Խուլիգանություն գիշերային ակումբի մոտ. 5 երիտասարդ ձերբակալվել է

Լուրեր

10.04.2026 | 23:27
25 միլիոն դոլարի ներդրում՝ խթանելու Հայաստանում արհեստական բանականության նորարարությունները. ԲՏԱ նախարար
10.04.2026 | 23:14
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է
10.04.2026 | 22:57
Պատրիարք Կիրիլը Ավագ հինգշաբթին շփոթել է այլ տոների հետ․ քարոզի սկիզբը հեռացվել է պաշտոնական կայքից
10.04.2026 | 22:41
Ապրիլի 13-ին Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
10.04.2026 | 22:25
Վրաստանը վտանգի է ենթարկում ադրբեջանցի լրագրողին՝ Բաքու արտաքսելով․ HRW-ը՝ Ալիևի քննադատի գործի մասին
10.04.2026 | 22:11
ՀՀ ԱԽ քարտուղարը կմեկնի Հունաստան՝ մասնակցելու Դելֆի տնտեսական ֆորումին
10.04.2026 | 21:58
ԱՄՆ ֆինանսների նախարարությունն արտակարգ նիստ է հրավիրել Anthropic նոր ԱԲ մոդելի պատճառով
10.04.2026 | 21:44
Ովքեր են Ծառուկյանի ցուցակում և ինչ քաղաքական անցյալ ունեն. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.04.2026 | 21:28
Ադրբեջանն ու Չինաստանը ռազմական համագործակցության հարցեր են քննարկել
10.04.2026 | 21:15
Ինչ իրավիճակ է Լիբանանի հայ համայնքում. հրադադարը չի հասել Բեյրութ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.04.2026 | 21:00
Կալուգացի օլիգարխի զարմիկը երբ ասում է երաշխավոր՝ նկատի ունի տեր․ իսկ իրենց տերը հայտնի է՝ ով է․ Ռուբեն Ռուբինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.04.2026 | 20:46
Խուզարկություններ Երևանում․ հայտնաբերվել են զենք-զինամթերք և թմրանյութեր, 4 անձ ձերբակալվել է. ՆԳՆ
10.04.2026 | 20:32
Իրանի խորհրդարանի խոսնակը հայտարարել է ԱՄՆ-ի հետ բանակցությունների համար երկու պայմանի մասին
10.04.2026 | 20:20
Դատարանի որոշմամբ Գարեգին Բ-ի նկատմամբ կիրառված խափանման միջոցը ենթակա է վերացման. փաստաբան
10.04.2026 | 20:10
Շահավետ առաջարկներ՝ գործարարներին, աննախադեպ նորարարություններ․ LEASING EXPO-ն 4-րդ անգամ բացեց իր դռները․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Փետրվարի 5-ին, ժամը 02.41-ին, ՆԳՆ ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն զանգած քաղաքացին հայտնել էր, որ Վարդանանց փողոցի ակումբներից մեկի մոտ ծեծկռտուք է. տեղեկացնում են ՀՀ ոստիկանությունից։

Մեկնել են ոստիկանության Երևան քաղաքի վարչության ՀՆԳ և ՊԾ Երևան քաղաքի գնդի 4-րդ գումարտակի 1-ին վաշտի ծառայողները: Նրանք նշված վայրում հայտնաբերել, խուլիգանություն կատարելու կասկածանքով ձերբակալել և ոստիկանության Կենտրոնական բաժին են տարել հինգ երիտասարդի, որոնցից երկուսը՝ Երևանի, երկուսը՝ Արմավիրի մարզի Այգեկ գյուղի, մեկը՝ Վայք քաղաքի բնակիչ: Պարզվել է, որ նրանք ժամը 02.30-ի սահմաններում, բացահայտ անհարգալից վերաբերմունք դրսևորելով հասարակության նկատմամբ, վիճաբանել, հայհոյել և փոխադարձ հարվածներ են հասցրել իրար:

Երիտասարդները և կազմված փաստաթղթերը ներկայացվել են նախաքննական մարմին: