Չեք գալիս այս նիստին, որովհետև ասելիք չունեք․ Դավոյանը՝ ընդդիմությանը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

07.06.2026 | 08:32
Նարեկ Կարապետյանը քվեարկում է ԱԺ ընտրություններում. ՈՒՂԻՂ
07.06.2026 | 08:09
Ընտրական իրավունքի խոչընդոտման կասկածանքով ձերբակալված կա․ ՆԳՆ ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.06.2026 | 07:58
Հայաստանն ընտրում է․ ԱԺ ընտրություններ 2026․ ՈՒՂԻՂ
07.06.2026 | 00:08
Ձերբակալվել է Բյուրական համայնքի նախկին ղեկավար Զարզանդ Գրիգորյանը
06.06.2026 | 23:47
Ամերիաբանկը և FMO-ն կնքել են 120 միլիոն եվրոյի վարկային պայմանագիր՝ ՄՓՄՁ-ներին աջակցելու և Հայաստանում կանաչ ֆինանսավորումը զարգացնելու համար
06.06.2026 | 22:18
Երկրաշարժ Սպիտակ քաղաքից 11 կմ հարավ-արևելք
06.06.2026 | 21:59
Դավիթ Ղազինյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու և ազատությունից զրկելու համաձայնություն ստանալու նպատակով Դատախազությունը դիմել է ԿԸՀ
06.06.2026 | 21:45
Հենրիխ Մխիթարյան․ Որպես ՀՀ քաղաքացի՝ հունիսի 7-ին պարտավոր եմ մասնակցել ընտրությանը
06.06.2026 | 21:42
Հակակոռուպցիոն կոմիտեն դիմել է ՀՀ գլխավոր դատախազություն՝ պատգամավորի թեկնածու գրանցված Դավիթ Ղազինյանին անձեռնմխելիությունից զրկելու նպատակով
06.06.2026 | 21:33
Կարկուտից ոչխարներ են սատկել, գառնարածը վնասվածքներ է ստացել․ արտակարգ դեպք՝ Լոռու մարզում
06.06.2026 | 21:21
Եղիշե Մելիքյանը՝ Ղազախստանի հավաքականի հետ ոչ-ոքիի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.06.2026 | 21:10
Ջրափի գյուղի ընտրատեղամասում 3-րդ համարի քվեաթերթիկների տրցակը բացակայում էր․ ըստ ԿԸՀ-ի՝ խնդիրը տեխնիկական է
06.06.2026 | 20:00
Ում ենք ընտրում չընտրելով․ քվեարկության չԳնալու ՇԵՐՏԵՐԸ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.06.2026 | 19:51
Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Ղազախստանի հետ, Սպերցյանը գոլ խփեց. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.06.2026 | 19:42
«10 հոգի գալում ենք միտինգի». նոր գաղտնալսում ընտրակաշառքի գործով
Բոլորը

«Հայտարարությունների ժամին մեր ընդդիմադիր գործընկերներն իրենց հայտարարություններն արեցին և դուրս եկան, ինչպես միշտ, նրանք չեն լսում մեր հայտարարությունները»,- այս մասին նշեց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արփի Դավոյանը։

Նրա խոսքով՝ այսօր պաշտպանության նախարարի մասնակցությամբ տեղի ունեցած քննարկման ժամանակ ընդդիմադիր պատգամավորները կառուցողական դիրքորոշումներ են արտահայտել։

«Երբ տեսախցիկներն անջատված են, մեր ընդդիմադիր գործընկերները լինում են հանգիստ և կառուցողակական, իսկ երբ տեսախցիկները միացված են լինում, իրենց այդպես չեն դրսևորում․ այսօր ևս փաստեցինք դա»,-ասաց Դավոյանը։

Պատգամավորն անդրադարձավ նաև ընդդիմության այն քննադատությանը, թե այսօր ԱԺ-ում միակուսակցական շոու էր տեղի ունենում, երբ Ազգային ժողովը ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի մասնակցությամբ քննարկում էր Սեյրան Օհանյանի նկատմամբ հանրային քրեական հետապնդում հարուցելուն համաձայնություն տալու մասին  միջնորդությունը։

«Միակուսակցական շոու տեղի չի ունեցել, դուք ինքնակամ լքել եք ԱԺ դահլիճը։ Չեք գալիս այս նիստին, որովհետև ասելիք չունեք․ Դուք չեք կարող արդարացնել կամ հերքել այն փաստերը, որ օտարվել, վաճառվել են զորամասի տարածքներ»,- դիմելով ընդդիմությանը՝ նշեց իշխանական պատգամավորը։

Մանրամասները՝ տեսանյութում։