ՌԴ օրենսդրության փոփոխություններն ուղիղ անդրադառնալու են մեր միգրանտների վրա․ Տաթևիկ Բեժանյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

26.07.2026 | 20:00
Ի՞նչ արժե անվճար կայանատեղին. վճարովի օգնություն «ստայանշիկ»-ներից. ապօրինի արգելքների ՇԵՐՏԵՐԸ. ՏԵՍԱՆՅՈւԹ
26.07.2026 | 18:15
Բախվել են երկու ջրային սկուտեր․ ջրափրկարարները քաղաքացիներին դուրս են բերել լճից
26.07.2026 | 17:13
Թրամփը հետաձգել է Իրանի նկատմամբ ռազմական ճնշումը կտրուկ ուժեղացնելու ծրագիրը. NYT
26.07.2026 | 16:49
Հայկ Մարտիրոսյանը և Ռոբերտ Հովհաննիսյանը կիսել են 1-2-րդ հորիզոնականները Dole Open 2026 շախմատի մրցաշարում
26.07.2026 | 16:23
Վթարային ջրանջատում Սյունիքի մարզում
26.07.2026 | 15:20
Օդի ջերմաստիճանը կնվազի
26.07.2026 | 14:33
Օգոստոսին կգրանցվեն տարվա ամենամեծ թվով աստղագիտական երևույթները
26.07.2026 | 14:03
Դավիթ Խուդաթյանը հանդիպել է ԻԻՀ էներգետիկայի նախարար Աբբաս Ալիաբադիի հետ
26.07.2026 | 13:40
3,2 մագնիտուդով երկրաշարժ՝ Կասպից ծովում
26.07.2026 | 13:17
Հայ ըմբիշները Բաքվում են
26.07.2026 | 12:45
Արաղչին և Կալլասը հեռախոսազրույցում քննարկել են տարածաշրջանային և միջազգային զարգացումները
26.07.2026 | 12:28
Վթարային ջրանջատում Երևանում և Արարատում
26.07.2026 | 11:50
Հրաձգության Հայաստանի հավաքականը հաղթել է շարժվող թիրախ մրցաձևի աշխարհի առաջնության մեդալային հաշվարկում
26.07.2026 | 11:31
Վթարային ջրանջատում Արմավիրում
26.07.2026 | 11:14
Վրաստանի շտապօգնության մեքենայով Երևան է տեղափոխվել վթարից տուժած աղջիկ երեխա
Բոլորը

2023թ․ սկզբից ուժի մեջ են մտել միգրացիոն օրենսդրության մի շարք փոփոխություններ, որոնք ուղիղ անդրադառնում են նաև Հայաստանից գնացած աշխատանքային միգրանտների վրա: Այսօր հրավիրված ասուլիսում այս մասին տեղեկացրեց «Հայկական Կարիտաս» կազմակերպության միգրացիոն ծրագրի փորձագետ Տաթևիկ Բեժանյանը՝ ընդգծելով, որ ՌԴ-ում աշխատող բոլոր օտարերկրացիների համար հարկերը կբարձրանան:

«ՌԴ-ում աշխատող բոլոր օտարերկրացիները մինչև 2023 թվականի հունվարի 1-ը վճարում էին ավելի քիչ հարկեր, քան հենց ՌԴ քաղաքացիներն էին: Հունվարի 1-ից ԵԱՏՄ անդամ երկրների քաղաքացիների հարկերը հավասարեցվում են ՌԴ քաղաքացիների հարկերին: Մեր դեպքում հարկերը աշխատավարձի մոտավոր 37,5 տոկոսի չափով են, հիմա կկազմեն 43,5 տոկոս: Դա իր մեջ ներառում է եկամտահարկը, կենսաթոշակայինը և այլն»,- նշեց Բեժանյանը։

Նրա խոսքով՝ հաճախգործատուները հարկ չվճարելու համար փորձում են աշխատողներին պահել առանց պայմանագիր կնքելու: Տաթևիկ Բեժանյանը նշեց, որ հիմա ձեռնտու չէ գործատուների համար, որովհետև ստիպված են լինելու ավելի շատ հարկեր վճարել: Չի բացառվում, որ փորձեն աշխատողներին համոզել աշխատել առանց պայմանագրի: Մասնագետը հիշեցնում է, որ աշխատանքային կամ քաղիրավական պայմանագիր ունենալը պարտադիր է, որ կարողանան 90-ից ավելի օր գտնվեն ՌԴ-ում և աշխատանքային գործունեություն ծավալեն:

Մյուս փոփոխությունը վերաբերում է աշխատանքային միգրանտի կողմից իր ընտանիքին ՌԴ հրավիրելուն: Աշխատելու նպատակով ՌԴ մեկնած քաղաքացին, եթե ցանկանում էր իր ընտանիքի անդամներին տանել՝ կնոջը, երեխաներին, ծնողներին, ապա մինչև 2023 թվականի հունվարի 1-ը կարիք չուներ որևէ փաստաթուղթ ցույց տալու, ապացուցելու, որ ինքը կարող է ֆինանսապես ապահովել նրանց ՌԴ տարածքում: Բավարար էր միայն աշխատանքային միգրանտն ունենար աշխատանքային պայմանագիր և մեկ տարի ժամկետով կարող էր ընտանիքի անդամների միգրացիոն հաշվառումը երկարաձգեր:

«Հիմա միգրանտը պարտավոր է ցույց տալ նվազագույն կենսապահովման զամբյուղի չափով գումար: Մոսկվայում մեկ անձի համար կազմում է 20 հազար 589 ռուբլի: Եթե միգրանտը կնոջը, երկու երեխաներին ցանկանում է տանել, ապա այդ գումարը պետք է բազմապատկել 4-ով և պաշտոնապես գրանցված աշխատավարձ ցույց տալ, որ նոր կարողանա 90 օրից ավելի հաշվառումը երկարաձգել: Սա միտված է նրան որ ոչ միայն կնքվեն աշխատանքային պայմանագրեր, այլ իրական աշխատավարձի չափը ցույց տրվի»,- նշեց Բեժանյանը:

Մանրամասները՝ տեսանյութում։