Կյանքից հեռացել է Պակիստանի նախկին նախագահ Փերվեզ Մուշարաֆը

Լուրեր

16.09.2026 | 14:09
ԵՄ-ն 12 մլրդ եվրո կներգրավի՝ Միջին միջանցքով Հարավային Կովկասը Եվրոպային կապելու համար
16.09.2026 | 14:06
Տերը, ձեր պատկերացմամբ, Ռուսաստանն է, դրա համար եք ասում՝ անտեր կմնանք․ Մինասյանը՝ Ֆարմանյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 13:57
100 տոկոսով անբարեխղճություն է. Վահագն Ալեքսանյանը պնդում է` գերիների թեմայով իր խոսքը խեղաթյուրել են․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 13:49
Իրանի հարվածները լուրջ վնաս են հասցրել Մերձավոր Արևելքում ԱՄՆ ռազմաբազաներին․ CBS News-ը բացառիկ լուսանկարներ է հրապարակել
16.09.2026 | 13:40
ՔՊ վարչությունում քննարկվել է Հայկ Սարգսյանի հարցը. Հասմիկ Հակոբյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 13:39
Հայկական ֆուտբոլում տրանսֆերային ռեկորդ է գրանցվել
16.09.2026 | 13:33
«Պետք ա ձեզ «պոնչո» անեինք, ասեինք՝ ապրե՛ս, լո՞ւրջ». Խամոյանը՝ Հարությունյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 13:25
Ուկրաինայի պատերազմում զոհվել է ռուս գեներալը, որը Պուտինին զեկուցել էր Կոստանտինովկայի «գրավման» մասին
16.09.2026 | 13:16
Քաղաքական մազոխիզմով եք զբաղված, հաճույք եք ստանում ՀՀ սուվերեն տարածքները ծվեն-ծվեն անելուց․Դավթյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 13:07
Դուք ուզում եք գազը թանկանա, ուզում եք սանկցիաները ավելանան․ Թունյանը՝ «Ուժեղ Հայաստան»-ին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 12:59
Ռուսաստանը երկու անգամ փորձել է Մոլդովայի օդային տարածքում հարձակվել իմ ինքնաթիռի վրա․ Զելենսկի
16.09.2026 | 12:52
Ալեն Սիմոնյանն ընդունել է Հայաստանում Վրաստանի դեսպանին
16.09.2026 | 12:47
Իշխան Սաղաթելյանի ճեպազրույցը՝ ՈՒՂԻՂ
16.09.2026 | 12:40
ՌԴ-ն ուկրաինական Դնեպրոպետրովսկում ավտոբուսի և Կիև–Նիկոլաև գնացքին է հարվածել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 12:30
Կիոկուշին կարատեի հայ մարզիկները 16 մեդալ են նվաճել Անապայում
Բոլորը

Երկարատև հիվանդությունից հետո 79 տարեկանում մահացել է Պակիստանի նախկին նախագահ, գեներալ Փերվեզ Մուշարաֆը։

Նա 2016 թվականից ապրում էր Դուբայում։

Փերվեզ Մուշարաֆը իշխանության է եկել 1999 թվականի հեղաշրջման արդյունքում։ Նա նախագահի պաշտոնը զբաղեցրել է 2001-2008 թվականներին։ Մուշարաֆը փրկվել է բազմաթիվ հարձակումներից։ Չնայած ներքին ընդդիմությանը՝ Փերվեզ Մուշարաֆը սեպտեմբերի 11-ի հարձակումներից հետո աջակցեց ԱՄՆ-ի պայքարին ահաբեկչության դեմ։ 2008 թվականին նա պարտություն է կրել ընտրություններում, որից հետո լքել է երկիրը։

2013 թվականին Մուշարաֆը վերադարձել է Պակիստան՝ առաջադրվելու համար, սակայն նրան ձերբակալել են և արգելել առաջադրվել: Նրան մեղադրանք է առաջադրվել պետական ​​դավաճանության մեջ և հեռակա դատապարտվել է մահապատժի, սակայն մեկ ամիս անց նշված որոշումը չեղարկվել է։

Փերվեզ Մուշարաֆը Պակիստանից բուժման նպատակով 2016 թվականին մեկնել է Դուբայ, որտեղ ապրել է մինչ մահը։