«Վալլեքս» ընկերությունը շանտաժ է անում, Կառավարությունը պետք է թույլ չտա. բնապահպան

Լուրեր

12.09.2026 | 19:45
BRICS երկրները կաջակցեն բազմակողմ առևտրային համակարգին. Սի Ծինփին
12.09.2026 | 18:53
Հայկ Սարգսյանը մասնակցել է ՔՊ ժողովին
12.09.2026 | 17:34
Օլիմպիական չեմպիոն Սամուել Սանչեսը պարգևատրել է «ՀՀ վարչապետի գավաթ» դպրոցականների սիրողական խճուղային հեծանվավազքի մրցաշարի հաղթողներին
12.09.2026 | 17:09
Ֆրանսիայում մարդատար գնացքը դուրս է եկել ռելսերից․ կա 44 տուժած
12.09.2026 | 16:36
Վանաձորի օդում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը
12.09.2026 | 16:00
Ֆրանսիան փորձում է հասնել Ալիշեր Ուսմանովի նկատմամբ ԵՄ պատժամիջոցների վերացմանը
12.09.2026 | 15:44
Պուտինը սպառնում է Եվրոպային պատերազմով՝ Ուկրաինա զորքեր մտցնելու դեպքում․ DW
12.09.2026 | 15:10
Նունե Պետրոսյանն ազատվել է քաղաքաշինության կոմիտեի նախագահի տեղակալի պաշտոնից
12.09.2026 | 14:49
15-ամյա Անի Գևորգյանը հայտնաբերվել է
12.09.2026 | 14:22
Զելենսկին պատրաստ է Պուտինի հետ հանդիպել G20-ի գագաթնաժողովում
12.09.2026 | 14:10
Մեկնարկել է Tour of Armenia-ի երրորդ մրցափուլը
12.09.2026 | 13:44
Առաջիկա օրերին ջերմաստիճանը կբարձրանա 4-6 աստիճանով․ Հայհիդրոմետ
12.09.2026 | 13:28
Սևքարի անտառում 1,5 խմ վառելափայտով բեռնված «ՈՒԱԶ» է հայտնաբերվել
12.09.2026 | 12:53
Հայաստանի 4 մարզում և Երևանում Անկախության 35-ամյակին նվիրված միջոցառումներ կանցկացվեն
12.09.2026 | 12:28
Օդեսայում ռուսական հարձակման հետևանքով բազմահարկ շենք է վնասվել․ տուժել է 23 մարդ
Բոլորը

Ինչպես արդեն տեղեկացրել ենք, երեկվանից Ալավերդի քաղաքը ծածկված է ծխի ամպով և բնակիչները, իրենց խոսքով՝ ստիպված են շնչել աղտոտված ու վտանգավոր օդը:

Factor.ma-ի հետ զրույցում «Հայկական բնապահպանական ճակատ» նախաձեռնության անդամ Լևոն Գալստյանը նշեց, որ այս դեպքը հերթականն է և նորից, փաստորեն,  Ալավեդի քաղաքի բնակիչներին թունավորւմ են՝ օդ արտանետելով ծանր մետաղներով հագեցած ծուխ. ««Վալլեքս» խմբին պատկանող այս գործարանից առաջին անգամ չէ, որ  արտանետվում է թունավորված օդ: Այդ մասին բազմիցս տեղյակ ենք պահել ««Վալլեքս» ընկերության ղեկավարությանը: Նրանք չեն ցանկանում գործարանում տեղադրել հատուկ ֆիլտրեր և մեզ սպառնում են՝ «եթե խոչընդտեք, գործարանը կփակենք և կհեռանանք», և ըստ էության, մարդիկ կմնան առանց աշխատանքի: Բայց չէ՞ որ խոսքն այստեղ օդ արտանետվող ծծմբի երկօքսիդի, կապարի, մկնդեղի և այլ ծանր մետաղների մասին է, որի հետևանքով ունենում ենք քաղցկեղով հիվանդացությունների աճ և, որ ամենավատն է, արատներով ծնված բազմաթիվ երեխաներ»:

Դիտարկմանն՝ այս պարագայում ի՞նչ արձագանքի պետք է արժանանա ընկերության նման գործելաոճը Կառավարության կողմից, արդյոք պե՞տք է կիրառվեն որոշակի սանկցիաներ կամ ուժի մեջ մտնեն նոր կարգավորումներ, Լևոն Գալստյանը նկատեց. «Պետք է թույլ չտալ «Վալլեքս» ընկերությանը շանտաժ անել: Նախորդ Կառավարություններն այդ շանտաժին ենթարկվում էին,  հուս ունենք, որ մեր նոր Կառավարությունը դա թույլ չի տա, որովհետև ցանկացած Կառավարություն, որը մտածում է ժողովրդի և բնության անվտանգության մասին, այս հարցում պարտավոր է գործուն մեխանիզմներ կիրառել»: