Չեմ փոշմանում իմ ասածների համար. Գուրգեն Արսենյանը` իր աղմկահարույց հայտարարության մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

06.08.2026 | 00:46
«Մուլտի գրուպ» կոնցեռնի նախկին տնօրեն Սեդրակ Առուստամյանը 2 ամսով կալանավորվեց
05.08.2026 | 23:19
Արգենտինայի Պատգամավորների պալատում կազմավորվել է Հայաստանի հետ բարեկամության խումբ
05.08.2026 | 22:58
Վրաստանում կրկին զանգվածային հոսանքազրկում է տեղի ունեցել
05.08.2026 | 22:43
Արմեն Մամաջանյանը նշանակվել է ԱԺ նախագահի տեղակալի խորհրդական
05.08.2026 | 22:29
Երևանի և 10 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
05.08.2026 | 22:15
Հայաստանում առաջին անգամ մեկնարկել է Cisco Networking Academy Camp Armenia 2026 ամառային կրթական ճամբարը
05.08.2026 | 22:03
Microsoft-ը հայտնել է ռուս հաքերների լայնածավալ արշավի մասին՝ ուղղված ամբողջ աշխարհի հյուրանոցների Wi-Fi ցանցերի դեմ
05.08.2026 | 21:51
Էրդողանի դաշնակից Բահչելին կոչ է արել ազատ արձակել Օջալանին ու Դեմիրթաշին
05.08.2026 | 21:40
Երևանում և 3 մարզի մի շարք հասցեներում գազանջատումներ կլինեն
05.08.2026 | 21:27
Մհեր Գրիգորյանը և ԱՄՆ հատուկ բանագնացի ավագ խորհդականը քննարկել են ԹՐԻՓՓ-ը
05.08.2026 | 21:14
Սուպերմարկետի անունից քաղաքացիներից փորձում են հափշտակել տվյալներ. ՆԳՆ-ի զգուշացումը
05.08.2026 | 21:00
Ինչ ձեթի մեջ է տապակվում հանրային սնունդը․ քաղցկեղածին թափոնը՝ առանց պետական վերահսկողության. ՓաստաՔՆՆՈՒԹՅՈՒՆ
05.08.2026 | 20:49
Ադրբեջանն արգելել է 16 տարեկանից փոքր երեխաներին գրանցվել սոցցանցերում
05.08.2026 | 20:37
Քննարկվել է ՀՀ Կառավարության 2026–2031 թվականների ծրագրի նախագիծը
05.08.2026 | 20:23
Կառավարությունը Նիկոլայ Ծատուրյանի մահարձանի և գերեզմանի բարեկարգման համար կհատկացնի ավելի քան 2 մլն դրամ
Բոլորը

Առայժմ ուզում եմ հասկանալ, թե Արցախի ԱԺ խմբակցությունները իմ որ հայտարարությանն են արձագանքել, իրենք չեն նշել, երբ կճշտեն, այդ ժամանակ էլ ես կարձագանքեմ: Այս մասին այսօր՝ փետրվարի 7-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Գուրգեն Արսենյանը՝ անդրադառնալով դիտարկմանը, որ Արցախի ԱԺ 5 խմբակցությունները հանդես էին եկել համատեղ հայտարարությամբ՝ Գուրգեն Արսենյանի հայտարարությունները համարելով անպատասխանատու, վտանգավոր և կոչ էին արել հարցը քննարկել էթիկայի հանձնաժողովում:

«Ես Հայաստանի ԱԺ պատգամավոր եմ, ընտրվել եմ մի քաղաքական թիմի կազմում, որի ռաջնային խնդիրը Հայաստանի պետական շահերի սպասարկումն է, իրականացնում եմ իմ աշխտանքը, սպասարկում եմ ՀՀ պետական շահերը, պաշտպանում եմ Հայաստանի ժողովրդի շահերը»,-ասաց Արսենյանը:

Հարցին՝ պատրա՞ստ է կրկնել իր հայտարարությունը, ըստ որի պետք չէ երեք միլիոն հայերի վտանգի ենթարկել Արցախի 120 հազար բնակիչների համար, Արսենյանը պատասխանեց. «Հայաստանը 3 մլն բնակիչ ունի, շարունակում եմ պնդել, որ ինձ համար առաջնայինը Հայաստանի պետական շահերի սպասարկումն է:

