Ադրբեջանը և ՌԴ-ն իրենց պարտականությունները պետք է կատարեն, շրջափակմանը պետք է վերջ տրվի. Գերմանիայի ԱԳ նախարար․ ՏԵՍԱՆՅՈւԹ

Լուրեր

03.10.2026 | 22:08
Հայաստանի հավաքականը ժամանել է Պոդգորիցա
03.10.2026 | 21:58
Աշխարհի առաջնությանը կմասնակցի չորս հայ մարմնամարզիկ
03.10.2026 | 20:41
Հայաստանի ներկայացուցիչը սենսացիոն հաղթանակ տարավ աշխարհի առաջին ռակետի նկատմամբ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.10.2026 | 19:52
Վահագն Խաչատուրյանը հեռախոսազրույց է ունեցել Լիբանանի Հանրապետության նախագահ Ժոզեֆ Աունի հետ
03.10.2026 | 19:17
ԱԹՍ-ներ և հրթիռներ անցել են Մոլդովայի վրայով, իսկ տարբեր բնակավայրերում լսվել են պայթյուններ
03.10.2026 | 19:01
Կադիրովը Ռուսաստանում ստացել է բարձրագույն զինվորական կոչումը, ոսկեգույն ուսադիրներ և կարմիր բերետ. ТАСС
03.10.2026 | 18:18
Ընթերցանությունը կրթության կարևորագույն մարտահրավերներից է. ԿԳՄՍ նախարար
03.10.2026 | 17:56
Վարորդը ծխեց դպրոցական ավտոբուսում՝ կազատվի, սա կարմիր գիծ ա. Փաշինյան. ՏԵՍԱՆՅՈւԹ
03.10.2026 | 17:29
ԱՄԷ-ի գլխավոր դատախազ․ Flydubai-ի երկրորդ օդաչուն ահաբեկչություն էր ծրագրում
03.10.2026 | 17:11
ԱՄՆ-ն Ռուսաստանի հետ քննարկում է բազմամիլիարդանոց նավթային գործարք․ NYT
03.10.2026 | 16:58
Մահացել է Անատոլի Կաշպիրովսկին
03.10.2026 | 16:32
Վիլնյուսի օդանավակայանը դադարեցրել է աշխատանքը օդային տագնապի հայտարարման պատճառով
03.10.2026 | 16:11
Վթարային ջրանջատում Արաբկիրում
03.10.2026 | 15:55
Օդի ջերմաստիճանը հողի մակերևույթին կնվազի մինչև −4°C
03.10.2026 | 15:44
5 բնակավայրում դպրոցական ավտոբուսների ծառայություն կգործարկվի․ Փաշինյանը ծանոթացել է նոր ավտոբուսներին
Բոլորը

Փետրվարի 7-ին աշխատանքային այցով Բեռլինում գտնվող Հայաստանի Հանրապետության ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Գերմանիայի Դաշնային Հանրապետության արտաքին գործերի նախարար Անալենա Բերբոքի հետ, որի արդյունքներով Հայաստանի և Գերմանիայի ԱԳ նախարարները հանդես են եկել համատեղ մամուլի ասուլիսով:

այաստանի և Գերմանիայի արտաքին գործերի նախարարները Բեռլինում կայացած հանդիպման ընթացքում քննարկել են Հարավային
Կովկասում տիրող իրավիճակը: Ասուլիսի ժամանակ այս մասին ասաց Գերմանիայի արտաքին գործերի նախարար Աննալենա Բերբոկը:

ւմ բարդ է: Բուրբոկը կարևորել է Պրահայում Հայաստանի, Ադրբեջանի, Ֆրանսիայի ղեկավարների և ԵՄ խորհրդի նախագահ Շառլ Միշելի միջև կայացած քառակողմ հանդիպման արդյունքները, որով կողմերը վերահաստատել են 1991 թվականին ընդունված Ալմաթիի հռչակագիրը՝ փոխադարձաբար ճանաչելով միմյանց տարածքային ամբողջականությունը: Գերմանիայի ԱԳ նախարարն ընդգծել է, որ դա կարևոր որոշում է տարածաշրջանի համար: «30 տարուց ավել է՝ Լեռնային Ղարաբաղի հիմնահարցը կա, որը մեծ աղետների է հանգեցրել: Բազմաթիվ մարդկային կյանքեր են կորսվել, բազմաթիվ տներ և շինություններ են ավերվել: Մենք գիտենք, որ առկա վերքերը շուտ չեն բուժվելու»,- նշեց Բուրբոկը:

Անդրադառնալով Լաչինի միջանցքի շուրջ իրավիճակին՝ Գերմանիայի արտաքին գործերի նախարարն ընդգծել է, որ Լեռնային Ղարաբաղում առկա մարդասիրական բարդ կացությունը հակամարտության տխուր հետևանքներից մեկն է: Նա արձանագրել է, որ դեկտեմբերի կեսերից արգելափակված է Լեռնային Ղարաբաղը Հայաստանին կապող միակ ճանապարհը՝ Լաչինի միջանցքը, ինչի հետևանքով Լեռնային Ղարաբաղում սննդի, դեղորայքի, կենսական անհրաժեշտության այլ ապրանքների պակաս կա: Նա նաև ընդգծել է, որ էներգամատակարարման և գազամատակարարման խափանումների պատճառով Լեռնային Ղարաբաղում դադարեցվել է կրթական հաստատությունների աշխատանքը: «Կարևոր է, որպեսզի Լաչինի միջանցքի շրջափակումն ավարտվի, և կարծում ենք, որ այստեղ Ադրբեջանն ու Ռուսաստանը պետք է կատարեն իրենց պարտականությունները։ Շրջափակմանը պետք է վերջ տրվի»,- ընդգծեց Գերմանիայի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը:

Մանրամասները՝ տեսանյութում։