Ընդդիմությունը Սուրեն Պապիկյանի հրաժականը չի պահանջել. մանրամասներ փակ քննարկումից. ՏԵՍԱՆՅՈւԹ

Լուրեր

26.07.2026 | 21:56
Խուդաթյանը շրջայց է կատարել Իրանում կառուցվող թունելում և ճանապարհի կառավարման կենտրոնում
26.07.2026 | 21:42
Համայնքային ոստիկանները ձերբակալել և նախաքննական մարմին են ներկայացրել լուսաձայնային ատրճանակից իր տանն օդ կրակած անձին
26.07.2026 | 20:00
Ի՞նչ արժե անվճար կայանատեղին. վճարովի օգնություն «ստայանշիկ»-ներից. ապօրինի արգելքների ՇԵՐՏԵՐԸ. ՏԵՍԱՆՅՈւԹ
26.07.2026 | 18:15
Բախվել են երկու ջրային սկուտեր․ ջրափրկարարները քաղաքացիներին դուրս են բերել լճից
26.07.2026 | 17:13
Թրամփը հետաձգել է Իրանի նկատմամբ ռազմական ճնշումը կտրուկ ուժեղացնելու ծրագիրը. NYT
26.07.2026 | 16:49
Հայկ Մարտիրոսյանը և Ռոբերտ Հովհաննիսյանը կիսել են 1-2-րդ հորիզոնականները Dole Open 2026 շախմատի մրցաշարում
26.07.2026 | 16:23
Վթարային ջրանջատում Սյունիքի մարզում
26.07.2026 | 15:20
Օդի ջերմաստիճանը կնվազի
26.07.2026 | 14:33
Օգոստոսին կգրանցվեն տարվա ամենամեծ թվով աստղագիտական երևույթները
26.07.2026 | 14:03
Դավիթ Խուդաթյանը հանդիպել է ԻԻՀ էներգետիկայի նախարար Աբբաս Ալիաբադիի հետ
26.07.2026 | 13:40
3,2 մագնիտուդով երկրաշարժ՝ Կասպից ծովում
26.07.2026 | 13:17
Հայ ըմբիշները Բաքվում են
26.07.2026 | 12:45
Արաղչին և Կալլասը հեռախոսազրույցում քննարկել են տարածաշրջանային և միջազգային զարգացումները
26.07.2026 | 12:28
Վթարային ջրանջատում Երևանում և Արարատում
26.07.2026 | 11:50
Հրաձգության Հայաստանի հավաքականը հաղթել է շարժվող թիրախ մրցաձևի աշխարհի առաջնության մեդալային հաշվարկում
Բոլորը

Զինված ուժերում ստեղծված իրավիճակի վերաբերյալ ԱԺ-ում ընդդիմությունն այսօր փակ քննարկում էր նախաձեռնել։ Ազգային ժողովի պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը քննարկումից հայտարարեց՝ նախարար Սուրեն Պապիկյանի մասնակցությամբ հանդիպումն անցել է կառուցողական մթոնոլորտում։ Մեկուկես ժամ տևած փակ նիստից Քոչարյանը շատ մանրամասներ չհայտնեց, սակայն պնդեց՝ ռազմական գերատեսչության ղեկավարը, որը նաև հարցի քննարկման հարակից զեկուցողն էր, բացառիկ մանրամասներ է հայտնել ընդդիմադիրներին։

Ընդդիմության այս նախաձեռնությանը նախորդել էր Գեղարքունիքի մարզի Ազատ գյուղում զինվորական կացարանի ողբերգական հրդեհը, որի հետևանքով զոհվեց 15 զինծառայող։ Այս դեպքին, Քոչարյանի խոսքով, մանրամասն անդրադարձ չի եղել։ Փոխարենը քննարկել են, թե էլ ի՞նչ նման վտանգավոր կացարաններ կան, որոնց առնչությամբ պետք է քայլեր իրականացնել։

Քննարկումը նախաձեռնելիս ընդդիմությունը պնդում էր, թե Զինված ուժերում կան  բազմաթիվ լուրջ և հրատապ լուծում պահանջող խնդիրներ, որոնց առնչությամբ պետք է պարզաբանումներ ստանալ նախարարից։

Եվ մինչ Անդրանիկ Քոչարյանը պնդում էր, թե ընդդիմությունը, իր տպավորությամբ, բավարարված է քննարկումից և ստացած պատասխաններից, ընդդիմադիր պատգամավոր, հարցի հիմնական զեկուցող Գեղամ Մանուկյանը հակադարձում է՝ իշխանական պատգամավորը մի փոքր լավատես է։ Մանուկյանը, այդուհանդերձ, շեշտում է՝ փակ քննարկումն աննախադեպ էր․ առաջին անգամ պաշտպանության նախարարը ներկայացավ այդ ֆորմատով քննարկման և հանդես եկավ որպես հարակից զեկուցող։

Ու չնայած առկա խնդիրներին՝ Գեղամ Մանուկյանը խոստովանեց՝ քննարկմանը Սուրեն Պապիկյանի հրաժարականի հարց չեն բարձրացրել։ Ռազմական գերատեսչության ղեկավարի հրաժարականի մասին տարբեր շրջանակներից պահանջ է հնչում Ազատ գյուղում արձանագրված դեպքից հետո։ Ընդդիմությունը, մինչդեռ, այս հարցին այսօր չի անդրադարձել։

Իշխանական պատգամավոր Անդրանիկ Քոչարյանը կարծում է, որ հրաժարականի պահանջ չի հնչել, քանի որ նախարարը բարձրացված հարցերին տվել է սպառիչ պատասխան։

Մանրամասները՝ տեսանյութում։

Շողիկ Գալստյան