Մակրոնն ի՞նչ է խոստացել Փաշինյանին․ ասվեց՝ ՀՀ-ի թշնամիները Ֆրանսիայինն են․ մեր շահերը համընկնում են․ Արման Մելիքյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

13.05.2026 | 23:30
Ադրբեջանը հիշատակվում է Պենտագոնի կողմից հրապարակված չբացահայտված թռչող օբյեկտների ֆայլերում
13.05.2026 | 23:16
Չինաստանում ներկայացվել է աշխարհի առաջին փոխակերպվող ռոբոտ-մեքենան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.05.2026 | 23:03
Երևանի և 10 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
13.05.2026 | 22:50
Հռոմ․ Կարեն Խաչանովը պարտվեց Կասպեր Ռուդին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.05.2026 | 22:47
Երևանում ծառն ընկել է չորս տրանսպորտային միջոցի վրա
13.05.2026 | 22:42
Վանաձորի մի շարք հասցեներում գազամատակարարման ընդհատումներ կլինեն
13.05.2026 | 22:27
Հայտնի է Հայաստանի Գավաթի եզրափակիչը սպասարկող մրցավարական անձնակազմը
13.05.2026 | 22:18
Քանի մարդ է մասնակցել Աշտարակում ՔՊ-ի հանրահավաքին 19:55-ի դրությամբ. ԻՔՄ-ն տվյալներ է հրապարակել
13.05.2026 | 22:08
«80 հազար վարձկան կներգրավենք». զրույց ընտրություններին հայտ ներկայացրած Արտակ Սարգսյանի հետ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.05.2026 | 22:00
Ֆրանսիան մեկուսացրել է ավելի քան 1700 ուղևորի տեղափոխող նավը` նորովիրուսի ենթադրյալ բռնկման պատճառով
13.05.2026 | 21:47
Ջանես Նազարյանը՝ մինչև 17 տարեկանների հունահռոմեական ոճի ըմբշամարտի Եվրոպայի չեմպիոն
13.05.2026 | 21:42
Թուրքիան և Կատարը կարող են միանալ Սաուդյան Արաբիայի ու Պակիստանի պաշտպանական պայմանագրին
13.05.2026 | 21:30
Ստացվել է դեղի կեղծ սերիայի ահազանգ. ԱԱՏՄ-ն զգուշացնում է
13.05.2026 | 21:19
Հանտավիրուսով վարակված ֆրանսիացին ծանր վիճակում է. գրանցվել է վարակի տասնմեկ դեպք
13.05.2026 | 21:10
Անցում՝ նախագահականի, համաներում, երդվյալ ատենակալներ. ինչ են խոստանում քաղաքական ուժերը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Նիկոլ Փաշինյանն ու Էմանուել Մակրոնը հեռախոսազրույցի ընթացքում քննարկել են Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի շուրջ երկամսյա փակումը։ Մակրոնը նշել է միջանցքի անխափան գործունեության կարևորությունը, և որ Ֆրանսիան պատրաստ է շարունակել նպաստել այդ խնդրի լուծմանը։ Նաև Արարատ Միրզոյանի հետ դեռ հունվարի սկզբին հեռախոսով զրուցած Մեծ Բրիտանիայի Եվրոպայի հարցերով պետնախարար Լեո Դոքերթին է խոսել Ադրբեջանի ԱԳ նախարարի հետ, քննարկվել է Լաչինում իրավիճակը։ Հիշում ենք՝ Դոքերթին Լորդերի պալատում միջանցքի փակման մասին քննարկման ժամանակ ասել էր՝ անհապաղ պիտի բացվի միջանցքը։ Ի դեպ, Մեծ Բրիտանիան 350,000 ֆունտ է հատկացրել միջանցքի փակումից տուժածներին օգնելու համար։

Ի՞նչ տեղարժերի մասին են վկայում այս փաստերը։ Factor TV-ին տված հարցազրույցում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան, Արցախի նախկին արտգործնախարար Արման Մելիքյանը կարծիք է հայտնում, որ այս պրոցեսները վկայում են Լաչինի միջանցքի փակման խնդրի շուրջ ծավալվող երկխոսության առկայությունը ՌԴ-ի և Արևմուտքի մասնակցությամբ։

«ՌԴ-ն իր խաղաղապահների միջոցով պարտավորություններ ունի Արցախի հանդեպ և միջանցքի անխափան աշխատանքի ապահովման հետ կապված։ Հումանիտար իրավիճակը մնում է ծանր, Արցախի 150,000 բնակիչ կտտանքի և ոչ մարդկային վերաբերմունքի է ենթարկվում, երբ միջազգային հանրության ակտիվ գործողությունները չկան շրջափակումը նախաձեռնողների՝ Ադրբեջանի և ՌԴ-ի դեմ»,- ասաց նա։

Արման Մելիքյանը նշում է, որ եթե ՌԴ-ն ունենար քաղաքական որոշում, ապա միջանցքը կբացվեր մեկ ժամվա ընթացքում։ Սակայն դա տեղի չի ունեցել, քանի որ, ըստ նրա, նոյեմբերի 23-ին Երևանում ՀԱՊԿ-ի գագաթնաժողովում փաստաթղթերը չստորագրելուց հետո ՌԴ-ն այսպիսով պատժում է ՀՀ-ին։ Արտակարգ և լիազոր դեսպանը կարևոր է համարում նաև հասկանալ, թե ի՞նչ է խոստացել Էմանուել Մակրոնը Նիկոլ Փաշինյանին, հատկապես, երբ Ֆրանսիայի ՆԳ նախարարը վերջերս հայտարարեց, որ ՀՀ-ի թշնամիները նաև Ֆրանսիայի թշնամիներն են։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։

Ռոբերտ Անանյան