Վարչապետին ներկայացվել է Պետական գույքի կառավարման կոմիտեի 2022թ. գործունեության հաշվետվությունը

Լուրեր

03.10.2026 | 22:08
Հայաստանի հավաքականը ժամանել է Պոդգորիցա
03.10.2026 | 21:58
Աշխարհի առաջնությանը կմասնակցի չորս հայ մարմնամարզիկ
03.10.2026 | 20:41
Հայաստանի ներկայացուցիչը սենսացիոն հաղթանակ տարավ աշխարհի առաջին ռակետի նկատմամբ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.10.2026 | 19:52
Վահագն Խաչատուրյանը հեռախոսազրույց է ունեցել Լիբանանի Հանրապետության նախագահ Ժոզեֆ Աունի հետ
03.10.2026 | 19:17
ԱԹՍ-ներ և հրթիռներ անցել են Մոլդովայի վրայով, իսկ տարբեր բնակավայրերում լսվել են պայթյուններ
03.10.2026 | 19:01
Կադիրովը Ռուսաստանում ստացել է բարձրագույն զինվորական կոչումը, ոսկեգույն ուսադիրներ և կարմիր բերետ. ТАСС
03.10.2026 | 18:18
Ընթերցանությունը կրթության կարևորագույն մարտահրավերներից է. ԿԳՄՍ նախարար
03.10.2026 | 17:56
Վարորդը ծխեց դպրոցական ավտոբուսում՝ կազատվի, սա կարմիր գիծ ա. Փաշինյան. ՏԵՍԱՆՅՈւԹ
03.10.2026 | 17:29
ԱՄԷ-ի գլխավոր դատախազ․ Flydubai-ի երկրորդ օդաչուն ահաբեկչություն էր ծրագրում
03.10.2026 | 17:11
ԱՄՆ-ն Ռուսաստանի հետ քննարկում է բազմամիլիարդանոց նավթային գործարք․ NYT
03.10.2026 | 16:58
Մահացել է Անատոլի Կաշպիրովսկին
03.10.2026 | 16:32
Վիլնյուսի օդանավակայանը դադարեցրել է աշխատանքը օդային տագնապի հայտարարման պատճառով
03.10.2026 | 16:11
Վթարային ջրանջատում Արաբկիրում
03.10.2026 | 15:55
Օդի ջերմաստիճանը հողի մակերևույթին կնվազի մինչև −4°C
03.10.2026 | 15:44
5 բնակավայրում դպրոցական ավտոբուսների ծառայություն կգործարկվի․ Փաշինյանը ծանոթացել է նոր ավտոբուսներին
Բոլորը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության Պետական գույքի կառավարման կոմիտե՝ կառույցի 2022թ. գործունեության հաշվետվությունը քննարկելու նպատակով․ տեղեկացնում են ՀՀ վարչապետի աշխատակազմից։

Խորհրդակցությանը մասնակցել են փոխվարչապետներ Մհեր Գրիգորյանը և Տիգրան Խաչատրյանը, Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը, Վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Բագրատ Բադալյանը, Ֆինանսների նախարարի տեղակալ Վահան Սիրունյանը, Պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահ Առնակ Ավետիսյանը, Պետական վերահսկողական ծառայության ղեկավարի տեղակալ Ռոբերտ Բազիկյանը և պաշտոնատար այլ անձինք:

Պատասխանատուները զեկուցել են, որ 2022 թվականի ընթացքում զգալիորեն ավելացել է մասնավորեցման ենթակա պետական գույքերի նկատմամբ պահանջարկը: Արդյունքում՝ նախորդ տարի օտարվել է ընդհանուր 20 մլրդ 700 մլն դրամ ծավալի 16 պետական անշարժ գույք: Մասնավոր ներդրողները պարտավորվել են հստակ ժամկետներում, ընդհանուր առմամբ, իրականացնել 84 մլրդ դրամի ներդրումային ծրագրեր:

