Սիրիայում երկրաշարժից ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության օբյեկտ է վնասվել

Լուրեր

07.06.2026 | 11:24
Էհ, հանուն Հայաստանի Հանրապետության. Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը քվեարկեց․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.06.2026 | 11:20
50%-ից ավելի են խորհրդարան անցնելու մեր շանսերը. Գուրգեն Սիմոնյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.06.2026 | 11:14
Էլինա Ավանեսյանը պարտվել է կիսաեզրափակիչում
07.06.2026 | 11:07
Ֆրանսիայում ասում էին` ՌԴ-ից կապվել և ճնշում են գործադրել` գալ և կոնկրետ թեկնածուի օգտին քվեարկել. Զարեհ Սինանյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.06.2026 | 11:02
Արման Թաթոյանը քվեարկում է ԱԺ ընտրություններում. ՈՒՂԻՂ
07.06.2026 | 11:00
Գուրգեն Սիմոնյանը քվեարկում է ԱԺ ընտրություններում. ՈՒՂԻՂ
07.06.2026 | 10:58
Ոստիկանությունը կոչ է անում «Գինու օրեր»-ի միջադեպին քաղաքական ենթատեքստ չտալ
07.06.2026 | 10:51
Ինչպես պետք է քվեարկել. ներկայացնում է 9/23 ընտրատեղամասի հանձնաժողովի նախագահը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.06.2026 | 10:44
ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանի քվեարկությունը. ՈՒՂԻՂ
07.06.2026 | 10:42
Գրիչ չի կարելի օգտագործել. եթե նշում եղավ, քվեաթերթիկն անվավեր կհամարվի. Հովակիմյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.06.2026 | 10:38
Գիշերը ձերբակալված հանձնաժողովի քարտուղարն ու նախագահները Գյումրիի տեղամասերից են
07.06.2026 | 10:34
Քվեարկեցինք, որ Աստված անսասան պահի հայոց պետությունը. Գարեգին Բ կաթողիկոս․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.06.2026 | 10:16
Գործարարը Չինաստանից Մոսկվայով վերադառնալուց հետո ծանուցագիր է ստացել վարժական հավաքների մասնակցելու վերաբերյալ
07.06.2026 | 10:12
Գարեգին Բ-ն քվեարկում է. ՈՒՂԻՂ
07.06.2026 | 10:03
Նիկոլ Փաշինյանը քվեարկում է ԱԺ ընտրություններում. ՈՒՂԻՂ
Բոլորը

Սիրիայում երկրաշարժի հետևանքով տուժել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության օբյեկտ՝ Հալեպի միջնաբերդը։ ՌԻԱ Նովոստիին այս մասին հայտնել է Սիրիայի թանգարանների և տեսարժան վայրերի վարչության գլխավոր տնօրեն Համամ Սաադը։

«Մենք հաղորդումներ ենք ստացել Հալեպի միջնաբերդում ճաքի մասին, ուղարկել ենք մասնագետների խումբ՝ տեղանքը զննելու և վնասը գնահատելու համար»,- ասել է Սաադը։

Հիշեցնենք, որ Թուրքիայի Քահրամանմարաշ նահանգում ժամը 04.17-ին 7,4 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել, որը ավերածությունների է հանգեցրել մի շարք քաղաքներում։ Ավերածություններ են գրանցվել նաև Սիրիայի մի քանի շրջաններում, երկրաշարժը զգացվել է նաև Լիբանանի մայրաքաղաք Բեյրութում։

Վերջին տեղեկությունների համաձայն՝ Սիրիայում և Թուրքիայում տեղի ունեցած հզոր երկրաշարժի հետևանքով զոհերի թիվը գերազանցել է 300-ը։ Զոհերի թվում ավելի քան 230-ը Սիրիայի, ավելի քան 70-ը՝ Թուրքիայի քաղաքացիներ են։

Տաթև Ֆռանգյան