Օհանյանի օրոք զորամասը վաճառվել է Խաչատուրովին, ՊՆ պաշտոնյայի բաջանաղին. Դատախազության պնդումն ու Օհանյանի հակադարձումը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

24.11.2024 | 21:56
Միակն ու անկրկնելին. ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանի արձագանքը՝ Ադրբեջանի տարածքային պահանջներին
24.11.2024 | 21:16
Հայաստանի բասկետբոլի հավաքականը պարտվեց Ավստրիայի թիմին
24.11.2024 | 21:00
«Կանաչ» հիմնադրամներից շատերն այնքան էլ կանաչ չեն. ապաքաղաքական զրույց Ինգա Զարաֆյանի հետ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
24.11.2024 | 20:47
Իսրայելի ավիահարվածների հետևանքով Լիբանանում կան տասնյակ զոհեր և հարյուրավոր վիրավորներ
24.11.2024 | 19:08
ՃՏՊ Դիմիտրով գյուղի մոտ. 3 անձ տեղափոխվել է հիվանդանոց
24.11.2024 | 18:04
Թբիլիսիում կանայք երթ են անցկացնում․ պահանջում են Բիձինա Իվանիշվիլիի հրաժարականը
24.11.2024 | 17:00
Ֆրանսիայի Բրոն համայնքում Մեղրի քաղաքի պուրակ է բացվել
24.11.2024 | 16:07
1 մլրդ դրամ՝ Երևանի ու մարզերի թատրոնների, համերգային դահլիճների, նվագախմբերի համար գույք, տեխնիկա գնելու համար․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
24.11.2024 | 15:26
Ուկրաինան կարող է ավարտել պատերազմը 2025-ին․ Զելենսկին սպասում է Թրամփի առաջարկներին
24.11.2024 | 14:02
Ավտոմեքենայի դուռը փակվել է, 1-ամյա երեխան մնացել է ներսում․ օգնել են փրկարարները
24.11.2024 | 13:40
Օդի ջերմաստիճանը կնվազի 6-10 աստիճանով
24.11.2024 | 13:22
ՏԿԵ նորանշանակ նախարարն ընտրվել է ՔՊ Արմավիրի տարածքային կազմակերպության խորհրդի նախագահ
24.11.2024 | 12:41
Օտարերկրյա ԶԼՄ-ներում շարունակում են զետեղվել սպառազինության ձեռքբերման մասին կեղծ հրապարակումներ․ ՊՆ
24.11.2024 | 12:19
Ռումինիայում նախագահական ընտրություններ են
24.11.2024 | 11:53
Մխիթարյանն սկսել է ինքնակենսագրական գիրք գրել
Բոլորը

Գլխավոր դատախազն այսօր ԱԺ-ում էր. Աննա Վարդապետյանը եկել էր համաձայնություն ստանալու ԱԺ ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության պատգամավոր Սեյրան Օհանյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու համար։ Պաշտպանության նախկին նախարարի պաշտոնավարման ժամանակ, ըստ գլխավոր դատախազի, Օհանյանի իմացությամբ և հանձնարարությամբ էժան գնով սեփականաշնորհվել են երկու զորամաս՝ իրենց տարածքներով և հարակից շինություններով։ Խոսքն Արարատի մարզի Արմաշ համայնքում գտնվող հատուկ նշանակության երկու տարբեր հողատարածքների մասին է, որոնց ընդհանուր մակերեսը երկու հեկտար է։ Սեյրան Օհանյանը, ըստ գործի նյութերի, Պաշտպանության նախարարության կապիտալ շինարարության և զորքերի բնակավորման բաժնի պետ Արմեն Հակոբյանին լիազորել է հանդես գալ ՊՆ-ի անունից և իրականացնել առքուվաճառքի գործարքները։ Աննա Վարդապետյանի փոխանցմամբ՝ հողատարծքներից մեկն իր շինություններով վաճառվել է Էդգար Արշակյանին, իսկ մյուսը՝ Նորայր Կարապետյանին։

Էդգար Արշակյանի ձեռք բերած զորամասի իրական սեփականատերը, ըստ Գլխավոր դատախազության, 3-րդ բանակային կորպուսի նախկին հրամանատար, գեներալ-մայոր Գրիգորի Խաչատուրովն է։ Նա Զինված ուժերի նախկին պետ Յուրի Խաչատուրովի որդին է, իսկ Նորայր Կարապետյանն Արմեն Գևորգյանի բարեկամն է։