Հաշվետու ժամանակահատվածում օտարման է ներկայացվել 220 տրանսպորտային միջոց, որից օտարվել է 101-ը: 2023 թվականին Պետական գույքի կառավարման կոմիտեին է ամրացվելու ևս 654 տրանսպորտային միջոց, որից կոմիտեն նախատեսում է այս տարվա ընթացքում օտարել 500-ը: Այս տարվա առաջին ամսվա ընթացքում արդեն իսկ օտարվել է 60 տրանսպորտային միջոց: Միաժամանակ, տեղեկացվել է, որ վարձակալության տրված պետական գույքերի դիմաց 2022-ին հավաքագրվել և պետբյուջե է վճարվել 11 մլրդ դրամ, ինչը 2021-ի համեմատ ավելի է 200 տոկոսով:

Աշխատանքներ են տարվել նաև պետական գերատեսչություններին վարձակալված մասնավոր տարածքներից պետական տարածքներ ներգրավելու ուղղությամբ: Արդյունքում՝ ակնկալվում է առաջիկա տարիներին ունենալ ավելի քան 300 մլն դրամի խնայողություն:

Նշվել է, որ ներկայումս առկա է մասնավորեցման ենթակա 25 անշարժ գույք, այդ թիվը տարվա ընթացքում հնարավոր է ավելանա:

Անդրադարձ է կատարվել նաև ոլորտում իրականացված համակարգային բարեփոխումներին: Մասնավորապես, զեկուցվել է, որ ներդրվել է պետական մասնակցությամբ առևտրային կազմակերպությունների ֆինանսատնտեսական վիճակի մշտադիտարկման և գնահատման նոր համակարգ, իրականացվել է պետական գույքի օգտագործման արդյունավետության մոնիթորինգ, կանոնակարգվել է պետական կարիքների համար տարածքների վարձակալության գործընթացը, ներդրվել է պետական մարմինների միջև շարժական գույքի փոխանցման պարզեցված կարգ, Մարզահամերգային համալիրը վերակազմակերպվել է ՓԲԸ-ի, փոփոխություններ են իրականացվել Հողային օրենսգրքում: Բարեփոխումներ են իրականացվել պետական գույքի անհատույց օգտագործման, ներդրումային պարտավորությունների կատարման նկատմամբ հսկողության, պետական գույքի վարձակալության ոլորտներում:

Անդրադարձ է կատարվել նաև էլեկտրոնային աճուրդների համակարգի ներդրման, գույքի ներդրմամբ պետական ՓԲԸ ստեղծելու աշխատանքներին:

Ամփոփելով խորհրդակցությունը՝ վարչապետ Փաշինյանը հանձնարարել է մշակել առանձին հարթակ, որտեղ ներկայացված կլինեն մասնավորեցման ենթակա պետական բոլոր անշարժ գույքերը՝ լիարժեք տեղեկատվությամբ: Նիկոլ Փաշինյանը կարևորել է այնպիսի կարգավորումների և մեխանիզմների կիրառումը, որոնք կապահովեն պետական գույք ձեռք բերած ներդրողների կողմից ստանձնած բոլոր պարտավորությունների լիարժեք իրականացումը, ըստ սահմանված ժամանակացույցի: «Այս ոլորտում պետք է լինենք ճկուն: Անհրաժեշտ է մասնավորեցման գործընթացում առանձնահատուկ ուշադրություն դարձնել կապիտալ ներդրումներին և ծրագրի բովանդակային հատվածին: Հիմնական խնդիրը գույքի արդյունավետ օգտագործումն է, այն, թե տարածքը որքանո՞վ է չօգտագործելիից դառնալու օգտագործելի: Մեր երկարաժամկետ նպատակն է, որպեսզի մասնավորեցվող ձեռնարկությունն աշխատի, հարկեր վճարի և զարգանա»,- ասել է վարչապետը: