«Կոռեկտ չէ Ձեր պահվածքը»․ Հակոբ Արշակյանն անջատեց Արմենուհի Կյուրեղյանի խոսափողը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

26.07.2026 | 21:56
Խուդաթյանը շրջայց է կատարել Իրանում կառուցվող թունելում և ճանապարհի կառավարման կենտրոնում
26.07.2026 | 21:42
Համայնքային ոստիկանները ձերբակալել և նախաքննական մարմին են ներկայացրել լուսաձայնային ատրճանակից իր տանն օդ կրակած անձին
26.07.2026 | 20:00
Ի՞նչ արժե անվճար կայանատեղին. վճարովի օգնություն «ստայանշիկ»-ներից. ապօրինի արգելքների ՇԵՐՏԵՐԸ. ՏԵՍԱՆՅՈւԹ
26.07.2026 | 18:15
Բախվել են երկու ջրային սկուտեր․ ջրափրկարարները քաղաքացիներին դուրս են բերել լճից
26.07.2026 | 17:13
Թրամփը հետաձգել է Իրանի նկատմամբ ռազմական ճնշումը կտրուկ ուժեղացնելու ծրագիրը. NYT
26.07.2026 | 16:49
Հայկ Մարտիրոսյանը և Ռոբերտ Հովհաննիսյանը կիսել են 1-2-րդ հորիզոնականները Dole Open 2026 շախմատի մրցաշարում
26.07.2026 | 16:23
Վթարային ջրանջատում Սյունիքի մարզում
26.07.2026 | 15:20
Օդի ջերմաստիճանը կնվազի
26.07.2026 | 14:33
Օգոստոսին կգրանցվեն տարվա ամենամեծ թվով աստղագիտական երևույթները
26.07.2026 | 14:03
Դավիթ Խուդաթյանը հանդիպել է ԻԻՀ էներգետիկայի նախարար Աբբաս Ալիաբադիի հետ
26.07.2026 | 13:40
3,2 մագնիտուդով երկրաշարժ՝ Կասպից ծովում
26.07.2026 | 13:17
Հայ ըմբիշները Բաքվում են
26.07.2026 | 12:45
Արաղչին և Կալլասը հեռախոսազրույցում քննարկել են տարածաշրջանային և միջազգային զարգացումները
26.07.2026 | 12:28
Վթարային ջրանջատում Երևանում և Արարատում
26.07.2026 | 11:50
Հրաձգության Հայաստանի հավաքականը հաղթել է շարժվող թիրախ մրցաձևի աշխարհի առաջնության մեդալային հաշվարկում
Բոլորը

«Օրվա իշխանությունները շատ են վախենում կորցնել իրենց իշխանությունը, ԱԺ-ում ներկայացված այսօրվա միակուսակցական քաղաքական շոուն վկա: Եվ այդ վախերը նրանք , իհարկե, այլ կերպ էլ են արտահայտում»,- Ազգային Ժողովում հայտարարությունների ժամին այս կարծիքը հայտնեց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմենուհի Կյուրեղյանը՝ հավելելով․ «Քանի, քանի քրեական գործեր են կարվում իրենց դեմ ակտիվ պայքարողների նկատմամբ»։

Պատգամավորի խոսքով՝ այս իշխանությունների նպատակներն ու դաշնակցականությունը խիստ հակասում են միմյանց: Եվ այս իշխանությունները դա շատ լավ հասկանում են ու պայքարում են դաշնակցականների, դաշնակցության դեմ, ինչպես դա անում էր իրենց կնքահայրը՝ Լևոն Տեր-Պետրոսյանը։

«Այո՛, դուք պետք է վախենաք թե՛ դաշնակցականից, թե՛ դաշնակցությունից և թե, որ ամենակարևորն է, դաշնակցականությունից, որովհետև դաշնակցականությունից է գալու ձեր իշխանության ավարտը, ձեր ծրագրերի վախճանը, և ամենակարևորը՝ ձեր արածների համար պատասխան տալու ժամանակը: Վախեցեք և վախով ապրեք: Ճիշտ եք անում: Ամեն ինչ իր ավարտն ունի: Մեր երկիրն ազատվելու է դավաճաններից: Քիչ է մնացել, համոզված եղեք»,- նշեց Կյուրեղյանը։

Ընդդիմադիր պատգամավորն իր ելույթի ավարտին ցանկացավ անդրադառնալ ՔՊ խմբակցության պատգամավոր Էմմա
Պալյանի դիտարկումներին, սակայն ԱԺ փոխնախագահ Հակոբ Արշակյանը հորդորեց անջատել խոսափողը։

«Կոռեկտ չէ Ձեր պահվածքը»,- նշեց Հակոբ Արշակյանը։

Մանրամասները՝ տեսանյութւոմ։