Կրեմլում հրաժարվել են հաստատել կամ հերքել Բենեթի խոսքերն այն մասին, որ Պուտինը խոստացել է չսպանել Զելենսկիին

Լուրեր

16.09.2026 | 12:19
ԱՄՆ Ներկայացուցիչների պալատը երրորդ անգամ Իրանի պատերազմը դադարեցնելու օգտին է քվեարկել
16.09.2026 | 12:10
Փաշինյանը Հեսսենի խաղաղության մրցանակ կստանա // ԶՈՒ ԳՇ պետը գիշերային անակնկալ ստուգայց է կատարել․ ԼՈՒՐԵՐ
16.09.2026 | 12:00
«Նաիրիտ 2»-ի 420.8 մլն դրամ գնահատված գույքը վաճառվել է 167.8 մլն դրամով․ նախաձեռնվել է քրեական վարույթ
16.09.2026 | 11:51
ԱՄՆ-ում ռուսական հատուկ ծառայությունների ցանց է բացահայտվել․ անդամները մեղադրվում են Կրեմլի հանձնարարականով ԵՄ-ում դիվերսիաների և ռուս այլախոհների սպանությունների կազմակերպման մեջ
16.09.2026 | 11:42
«Ուժեղ Հայաստանը» Տիգրանաշենում զբոսաշրջային կենտրոն կստեղծի․ Անուշ Միրզոյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 11:35
Վահագն Ալեքսանյանի ճեպազրույցը՝ ՈւՂԻՂ
16.09.2026 | 11:33
Ռուսական գազի գինը կարող է փոխվել․ ի՞նչ այլընտրանք ունի Հայաստանը 
16.09.2026 | 11:22
«Արարատ-Արմենիան» մեկնարկում է Եվրոպա լիգայի հիմնական փուլում
16.09.2026 | 11:15
Ձեր նշած գերսուպեր զենքերը ցուցադրեցիք մայիսին, բա ինչի՞ ենք վախենում աղետալի պատերազմից․ Ֆարմանյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 11:14
Արտարժույթների փոխարժեքները՝ սեպտեմբերի 16-ի դրությամբ
16.09.2026 | 11:04
Նիկոլ Փաշինյանը Հեսսենի խաղաղության մրցանակ կստանա
16.09.2026 | 11:02
Հասմիկ Հակոբյանի ճեպազրույցը՝ ՈՒՂԻՂ
16.09.2026 | 10:55
Ըստ ՔԿ-ի՝ «Արմենիկում+»-ի տնօրենը փորձել է «Արմենիկում»-ից 1.6 մլրդ դրամ հափշտակել կեղծ փաստաթղթերով
16.09.2026 | 10:44
Եվրահանձնաժողովն իր զեկույցում անդրադարձել է Հայաստանին․ կլինի՞ ՀՀ-ն 2027թ-ի՝ ԵՄ-ի առաջնահերթություններում
16.09.2026 | 10:32
Սան Պաուլո. Էլինա Ավանեսյանը հաղթել է և կարող է մրցել Ալինա Չարաևայի հետ
Բոլորը

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն Իսրայելի նախկին վարչապետ Նաֆթալի Բենեթի հետ քննարկել է Ուկրաինայի պատերազմի ընթացքը, հաստատել է Պուտինի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Սակայն նա հրաժարվել է բացահայտել այդ քննարկումների մանրամասները, գրում է BBC-ի ռուսական ծառայությունը։

«Իսկապես, Պուտինն ու Բենեթը, երբ վերջինն Իսրայելի վարչապետն էր, շատ ինտենսիվ երկխոսություն են ունեցել, նրանք հաճախ են զրուցել՝ եղել են և՛ անձնական շփումներ, և՛ հեռախոսային բանակցություններ։ Իսկապես օրակարգում, բացի երկկողմ հարաբերություններից, եղել է նաև Ուկրաինայի և հատուկ ռազմական օպերացիայի թեման։ Նրանք մեկ ժամ չէ, որ տրամադրել են այդ հարցի քննարկմանը»,- լրագրողներին ասել է Կրեմլի ներկայացուցիչը։

«Սակայն դուք գիտեք, որ մենք պետության ղեկավարների բանակցությունների մանրամասները հրապարակելու կողմնակից չենք։ Չենք ցանկանում դա անել նաև հիմա, այդ պատճառով էլ ես ո՛չ կհաստատեմ, ո՛չ կհերքեմ պարոն Բենեթի ասածները»,-հավելել է նա։

Հիշեցնենք՝ նախօրեին Նաֆթալի Բենեթը հարցազրույց էր հրապարակել, որում հայտարարել էր, որ Վլադիմիր Պուտինը 2022 թվականի մարտի 5-ին բանակցությունների ժամանակ իրեն խոստացել է չսպանել Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիին։

Բենեթը Պուտինի հետ հանդիպման այդ հատվածը նկարագրել է այսպես. «Ես նրան հարցրի՝ ի՞նչ է կատարվում։ Դուք ծրագրում եք սպանե՞լ Զելենսկիին: Նա պատասխանեց. «Ես չեմ սպանի Զելենսկիին»: Հետո ես ասացի. «Ես պետք է հստակ հասկանամ, որ Դուք ինձ խոստանում եք չսպանել Զելենսկիին»: Նա ասաց. «Ես չեմ պատրաստվում սպանել Զելենսկիին»»։

Արդեն Մոսկվայի օդանավակայան տանող ճանապարհին Բենեթն ասել է, որ զանգահարել է Զելենսկիին և պատմել Պուտինի խոստման մասին։

«Հենց նոր հանդիպում ունեցա [Ռուսաստանի նախագահի հետ], քեզ չի սպանի, հարցրեց՝ վստա՞հ ես, ասացի՝ 100 տոկոս»,- նշել է Բենեթը։

Տաթև Ֆռանգյան