Ռազմավարական նշանակության ենթակառուցվածքները ևս պետք է անցնեն Լաչինի միջանցքով․ Գառնիկ Դանիելյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

17.05.2026 | 21:47
Ըմբիշ Ավետիք Թութխալյանը դարձել է Մ-17 ԵԱ բրոնզե մեդալակիր
17.05.2026 | 21:23
Ժաննա Անդրեասյանն այցելել է մի շարք կրթական հաստատություններ, որոնք կառուցվել, վերակառուցվել և նորոգվել են «300 դպրոց, 500 մանկապարտեզ» ծրագրի շրջանակում
17.05.2026 | 20:55
Ըմբիշ Էրիկ Ղազարյանը` Մ-17 ԵԱ բրոնզե մեդալակիր
17.05.2026 | 20:32
ՆԱՏՕ-ի ինքնաթիռները Լատվիայում օդ են բարձրացվել անօդաչու թռչող սարքի պատճառով
17.05.2026 | 19:49
Մենք մի հատ «ջարդված մատ» ունենք, անունը՝ Նիկոլ Փաշինյան, որը պետք է պոկենք և վռնդենք․ Քոչարյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
17.05.2026 | 19:17
«Սուրբ Հովհաննես» մատուռ բարձրացող սարալանջին քաղաքացին վնասել է ոտքը․ փրկարարներն են օգնության հասել
17.05.2026 | 18:48
Լսի՛, այ կալուգացի, ես քեզ ասել եմ` պետությունը կոկորդումդ ա մնալու, խռխռալու ես. Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
17.05.2026 | 18:38
Կարեն Սարգսյանը՝ մարզական սամբոյի Եվրոպայի չեմպիոն
17.05.2026 | 18:16
«Հայաստան» դաշինքի հանրահավաքը Աբովյանում․ՈՒՂԻՂ
17.05.2026 | 17:37
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության քայլերթը էրեբունիում․ ՈւՂԻՂ
17.05.2026 | 17:29
ՃՏՊ Սևան-Ճամբարակ ավտոճանապարհին
17.05.2026 | 17:13
Մետրոպոլիտենում առաջացած տեխնիկական խափանումը վերացվել է
17.05.2026 | 16:42
Վրաստանում երկրի ղեկավարը բիզնեսմեն է, վարկերն 8% են, ՀՀ-ում երկրի ղեկավարը լրագրող է, 20% են. Նարեկ Կարապետյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
17.05.2026 | 16:12
Խափանում մետրոպոլիտենում․ այն կաշխատի մեկ գծանի երկկողմանի երթևեկությամբ
17.05.2026 | 16:02
Սպասվում է անձրև և ամպրոպ, տեղ-տեղ հնարավոր է նաև կարկուտ․ օդի ջերմաստիճանը կնվազի
Բոլորը

«Հումանիտար աղետը գնալով ավելի է սաստկանում։ Արցախը միայնակ պայքարում է թշնամու դեմ՝ հանուն մեր պետականության գոյության։ Իսկ մենակ է մնացել, քանի որ ՀՀ իշխանությունները հրաժարվել են Արցախից,»,- Ազգային Ժողովում հայտարարությունների ժամին այս կարծիքը հայտնեց ԱԺ« Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանը։

«Խոսում են միջազգային հանրությունից, Ալմա-Աթայի փաստաթղթերից, ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի բանաձևերից, նշաձող իջեցնելուց։ Ասում են՝ չպետք է ՀՀ-ն գրավ դնելու գնով տեր կանգնել Արցախի ժողովրդին։ Մինչդեռ, մեր շատ քաղաքացիների շուրթերով կարգախոս դարձած՝ «Առանց Արցախ չկա՛ Հայաստան» արտահայտությունը բացառապես ռեալ պոլիտիկի դաշտից է։
Անճարունակ, անտարբեր, ոչ կոմպետենտ և ազգային ու պետական շահեր չներկայացնող այս խմբակը մեղադրում է բոլորին, միայն թե հանձ չառնի պաշտպանելու Արցախը ու Արցախի ժողովրդին․․․ Թշնամին ցանկացած պահի կարող է խափանել ինտերնետն ու հեռախոսակապը։ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը չի մանրամասնում, թե երբ կավարտվեն նոր էլեկտրահաղորդման գծի կառուցման աշխատանքները: Նույն նախարարությունը հայտնում է, որ Բերձորը շրջանցող նոր գազատարի կառուցման աշխատանքներ նախատեսված չեն: Ստացվում է՝ եթե ոչինչ չփոխենք, առնվազն այս ենթակառուցածքների մասով արցախահայությունը մշտապես կախված է լինելու Ադրբեջանի իշխանությունների քմահաճույքներից:

Այնինչ, ռազմավարական նշանակության վերոնշյալ ենթակառուցվածքները ևս պետք է անցնեն ներկայիս միջանցքով և հասանելի չլինեն թշնամուն։ Իսկ այսօր դրանք դարձել են թշնամու ձեռքին խաղալիք, քաղաքական հարցերի լուծման հաղթաթուղթ և արցախահայությանը ճնշելու միջոց։ Այս ամենը Բերձորն ու Աղավնոն հանձնելու հետևանքով է նաև։ Տարրական հարցերը չլուծած՝ կոմունիկացիայի միջոցները նվիրվեցին թշնամուն․․․

Մենք պետք է ունենանք հստակ ռազմավարություն՝ նման իրավիճակներում ավելի կազմակերպված գործելու, արտաքին մարտահրավերներին առավել արժանապատվորեն պատասխանելու համար։ Հայաստանը չպետք է դիտորդի դիրքերից նայի, քանզի չկա Արցախի հարց, կա Հայկական հարց։ ՀՀ-ն պետք է վերադառնա ակտիվ բանակցություններին՝ կրկին ստանձնելով իր պարտավորությունները Արցախի նկատմամբ»,- նշեց Դանիելյանը։

Մանրամասները՝ տեսանյութում։