Բեռլինը մատնանշել է ԼՂ հակամարտության վրա Ռուսաստանի բացասական ազդեցության սպառնալիքը

Լուրեր

13.09.2026 | 18:14
Բյուրականի աստղադիտարանում աշխատանքը կսկսի «Մեր անկայուն տիեզերքը» միջազգային սիմպոզիումը
13.09.2026 | 16:49
Փաշինյանը շնորհավորել է Հայաստանի հրեական համայնքին՝ Ռոշ Հաշանայի առիթով
13.09.2026 | 16:04
Վթարային ջրանջատում Երևանում
13.09.2026 | 15:33
Tour of Armenia միջազգային հեծանվավազքի եզրափակիչ մրցանակաբաշխությունը. ՈՒՂԻՂ
13.09.2026 | 15:08
Tour of Armenia-ի եզրափակիչ՝ չորրորդ մրցափուլը Երևանում
13.09.2026 | 14:32
Մոլդովական փողոցում խոտածածկույթի հրդեհ է բռնկվել, առկա էր տարածման վտանգ
13.09.2026 | 13:39
Սեպտեմբերի 13-18-ին Հայաստանում տեղումներ չեն սպասվում․ ջերմաստիճանը կբարձրանա 2-4 աստիճանով
13.09.2026 | 13:13
Շվեդիայի ընտրություններում պայքարը սրվում է․ ծայրահեղ աջերը կարող են իշխանության մաս դառնալ
13.09.2026 | 12:24
Վթարային ջրանջատում Լոռու մարզում
13.09.2026 | 11:45
Մինչև 23։00-ն Երևանում մի շարք փողոցներում կսահմանափակվի տրանսպորտային միջոցների կանգառն ու կայանումը
13.09.2026 | 11:25
Խոշտանգման ենթադրյալ դեպքի առնչությամբ ՆԳՆ-ում ծառայողական քննություն է նշանակվել
13.09.2026 | 11:02
Հանրապետությունում ավտոճանապարհներն անցանելի են
13.09.2026 | 00:35
«10-15 ոստիկանով ծեծի են ենթարկել». Խաժակ Թովմասյանն ահազանգում է՝ Հրազդանի ոստիկանների կողմից խոշտանգման է ենթարկվել․ ՏԵՍԱՆՅՈւԹ
12.09.2026 | 23:46
Գյումրիում 64-ամյա տղամարդը դանակահարել է հարևաններին՝ հորն ու որդուն․ որդին մահացել է
12.09.2026 | 19:45
BRICS երկրները կաջակցեն բազմակողմ առևտրային համակարգին. Սի Ծինփին
Բոլորը

Գերմանիայի արտաքին գործերի նախարար Անալենա Բերբոքը մատնանշել է Ռուսաստանի բացասական ազդեցության սպառնալիքը Լեռնային Ղարաբաղի շուրջ ընթացող հակամարտության վրա։ Բեռլինում հստակորեն նկատում են Ռուսաստանի «ապակայունացնող ազդեցության մասին մտահոգությունները»։ Այս մասին Բերբոքն ասել է փետրվարի 7-ին ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանի հետ Բեռլինում հանդիպումից հետո, փոխանցում է DW-ի ռուսական ծառայությունը։

Հարավային Կովկասում իրավիճակի կարգավորմանն ուղղված Գերմանիայի ջանքերն «ինքնանպատակ չեն, այլ ընդհանուր եվրոպական շահերի առարկա են», ընդգծել է գերմանացի նախարարը։ Նա հավելել է, որ Գերմանիայի կառավարությունը կարծում է, որ Ադրբեջանն ու Ռուսաստանը պարտավոր են միջոցներ ձեռնարկել վիճելի տարածաշրջանի ներկայիս շրջափակումը վերացնելու համար։

Բերբոքը մատնանշել է հունվարին ընդունված որոշումը՝ ԵՄ դիտորդական առաքելություն ստեղծելու վերաբերյալ, որը պետք է ապահովի «ավելի մեծ կայունություն և, առաջին հերթին, վստահություն ձևավորի» Բաքվի և Երևանի միջև։ Ընդ որում, խոսքը միաժամանակ կոնկրետ քայլերի մասին է, մասնավորապես՝ երկու կառավարությունների միջեւ հեռախոսային կապի ստեղծման։ Այս առաքելության զգալի մասը կկազմեն Գերմանիայի ներկայացուցիչները, առաքելությունը ևս գերմանացի կղեկավարի, ասել է Բերբոքը։

Նա ընդգծել է, որ Բեռլինն աջակցում է «ինչպես Հայաստանի, այնպես էլ Ադրբեջանի ինքնիշխանությանը և տարածքային ամբողջականությանը», իսկ ղարաբաղյան հակամարտության լուծումը «հնարավոր չէ գտնել միանգամից»։

Իր հերթին, Արարատ Միրզոյանը զրույցի ընթացքում Բաքվի իշխանություններին մեղադրել է 2020 թվականի նոյեմբերին Հայաստանի հետ կնքված համաձայնագիրը «ոտնահարելու» մեջ։ Նա հայտարարել է Լեռնային Ղարաբաղում «մարդասիրական աղետի» մասին՝ էներգիայի, սննդի ու դեղորայքի պաշարների պակասի պատճառով։ Բացի այդ, Միրզոյանը երախտագիտություն է հայտնել եվրոպացի գործընկերներին՝ Հարավային Կովկասում իրավիճակի կարգավորմանն ուղղված ջանքերի համար։

Տաթև Ֆռանգյան