Այսպիսով՝ գլխավոր դատախազն առաջարկեց պատգամավորներին կողմ քվեարկել, որպեսզի Սեյրան Օհանյանի նկատմամբ քրեական հետապնդում սկսվի։

Աննա Վարդապետյանը, միաժամանակ, հայտարարեց, որ այդ հողամասերը, որոնց վրա կառուցված են եղել ռազմական շինությունները, օրենքով օտարման ենթակա չեն եղել։ Մանրամասնելով առքուվաճառքի գործարքը՝ գլխավոր դատախազը հայտարարեց, որ հողամասերից մեկն իր շինություններով վաճառվել է 4 մլն, իսկ մյուսը՝ 2,5 մլն դրամով։ Հողամասերից մեկը բանկում գրավադրվել է 18 մլն դրամով։

Սերյան Օհանյանին որպես մեղադրյալ ներգրավելու առնչությամբ Աննա Վարդապետյանը ևս երկու միջնորդություն էր ներկայացրել Ազգային ժողով։ Դրանից մեկը վերաբերում է, այսպես կոչված, «անպիտան հրթիռների» քրգործին, իսկ մյուսը՝ խոշոր չափի վատնումներին։ Այս երկու միջնորդությունները քննարկվեցին գաղտնի ռեժիմով։

«Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օահնյանը չէր մասնակցում իրեն անձեռնմխելիությունից զրկելու հարցով նիստին։ Նա խորհրդարան ժամանեց նիստի մեկնարկից հետո, երբ Աննա Վարդապետյանն արդեն հնչեցրել էր նրան ուղղված մեղադրանքերը, և դրանց վերաբերյալ Factor TV-ի հարցն անպատասխան թողնելով՝ մտավ իր աշխատասենյակ։

Օհանյանը, որն այսօր խուսափեց Factor TV-ի հարցին պատասխանել, դեռ երեկ տեսաուղերձ էր հրապարակել՝ պնդելով, որ իր հասցեին հնչող մեղադրանքներն անհիմն են։

«Հայաստան» խմբակցության մյուս պատգամավորները ևս բոյկոտել էին նիստը, սակայն խորհրդարանի միջանցքներում լրագրողների հետ զրույցներում հայտարարում էին, թե այս գործը շինծու է, և իշխանությունն այդպիսով փորձում է հանրության ուշադրությունը շեղել երկրում առկա օրհասական խնդիրներից։

Նշենք, որ ընդդիմադիր պատգամավորները նկատի ունեն 2022 թվականի ապրիլի 15-ին ՀՀ Կառավարության որոշմամբ վաճառքի հանված ՊՆ հաշվեկշռում գտնվող գույքերը։ Ցանկում են Պաշտպանության նախարարության նախկին շենքը, զորամասեր, հեկտարներով հողատարածքներ, օդանավակայան, բուժվարչության մասնաշենքերից մեկը, Ռազմական ոստիկանության Երևանի վարչության շենքը և այլ շինություններ։

Չնայած Սեյրան Օահանյանին անձեռնմխելիությունից զրկելու հարցով նիստին գրանցվել էին «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավորները, սակայն որևէ հարց չտվեցին գլխավոր դատախազին, իսկ ՔՊ-ականների հարցերի և ելույթների տրամաբանությունն այն էր, որ Նախիջևանի հետ սահմանին գտնվող զորամաս է վաճառվել, և արդյո՞ք Սեյրան Օհանյանը պատասխանատվության ենթարկվելու է։ Այս ֆոնին ուշագրավ է այն հանգամանքը, որ ՔՊ-ականներից որևէ մեկը չի արձագանքում՝ ինչպես ստացվեց, որ իրենց իշխանության ընթացքում ԳՇ պետի օգնական Պողոս Պողոսյանը ՊՆ-ից տարիներ առաջ գնած 25 մլն դրամ արժողությամբ հողատարածքը 420 մլն դրամով վաճառեց «Պատիվ ունեմ» դաշինքի ցուցակով խորհրդարան մտած, այժմ իշխանական գծի մեջ գործող Իշխան Զաքարյանին։

Մանրամասները՝ տեսանյութում։

Նարեկ Կիրակոսյան