Արցախի 120 հազար ժողովուրդը, որ շրջափակման մեջ է, մտնում է Հայաստանի պետական շահերի սպասարկման կոմպլեքսի մեջ:
Ունենք հնարավորություն ճշտելու, թե որ արտահայտությունը ինչին է ուղղված:
Այն լրատվական, քարոզչական աղմուկը, որ այս պահին կա Հայաստանում և Արցախում, և որն ուղղված է ՀՀ իշխանությունների դեմ, ինչ-որ պահի կքչանա, կքչանա թեժությունը:

ՀՀ իշխանությունների վրա տեղի է ունենում ինչ-որ տարօրինակ տեղեկատվական հարձակում: Երբ ԱԺ դահլիճում ես լսում եմ քննարկում, որը նվիրված է Լաչինի միջանցքի բացմանը կամ փակմանը, և ԱԺ ամբիոնից լսում եմ արտահայտություն, որ պետք է մահապարտների ինչ-որ բան ձևավորել, որ քշեն այս իշխանություններին, բնականաբար, ես պետք է իմ կարծիքն արտահայտեմ և ասեմ, որ ՀՀ օրինական իշխանությունների փոփոխությունը կարող է տեղի ունենալ ոչ թե մահապարտների գործիքակազմի կիրառմամբ, այլ ժողովրդի ցանկությամբ՝ ընտրությունների միջոցով»:

Անդրադառնալով դիտարկմանը, որ պատգամավորը կարծես թե հիմա խմբագրում է իր հայտարարությունները, ընդգծեց, որ Հայաստանը ՀՀ քաղաքացիների պետությունն է, որոնք ապրում են Հայաստանում, հարկեր են վճարում Հայաստանում, ծառայում են ՀՀ բանակում․․․

«Ո՞վ ասաց, որ Արցախի ժողովրդի իրավունքների պաշտպանությունը չի մտնում Հայաստանի պետական շահերի սպասարկման մեջ: Ընկալումների խնդիր է, մարդիկ պետք է մի քիչ բարձրացնեն իրենց ընկալումների հնարավորությունը:
Երբ նույն Արցախի ԱԺ խմբակցությունների կողմից դատապարտվում է ՀՀ ԱԺ պատգամավոր Գուրգեն Արսենյանի հայտարարությունը ու հղում է արվում, որ, իրենց կարծիքովմ ջուր է լցվում թուրք-ադրբեջանական տանդեմի ջրաղացին, ես խնդրում եմ, որ այդ մարդիկ, թուրք-ադրբեջանական տանդեմի այդ մասնագետները ինձ բացատրեն, թե դա ի՞նչ ջրաղաց է, էդ ի՞նչ ջուր է լցվում, ինչքա՞ն է այդ ջրաղացի հզորությունը, ոնց է այդ ջրաղացն աշխատո՞ւմ: Իրենք դրա մասնագետն են, ես դրա մասնագետը չեմ, ես Հայաստանի պետական շահերի պաշտպանության մասնագետ եմ: Ցանկացած տիպի վարկաբեկման փորձ, ինձ համար էական չէ և չի լինելու, որովհետև ես իմ կյանքի ընթացքում այս միջոցառումների ողջ կոմպլեքսը մի անգամ տեսել եմ. 1997-1998 թթ․ պետական հեղաշրջմանը նախորդող կոմպլեքսը, որն ուղղված էր ՀՀ պետական շահերը պաշտպանող գործիչներին թուլացնելուն կամ չեզոքացնելուն, ես դա տեսել եմ»,- նշեց պատգամավորը:

Հարցին, թե պատրա՞ստ է էթիկայի հանձնաժողովում այս հարցով բոլոր հարցերին պատասխանել, Արսենյանը պատասխանեց. «Եթե էթիկայի հանձնաժողովը կգտնի, որ Գուրգեն Արսենյանը էթիկայի հանձնաժողովում բացատրություններ տալու, մեկնաբանություններ տալու կարիք կա, ես երբեք չեմ խուսափել շարադրել իմ մտքերը․․․ Ես իմ արած ոչ մի հայտարարության համար երբեք չեմ ափսոսացել: Եթե ափսոսալու որևէ բան լիներ, ես հանդես կգայի հերքումով:
Սա քաղաքական հստակ դիրքորոշում է․ ես միշտ ասել եմ, որ կան պետական շհեր և ազգային շհեր: Ես պետական շահերի սպասարկմամբ զբաղվող անձնավորություն եմ: Ազգային շահերի պաշտպնությունը այլ տիպի գործիչների ունակությունների դաշտում է»:

Մանրամասները՝ տեսանյութում։