Թուրք-սիրիական սահմանին տեղի ունեցած երկրաշարժը նաև հայերի կյանք է խլել․ «Գանձասար»
Քաղաքականություն
06.02.2023 | 10:32Թուրք-սիրիական սահմանին տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով Հալեպում, Իդլիբում և Լաթաքիայում զոհվել է 50, վիրավորվել՝ 200 մարդ։ Այս մասին հայտնում է «Գանձասարը»՝ հղում անելով Սիրիայի Առողջապահության նախարարությանը։
Ըստ լրատվամիջոցի՝ զոհերի թվում նաև հայեր կան։
Ցնցումները զգացվել են Սիրիայի բոլոր շրջաններում, բայց ամենաուժեղ ցնցումները տեղի են ունեցել Հալեպում, Իդլիբում և Լաթաքիայում։ Առաջին երկրաշարժը եղել է 7,7 մագնիտուդով, երկրորդը՝ 6,4:
Մի շարք շենքեր են փլուզվել, փրկարարական աշխատանքները շարունակվում են։