխավոր դատախազ․ Flydubai-ի երկրորդ օդաչուն ահաբեկչություն էր ծրագրում
03.10.2026 | 17:11
ԱՄՆ-ն Ռուսաստանի հետ քննարկում է բազմամիլիարդանոց նավթային գործարք․ NYT
03.10.2026 | 16:58
Մահացել է Անատոլի Կաշպիրովսկին
03.10.2026 | 16:32
Վիլնյուսի օդանավակայանը դադարեցրել է աշխատանքը օդային տագնապի հայտարարման պատճառով
03.10.2026 | 16:11
Վթարային ջրանջատում Արաբկիրում
03.10.2026 | 15:55
Օդի ջերմաստիճանը հողի մակերևույթին կնվազի մինչև −4°C
03.10.2026 | 15:44
5 բնակավայրում դպրոցական ավտոբուսների ծառայություն կգործարկվի․ Փաշինյանը ծանոթացել է նոր ավտոբուսներին
Բոլորը

Այսօր ԱԺ-ում ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը ներկայացրեց Պաշտպանության նախկին նախարար, ԱԺ պատգամավոր Սեյրան Օհանյանի նկատմամբ հանրային քրեական հետապնդում հարուցելու 3-րդ միջնորդագիրը: ՀՀ գլխավոր դատախազը հայտարարեց, որ Սեյրան Օհանյանը, 2008 թվականի ապրիլի 14-ից մինչև 2016 թվականի սեպտեմբերի 9-ն ընկած ժամանակահատվածում, զբաղեցնելով Պաշտպանության նախարարի պաշտոնը, խմբային շահերից ելնելով, պաշտոնեական դիրքն օգտագործել է ծառայության շահերին հակառակ, չի կատարել իր ծառայողական պարտականությունները, որն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետևանքներ:

«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Բաբկեն Թունյանը, դիմելով գլխավոր դատախազին, նշեց․ «Ձեզ լսելով՝ հասկացա, որ տեղի է ունեցել փողերի լվացման դասական սխեմա, և դրանում մասնակցություն է ունեցել նաև բանկային համակարգը։ Ուզում եմ հասկանալ՝ արդյո՞ք բանկային համակարգի ներկայացուցիչներ ևս ներգրավված են այս գործով, և ինչպե՞ս է ստացվել, որ ունեցել ենք փողերի լվացման դեմ պայքարի ստորաբաժանումներ և սահմանած որոշակի գումարից ավելի գումարները խոշորացույցի տակ են հայտնվել, բայց այս դեպքում միլիոնավոր դոլարների շարժ է եղել, ու ամեն ինչ սահուն գնացել է»։

Վարդապետյանը նշեց, որ այս հարցի միակ հասցեատերն ինքը չէ և շարունակեց․ «Համակարգային կոռուպցիային վերաբերող գործերի մեծ մասի դեպքում վերջին կամ նախավերջին հանգրվանը բանկային համակարգն է։ Փողերի լվացման սխեմայի մեջ, պատկերացնում եք, թե դա ինչ հզոր քարտ-բլանշ է․ այսինքն՝ բանկում գրավադրում անելն օրինական տեսք հաղորդելու վերջին փուլն է։

Պատճառներն ավելի խորն են, բայց դա քրեական վարույթի հարց չէ, դա արդեն համակարգային մոտեցման հարց է։
Փողերի լվացման սխեմայի մեջ բանկերը անմասն չեն, դեպքերի մեծ մասում բանկերը կան, բայց հիմա մեղքի հարցը դժվար է քննարկել՝ տեղեկացված են եղել, թե ոչ, թվերին ուշադիր են եղել թե ոչ՝ փողերի լվացման ռիսկերը կառավարելու տեսանկյունից։ Բայց ես կխնդրեմ, եթե կնախաձեռնեք նման քննարկում, դատախազությանն էլ հրավեր ուղարկեք, որովհետև մենք էլ փաստահեն ասելիք ունենք՝ սրա հետ կապված»։

Մանրամասները՝ տեսանյութում։