Ռուսաստանը կարող է Ուկրաինայում նոր հարձակում սկսել առաջիկա 10 օրվա ընթացքում. FT

Լուրեր

26.07.2026 | 20:00
Ի՞նչ արժե անվճար կայանատեղին. վճարովի օգնություն «ստայանշիկ»-ներից. ապօրինի արգելքների ՇԵՐՏԵՐԸ. ՏԵՍԱՆՅՈւԹ
26.07.2026 | 18:15
Բախվել են երկու ջրային սկուտեր․ ջրափրկարարները քաղաքացիներին դուրս են բերել լճից
26.07.2026 | 17:13
Թրամփը հետաձգել է Իրանի նկատմամբ ռազմական ճնշումը կտրուկ ուժեղացնելու ծրագիրը. NYT
26.07.2026 | 16:49
Հայկ Մարտիրոսյանը և Ռոբերտ Հովհաննիսյանը կիսել են 1-2-րդ հորիզոնականները Dole Open 2026 շախմատի մրցաշարում
26.07.2026 | 16:23
Վթարային ջրանջատում Սյունիքի մարզում
26.07.2026 | 15:20
Օդի ջերմաստիճանը կնվազի
26.07.2026 | 14:33
Օգոստոսին կգրանցվեն տարվա ամենամեծ թվով աստղագիտական երևույթները
26.07.2026 | 14:03
Դավիթ Խուդաթյանը հանդիպել է ԻԻՀ էներգետիկայի նախարար Աբբաս Ալիաբադիի հետ
26.07.2026 | 13:40
3,2 մագնիտուդով երկրաշարժ՝ Կասպից ծովում
26.07.2026 | 13:17
Հայ ըմբիշները Բաքվում են
26.07.2026 | 12:45
Արաղչին և Կալլասը հեռախոսազրույցում քննարկել են տարածաշրջանային և միջազգային զարգացումները
26.07.2026 | 12:28
Վթարային ջրանջատում Երևանում և Արարատում
26.07.2026 | 11:50
Հրաձգության Հայաստանի հավաքականը հաղթել է շարժվող թիրախ մրցաձևի աշխարհի առաջնության մեդալային հաշվարկում
26.07.2026 | 11:31
Վթարային ջրանջատում Արմավիրում
26.07.2026 | 11:14
Վրաստանի շտապօգնության մեքենայով Երևան է տեղափոխվել վթարից տուժած աղջիկ երեխա
Բոլորը

Ուկրաինայի իշխանությունները ստացել են «շատ հավաստի հետախուզական տեղեկատվություն Ռուսաստանի կողմից նոր լայնածավալ հարձակում սկսելու մտադրությունների մասին»։ Այս մասին հայտնել է Financial Times-ը՝ հղում անելով Ուկրաինայի զինված ուժերի անանուն խորհրդականին։ Աղբյուրի խոսքով՝ հարձակումը կարող է սկսվել առաջիկա 10 օրվա ընթացքում, հաղորդում է DW-ի ռուսական ծառայությունը։

Փորձագետները դրա հավանական վայր են անվանում Լուգանսկի շրջանի արևմտյան հատվածը՝ Կրեմեննայա և Լիման քաղաքների մոտ, որոնք ազատագրվել են ուկրաինական բանակի կողմից անցյալ տարվա աշնանը հակահարձակման ժամանակ։ Տեղի պաշտոնյաների ու արևմտյան վերլուծաբանների կարծիքով՝ արդեն մի քանի շաբաթ է, ինչ Ռուսաստանը զորքեր է հավաքում այս ուղղությամբ։ Միևնույն ժամանակ, Մոսկվան իր ուժերն է համալրում Դոնեցկի շրջանի հարավում, նշում է պարբերականը։

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին փետրվարի 5-ի երեկոյան ելույթում մատնանշել է ԶԼՄ-ների հրապարակումներն այն մասին, որ ռուսական ուժերը ծրագրում են փետրվարին «փոխհատուցել անցյալ տարվա պարտությունները» և Դոնեցկի մարզում «շատ ծանր իրավիճակն» ու կատաղի մարտերը։

«Բայց ինչքան էլ ծանր լինի, ինչ ճնշում էլ լինի, պետք է դիմանալ»,- ընդգծել է նա։

Իր հերթին, Ուկրաինայի պաշտպանության նախարար Ալեքսեյ Ռեզնիկովը նույն օրը կայացած մամուլի ասուլիսում ասել է, որ իր երկիրը փետրվարին սպասում է Ռուսաստանի հնարավոր հարձակման՝ կապված Ուկրաինայի դեմ Ռուսաստանի լայնամասշտաբ պատերազմի մեկնարկի տարելիցի հետ, քանի որ Ռուսաստանում «սիրում են սիմվոլիզմ»։

Տաթև Ֆռանգյան