ՌԴ-ից էլեկտրոնային կտրոններով ելքի մասին օրինագծում փոփոխություններ են մտցվել․ այն վերաբերելու է նաև օտարերկրյա քաղաքացիներին

Լուրեր

16.12.2025 | 11:43
Մեր քաղաքացի Սամվել Կարապետյանի հետ կապված իրավիճակը շարունակում է մնալ ռուսական կողմի ուշադրության կենտրոնում. ՌԴ ԱԳՆ
16.12.2025 | 11:35
Արցախից տեղահանված քանի անձ է ՀՀ քաղաքացիություն ստացել․ փոխնախարարը թվեր ներկայացրեց
16.12.2025 | 11:24
ՀԿԿ նախագահը մասնակցում է ՄԱԿ-ի Կոռուպցիայի դեմ կոնվենցիայի մասնակից պետությունների 11-րդ համաժողովին
16.12.2025 | 11:12
ՀՀ-ում հավատարմագրված դեսպանները հյուրընկալվել են ԱԳՆ-ում․ տեղի է ունեցել տոնածառի լույսերի վառման արարողություն
16.12.2025 | 11:02
ԱԺ արտահերթ նիստը․ ՈՒՂԻՂ
16.12.2025 | 10:59
Ռուսաստանը պատրաստ է Հայաստանի հետ քննարկել «Թրամփի ուղուն» մասնակցությունը. ՌԴ ԱԳՆ
16.12.2025 | 10:46
Արմեն Գրիգորյանը Լոնդոն կմեկնի․ երկկողմ հանդիպում է նախատեսված
16.12.2025 | 10:41
ՀՀ մարզերում ապօրինի ջրօգտագործումներ են կասեցվել. ԲԸՏՄ
16.12.2025 | 10:28
ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են
16.12.2025 | 10:19
«Թրամփի ծրագիրը» նույնն է, ինչ «Զանգեզուրի միջանցքի» նախագիծը, որին Թեհրանը կտրականապես դեմ է. Վելայաթի
16.12.2025 | 10:06
Տեղի է ունեցել պրոբացիայի և քրեակատարողական ոլորտին առնչվող հարցերի քննարկման միջգերատեսչական հանձնաժողովի անդրանիկ նիստը
16.12.2025 | 09:54
Սպասվում է ձյուն և ձնախառն անձրև, օդի ջերմաստիճանը կնվազի
16.12.2025 | 09:40
ՀՀ որոշ շրջաններում ձյուն է տեղում․ ինչ իրավիճակ է ճանապարհներին
15.12.2025 | 23:44
Ադրբեջանը պետք է դադարեցնի անձանց հսկողության MIRAS համակարգի ներդրումը. HRW
15.12.2025 | 23:30
Պինոչետի բռնապետությունից ի վեր առաջին անգամ Չիլիի նախագահական ընտրություններում ծայրահեղ աջերի թեկնածուն հաղթել է
Բոլորը

ՌԴ Պետդումայի պատգամավորները վերջնական տեսքի են բերել Ռուսաստանի Դաշնությունից ելքի համար էլեկտրոնային կտրոններ ստանալու անհրաժեշտության մասին օրինագիծը։ 2023 թվականի սեպտեմբերի 1-ից կառավարությունը հնարավորություն կունենա սահմանել ճանապարհային անցակետերի ցանկ, որոնցով հնարավոր կլինի անցնել միայն օր և ժամ ամրագրելուց հետո, ինչպես նաև դրանց հարակից ճանապարհների ցանկը, որոնցով հնարավոր կլինի բեռնափոխադրումներ իրականացնել օրվա և ժամի ամրագրումից հետո, գրում է Ինտերֆաքսը:

Փոփոխությունների վերջնական տեքստը (N183815-8) հրապարակվել է Պետդումայի էլեկտրոնային բազայում։ Համաձայն վերջնական փաստաթղթի՝ կառավարությունը կկարողանա որոշել Ռուսաստանի Դաշնության սահմանով անցնող ավտոմոբիլային անցակետերի ցանկը, որոնցով հնարավոր կլինի ճանապարհորդել միայն նախնական ամրագրումից հետո:

«Ռուսաստանի Դաշնության կառավարությունը սահմանում է Ռուսաստանի Դաշնության պետական սահմանով ավտոմոբիլային անցակետերի ցանկը, որոնց համար սահմանվում է օրվա և ժամի ամրագրում Ռուսաստանի Դաշնության պետական սահմանը հատելու համար»,- ասվում է տեքստում:

Բացի այդ, կառավարությանն իրավունք է տրված սահմանել նման անցակետերին հարող ճանապարհների ցանկ, որտեղ կիրականացվեն ամսաթվի և ժամի ամրագրումներ․ նշվում է, որ խոսքը միջազգային ավտոմոբիլային տրանսպորտի համար օգտագործվող բեռնատար մեքենաների մասին է։

Պատգամավորների առաջարկած տարբերակի համաձայն՝ «Ավտոճանապարհների մասին» օրենքի նոր՝ 30.1 հոդվածը կարգավորում է միջազգային փոխադրումների համար օգտագործվող բեռնատար մեքենաների անցումը Ռուսաստանի Դաշնության սահմանը հատելու ճանապարհներով։ Ըստ փոփոխությունների՝ բեռնատարների անցումը մայրուղիների հատվածներով սահմանային անցակետի ուղղությամբ Ռուսաստանի Դաշնության սահմանով իրականացվում է ամրագրված ամսաթվին և ժամին՝ Ռուսաստանի Դաշնության կառավարության կողմից սահմանված կարգով:

Հստակեցվում է, որ բեռնատար մեքենաների հսկիչ կետ ժամանման ամսաթվի և ժամի ամրագրման կարգը պետք է նախատեսի ամրագրում էլեկտրոնային տրանսպորտային փաստաթղթերի պետական տեղեկատվական համակարգի միջոցով։

Օրենքի նախագծի նախկին տարբերակում Ռուսաստանի Դաշնության սահմաններին անցակետերի ուղղությամբ ճանապարհներով երթևեկելու նոր կարգը տարածվում էր ոչ միայն բեռնատարների, այլև ռուս փոխադրողների, արտասահմանյան փոխադրողների, Ռուսաստանի Դաշնության քաղաքացիների և օտարերկրյա քաղաքացիների վրա։

Տեքստում պարզաբանվում է, որ Ռուսաստանի Դաշնության կառավարությունն իրավունք ունի որոշումներ կայացնել 2023 թվականի սեպտեմբերի 1-ից մինչև դեկտեմբերի 31-ը, որոնք նախատեսում են միջազգային ավտոմոբիլային տրանսպորտում օգտագործվող բեռնատարների անցման ընթացակարգի կիրառման առանձնահատկությունները՝ ավտոմոբիլային անցակետեր հարակից ճանապարհներով։ Այդ որոշումները կկիրառվեն մինչև 2024 թվականի մարտի 1-ը։

Նախագիծը նախատեսվում է երկրորդ ընթերցմամբ քննարկել փետրվարի 7-ին կայանալիք լիագումար նիստում։

Տաթև Ֆռանգյան