ԼՂ ՄԱԿ-ի խաղաղապահներ ուղարկելու գաղափարը հազիվ թե իրատեսական է․ ՌԴ ԱԳՆ

Լուրեր

07.06.2026 | 10:16
Գործարարը Չինաստանից Մոսկվայով վերադառնալուց հետո ծանուցագիր է ստացել վարժական հավաքների մասնակցելու վերաբերյալ
07.06.2026 | 10:12
Գարեգին Բ-ն քվեարկում է. ՈՒՂԻՂ
07.06.2026 | 10:03
Նիկոլ Փաշինյանը քվեարկում է ԱԺ ընտրություններում. ՈՒՂԻՂ
07.06.2026 | 10:02
Հանուն խաղաղության եմ քվեարկել. ԿԳՄՍ փոխնախարար․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.06.2026 | 09:45
Գիշերը տեղամասային հանձնաժողովի քարտուղար և նախագահներ են ձերբակալվել. ԿԸՀ նախագահ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.06.2026 | 09:36
Վաղարշապատի ընտրատեղամասում քվեարկում են նաև զինծառայողները
07.06.2026 | 09:11
Մենք ուզում ենք մնալ տարածաշրջանի ամենաժողովրդավար երկիրը. Նարեկ Կարապետյանը քվեարկեց. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.06.2026 | 09:03
Հայաստանն ընտրում է. մեկնարկել է խորհրդարանական ընտրությունների քվեարկությունը․ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
07.06.2026 | 08:32
Նարեկ Կարապետյանը քվեարկում է ԱԺ ընտրություններում. ՈՒՂԻՂ
07.06.2026 | 08:09
Ընտրական իրավունքի խոչընդոտման կասկածանքով ձերբակալված կա․ ՆԳՆ ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.06.2026 | 07:58
Հայաստանն ընտրում է․ ԱԺ ընտրություններ 2026․ ՈՒՂԻՂ
07.06.2026 | 00:08
Ձերբակալվել է Բյուրական համայնքի նախկին ղեկավար Զարզանդ Գրիգորյանը
06.06.2026 | 23:47
Ամերիաբանկը և FMO-ն կնքել են 120 միլիոն եվրոյի վարկային պայմանագիր՝ ՄՓՄՁ-ներին աջակցելու և Հայաստանում կանաչ ֆինանսավորումը զարգացնելու համար
06.06.2026 | 22:18
Երկրաշարժ Սպիտակ քաղաքից 11 կմ հարավ-արևելք
06.06.2026 | 21:59
Դավիթ Ղազինյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու և ազատությունից զրկելու համաձայնություն ստանալու նպատակով Դատախազությունը դիմել է ԿԸՀ
Բոլորը

ՌԴ ԱԳՆ-ում կարծում են, որ Լեռնային Ղարաբաղ ՄԱԿ-ի խաղաղապահներ ուղարկելու գաղափարը հազիվ թե իրատեսական է, իսկ տարածաշրջանում խաղաղության և անվտանգության վերականգնման խնդիրներն արդյունավետորեն լուծում է ռուսական խաղաղապահ զորակազմը։ Այս մասին ՌԻԱ Նովոստիին տված հարցազրույցում ասել է ՌԴ ԱԳՆ միջազգային կազմակերպությունների դեպարտամենտի տնօրեն Պյոտր Իլյիչևը։

Նա նշել է, որ միջազգային և օտարերկրյա կազմակերպություններից Ղարաբաղում մինչ օրս աշխատում է միայն Կարմիր Խաչի միջազգային կոմիտեն, իսկ «ՄԱԿ-ի մարդասիրական գործակալություններն ադրբեջանցիներից և հայերից թույլտվություն չեն ստացել մուտք գործել անկլավ, նույնիսկ կարիքների գնահատման առաջնային առաքելություն իրականացնելու համար»:

Իլյիչևի խոսքով՝ «դժվարություններն առաջանում են կողմերի հետ հավասար հեռավոր դիրք պահպանելու անկարողության պատճառով, ներառյալ՝ տարածաշրջան մուտքի և ելքի եղանակները, հաշվետվությունները, վերահսկողությունը և մարդասիրական գործունեության կառուցման իրավական հիմքերը»:

«Այս պայմաններում Լեռնային Ղարաբաղին նույնիսկ միջազգային մարդասիրական օգնություն տրամադրելու հարցում առաջընթաց չկա, միջազգային խաղաղապահ զորակազմի գործուղման գաղափարի գործնական իրականացումը, որն առավել ևս կպահանջի ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի պատժամիջոցները, դժվար թե իրատեսական լինի։ Ելնում ենք այն հանգամանքից, որ ռուսական խաղաղապահ զորախումբն արդյունավետորեն հաղթահարում է Լեռնային Ղարաբաղում խաղաղության և անվտանգության վերականգնման բոլոր խնդիրները»,- ասել է Իլյիչևը։

Բացի այդ, ըստ ռուս դիվանագետի, ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի մանդատի ներքո տեղակայված խաղաղապահ առաքելությունները ոչ միշտ են վայելում ընդունող պետությունների վստահությունը։

Տաթև Ֆռանգյան