Հզոր երկրաշարժ Թուրքիայում․ երկրի փոխնախագահը թարմ տվյալներ է ներկայացրել․ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ

Լուրեր

13.09.2026 | 18:54
Շոտլանդիան, Ուելսը և Հյուսիսային Իռլանդիան Մեծ Բրիտանիայի կազմից դուրս գալու հանրաքվե կպահանջեն․ The Telegraph
13.09.2026 | 18:14
Բյուրականի աստղադիտարանում աշխատանքը կսկսի «Մեր անկայուն տիեզերքը» միջազգային սիմպոզիումը
13.09.2026 | 16:49
Փաշինյանը շնորհավորել է Հայաստանի հրեական համայնքին՝ Ռոշ Հաշանայի առիթով
13.09.2026 | 16:04
Վթարային ջրանջատում Երևանում
13.09.2026 | 15:33
Tour of Armenia միջազգային հեծանվավազքի եզրափակիչ մրցանակաբաշխությունը. ՈՒՂԻՂ
13.09.2026 | 15:08
Tour of Armenia-ի եզրափակիչ՝ չորրորդ մրցափուլը Երևանում
13.09.2026 | 14:32
Մոլդովական փողոցում խոտածածկույթի հրդեհ է բռնկվել, առկա էր տարածման վտանգ
13.09.2026 | 13:39
Սեպտեմբերի 13-18-ին Հայաստանում տեղումներ չեն սպասվում․ ջերմաստիճանը կբարձրանա 2-4 աստիճանով
13.09.2026 | 13:13
Շվեդիայի ընտրություններում պայքարը սրվում է․ ծայրահեղ աջերը կարող են իշխանության մաս դառնալ
13.09.2026 | 12:24
Վթարային ջրանջատում Լոռու մարզում
13.09.2026 | 11:45
Մինչև 23։00-ն Երևանում մի շարք փողոցներում կսահմանափակվի տրանսպորտային միջոցների կանգառն ու կայանումը
13.09.2026 | 11:25
Խոշտանգման ենթադրյալ դեպքի առնչությամբ ՆԳՆ-ում ծառայողական քննություն է նշանակվել
13.09.2026 | 11:02
Հանրապետությունում ավտոճանապարհներն անցանելի են
13.09.2026 | 00:35
«10-15 ոստիկանով ծեծի են ենթարկել». Խաժակ Թովմասյանն ահազանգում է՝ Հրազդանի ոստիկանների կողմից խոշտանգման է ենթարկվել․ ՏԵՍԱՆՅՈւԹ
12.09.2026 | 23:46
Գյումրիում 64-ամյա տղամարդը դանակահարել է հարևաններին՝ հորն ու որդուն․ որդին մահացել է
Բոլորը

Թուրքիայի հարավ-արևելքում՝ Սիրիայի հետ սահմանին տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով զոհերի և վիրավորների թիվը շարունակում է աճել։ Տեղական լրատվամիջոցների հաղորդմամբ՝ Թուրքիայի փոխնախագահ Ֆուադ Օքթայը հայտարարել է, որ 7,4 մագտիտուդով երկրաշարժի հետևանքով երկրի 10 քաղաքներում զոհվել է 284 մարդ, վիրավորվել՝ 2,323-ը։

«Մարաշում կորցրինք մեր 70 քաղաքացիների։ Կանխատեսում ենք, որ այս թվերը կավելանան։ Մարաշում 200 վիրավոր կա, 300 շենք է ավերվել։ Հաթայում կա 4 զոհ, 7 վիրավոր, 200 ավերածություն։ Օսմանիեում 20 անհետ կորած, 200 վիրավոր և 83 ավերված շենք կա, Ադըյամանում՝ 13 անհետ կորած, 22 վիրավոր, 100 ավերված շենք, 14 մահ Դիարբեքիրում, Ուրֆայում՝ 18 անհետ կորած, 200 վիրավոր, 60 ավերված շենք, Անթեփում՝ 80 զոհ և 581 ավերված շինություն, Քիլիսում՝ 8 մահ, 50 ավերածություն, Ադանայում՝ 10 զոհ, 118 վիրավոր, Մալաթիայում՝ 47 զոհ, 550 վիրավոր, 300 ավերված շինություն։ Ընդամենը կա 284 զոհ, 2,323 վիրավոր, 1,710 ավերված շինություն»,- հայտնել է Օքթայը։

Նա հավելել է, որ վտանգավոր են նաև հետցնցումները, որոնց հետևանքով վնասված շենքերը կարող են փլուզվել։

Հիշեցնենք, որ երկրաշարժը տեղի է ունեցել առավոտյան ժամը 4-ի սահմաններում, էպիկենտրոնը Քահրամանմարաշի Փազարջիկ բնակավայրն է։ 7,4 մագնիտուդով երկրաշարժը տեղի է ունեցել 7 կիլոմետր խորության վրա։

Էմմա Չոբանյան