Սեյրան Օհանյանի նախարար եղած ժամանակ շատ բան է վաճառվել, հիմա էլ է վաճառվում․ այլ հարց է՝ ո՞րն է իր մեղքի բաժինը․ Խամոյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

12.04.2026 | 19:58
Քարաթափում Հրազդան-Բջնի ավտոճանապարհին․ ավտոճանապարհը երկկողմանի երթևեկելի է
12.04.2026 | 19:25
Ծանրամարտի ֆեդերացիան դիմել է դատարան՝ պահանջելով դադարեցնել ՀԱՕԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի լիազորությունները
12.04.2026 | 19:07
Հունգարիայի խորհրդարանական ընտրություններում՝ ռեկորդային մասնակցություն
12.04.2026 | 18:27
ՃՏՊ Սևան-Ճամբարակ ավտոճանապարհին․ կան տուժածներ
12.04.2026 | 18:08
Իսրայելի Գլխավոր շտաբը զորքերը բերել է բարձր մարտական պատրաստության վիճակի
12.04.2026 | 17:57
Հողաշերտի սահք Ծաղկաձոր քաղաքում
12.04.2026 | 17:46
Թրամփը հայտարարել է Հորմուզի նեղուցի շրջափակման մասին
12.04.2026 | 17:11
«Ո՛չ նախկին կա, ո՛չ ներկա կա, ձեր ընդունած օրենքն ա»․ Փաշինյանի և վրդովված քաղաքացու զրույցին փորձեց միջամտել թիկնապահը․ ՏԵՍԱՆՅՈւԹ
12.04.2026 | 16:28
Արթուր Ավետիսյանը մարմնամարզության աշխարհի գավաթի խաղարկությունում դարձել է բացարձակ գավաթակիր
12.04.2026 | 15:50
Շվեդիան ձերբակալել է Ռուսաստանից եկող նավը․ մեղադրում են ծովն աղտոտելու համար
12.04.2026 | 14:54
ԱԺ պատգամավոր Արթուր Սարգսյանը տնային կալանքի տակ կմնա
12.04.2026 | 14:30
Հունգարիայում ընդդիմությունն առաջին անգամ 16 տարվա ընթացքում կարող է առաջ անցնել Օրբանից․ առավոտյան ընտրողների մասնակցությունը պատմական ռեկորդ է սահմանել
12.04.2026 | 13:34
Օդի ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա 9-13 աստիճանով
12.04.2026 | 13:12
Վթարային ջրանջատում Երևանում և Արարատում
12.04.2026 | 12:44
Հրդեհ Իջևանի շենքերից մեկի տանիքում. փրկարարները տարհանել են 25 բնակչի
Բոլորը

ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության ղեկավար, պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը մի քանի օր է` վատառողջ է։ Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում նշեց խմբակցության պատգամավոր Ագնեսա Խամոյանը՝ հավելելով, որ այս պահին էլ նա վերականգնման փուլում է գտնվում։

Ընդդիմադիր պատգամավորը կարծիք հայտնեց, որ այսօր ԱԺ-ում տեղի ունեցողը շրջիկ թատրոն է, և իրենք որոշել են «չմասնակցել բեմականացմանն ու թույլ չտալ իշխանություններին փորձ կատարել հանրության ուշադրությունը երկրի իրական օրակարգերից շեղել»։

Անդրադառնալով դիտարկմանը, որ, ըստ դատախազության ներկայացրած տվյալների, պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի պաշտոնավարման ժամանակ ցածր գնով զորանոցներ են օտարվել, հետո դրանք գրավադրել է Գրիգորի Խաչատուրովը, հայտնի է իրական սեփականատերը, Խամոյանը նշեց․ «Ինձ զարմացնում է գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի կողմից վկաների ցուցմունքներ հրապարակելը, տարբեր անձանց քրեադատավարական կարգավիճակներ հրապարակելը:

«Ուղիղ մեջբերումներ է անում վկաների ցուցմունքներից, ինչի իրավունքը, ակնհայտորեն չունի: Ես հասկանում եմ, որ ՔՊ-ական պատգամավորները փորձում են հասարակության համար հանրամատչելի մատուցել, թե ինչպիսի «մեծագույն հանցանքներ» է գործել Սեյրան Օհանյանը: Բայց մի փաստ եմ ուզում արձանագրել. Նման կարգավիճակով ՊՆ բալանսում 7 տասնյակից ավելի շինություն է գտնվում, այստեղ փորձում էին ներկայացնել, որ գործող զորամաս է եղել Նախիջևանի սահմանին, որ օտարվել է, փողեր են աշխատել, բանկում գրավադրել են և այլն: Եթե չեմ սխալվում 5 պատգամավոր իր հարցադրումներում շեշտում էր, որ, փաստորեն, Սեյրան Օհանյանը կարող էր օգտվել վաղեմության ժամկետից, բայց չի օգտվել: Այո՛, և՛ ինքը, և՛ Արմեն Չարչյանը իրենց գործերի մասով կարող էին օգտվել վաղեմության ժամկետի կիրառումից և այս ներկայացումն այսօր չէր լինի, չէր լինի իրավական ու քաղաքական քաշքշոցը, որ այսօր իրականացնում են իշխանությունները»,- նշեց Խամոյանը:

Հարցին, թե ի վերջո, Սեյրան Օհանյանի նախարար եղած ժամանակ վաճառվե՞լ են զորամասի հողամասերը, թե ոչ, ընդդիմադիր պատգամավորը պատասխանեց. «Ես չեմ խորանալու գործի դետալների մեջ: Խոսքը գործող զորամասի մասին չի եղել: Այլ մանրամասներ կարող եք ճշտել պարոն Օհանյանից և իր փաստաբաններից․․․ Այս ամբողջ բեմականացման նպատակն է շեղել հանրության ուշադրությունը Վարդենիսի ողբերգական դեպքից, բայց թույլ չենք տալու․․․ Սեյրան Օհանյանի նախարար եղած ժամանակ շատ բան է վաճառվել, դրանից հետո էլ է վաճառվել, դրանից առաջ էլ է վաճառվել, հիմա էլ է վաճառվել: Խոսքը հանցանքի մասին է. Սեյրան Օհանյանը չի ընդունում իրեն մեղսագրվող հանցանքը»։

Անդրադառնալով հարցին, թե փակ ռեժիմով քննարկվող գաղտնի միջնորդագիրն ինչի վերաբերյալ է, Խամոյանը պատասխանեց․ «Հանրության շրջանում հայտնի, այսպես կոչված, հրթիռների մասին է խոսքը»։

Պատգամավորը նաև հայտնեց, որ այսօր ժամը 14.30-ին բանակում իրական խնդիրների վերաբերյալ ԱԺ նիստում տեղի է ունենալու փակ քննարկում պաշտպանության նախարարի մասնակցությամբ:

Մանրամասները՝ տեսանյութում։