Պարենային ապրանքների համաշխարհային գները հունվարին շարունակել են նվազել

Լուրեր

25.11.2024 | 15:47
Կիպրոսը ծրագրում է անդամակցել ՆԱՏՕ-ին
25.11.2024 | 15:36
ՃՏՊ Աշտարակ-Ապարան ավտոճանապարհին. կան տուժածներ
25.11.2024 | 15:28
ՀՀ-ից մեկնած կանադացի լրագրողի մուտքը Թուրքիա արգելափակվել է՝ ԼՂ-ում Բաքվի էթնիկ զտումները քննադատելու համար
25.11.2024 | 15:17
Խախտումներ շինհրապարակում. ԲԸՏՄ
25.11.2024 | 15:09
ՌԴ-ն սկսել է նախապատրաստվել Զապորոժիեն գրավելուն. The Economist
25.11.2024 | 15:00
Կենտրոնի թաղապետարանի պաշտոնյա է կալանավորվել, փոփոխություններ Վրաստանի կառավարության կազմում․ ԼՈՒՐԵՐ
25.11.2024 | 14:54
Հնդկաստանը Pinaka համակարգերի առաջին խմբաքանակն է մատակարարել Հայաստանին․ ԶԼՄ
25.11.2024 | 14:46
Վրաստանի իշխող կուսակցությունն արագացնում է նոր նախագահի ընտրությունը
25.11.2024 | 14:41
Սուրեն Պապիկյանն այցելել է սահմանագոտի․ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
25.11.2024 | 14:35
Մշտադիտարկման նպատակով մասնագետներն այցելել են Կոտայքի և Արարատի մարզի հուշարձաններ
25.11.2024 | 14:23
Ուկրաինական ԱԹՍ-ները գրոհել են Կալուգայի «Թայֆուն» ռազմարդյունաբերական գործարանը․ ՏԵՍԱՆՅՈւԹ
25.11.2024 | 14:15
Երևանում 3 օր անընդմեջ տեղումներ են սպասվում․ ջերմաստիճանը կնվազի 6-10 աստիճանով
25.11.2024 | 14:05
Ինչո՞ւ է վարչապետը լեգիտիմացնում «Արևմտյան Ադրբեջան» թեզը․ Արևմտյան Հայաստանը տարածքային պահանջ չէ՛․ Արմինե Մարգարյան․ՏԵՍԱՆՅՈՒԹ
25.11.2024 | 13:55
Իրանն ու Ադրբեջանը քառօրյա համատեղ զորավարժություններ են սկսել
25.11.2024 | 13:50
Կայունացման և զարգացման եվրասիական հիմնադրամին առանձին կառույցի կարգավիճակ կտրվի
Բոլորը

Պարենային ապրանքների միջազգային գների հենանիշային ինդեքսը հունվարին՝ արդեն տասներորդ ամիսն անընդմեջ վարընթաց միտում է արձանագրում, հաղորդում է ՄԱԿ-ի Պարենի եւ գյուղատնտեսության կազմակերպությունը (ՊԳԿ)։

ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակից տեղեկանում ենք, որ
ՊԳԿ պարենային ապրանքների գնային ինդեքսի հունվար ամսվա միջին արժեքը 131,2 միավոր էր, որը 0,8 տոկոսով ցածր է նախորդ ամսվա եւ 17,9 տոկոսով ցածր 2022 թվականի մարտին արձանագրված ամենաբարձր ցուցանիշներից։ Ինդեքսն արձանագրում է առավել լայն սպառում ունեցող պարենային ապրանքների միջազգային գների ամենամսյա փոփոխությունները։ Բուսական յուղերի, կաթնամթերքի եւ շաքարի ինդեքսները գլխավորում են հունվար ամսվա ցածր գների աղյուսակը, իսկ հացահատիկային ապրանքների եւ մսամթերքի ինդեքսները կայուն վարքագիծ են դրսեւորել։

«ՊԳԿ հացահատիկային մշակաբույսերի հունվար ամսվա ինդեքսը դեկտեմբերից ի վեր, ըստ էության, անփոփոխ է մնացել (ընդամենը 0,1 տոկոսի աճ) եւ նախորդ տարվա համեմատ՝ 4,8 տոկոսով բարձր է։ Հացահատիկի միջազգային գները նվազել են 2,5 տոկոսով, ինչը պայմանավորված է Ավստրալիայում եւ Ռուսաստանի Դաշնությունում արտադրության ակնկալիքների գերազանցմամբ։ Եգիպտացորենի համաշխարհային գները մի փոքր բարձրացել են Բրազիլիայից արտահանումների մեծ պահանջարկի, ինչպես նաեւ Արգենտինայում չորային պայմանների շուրջ մտահոգությունների հետեւանքով։ Այսուհանդերձ, բրնձի միջազգային գները դեկտեմբերից ի վեր 6,2 տոկոսի ցատկ են կատարել, որի պատճառը վերջինիս սղությունն է, արտահանող ասիական որոշ երկրներում մեծ պահանջարկը եւ արտարժույթի փոխարժեքի տարուբերումները։

ՊԳԿ բուսական յուղի գնային ինդեքսը հունվար ամսին 2,9 տոկոսի անկում է արձանագրել։ Արտահանման համաշխարհային պահանջարկի նվազման պայմաններում անկում է նկատվել արմավայուղի եւ սոյայի յուղի գներում, մինչդեռ արեւածաղկի եւ կանոլայի յուղերի գներն իջել են դրանց արտահանման հնարավորությունների մեծացման շնորհիվ։

ՊԳԿ կաթնամթերքի գնային ինդեքսի միջին արժեքը 1,4 տոկոսով ցածր էր դեկտեմբերի ցուցանիշից, իսկ կարագի եւ կաթի փոշու գների նվազումը բացատրվում է այդ ապրանքների առաջատար արտահանողների պահանջարկի նվազմամբ եւ Նոր Զելանդիայից մատակարարման ծավալների ավելացմամբ։ Պանրի համաշխարհային գները փոքր-ինչ աճել են, որը կապված է ամանորյա տոներից հետո Արեւմտյան Եվրոպայում սննդամթերքի ծառայությունների եւ մանրածախ վաճառքի վերականգնմամբ, ինչպես նաև արժույթի տեղաշարժով:

ՊԳԿ մսի գնային ինդեքսն աննշան տեղաշարժվել է հունվարին (դեկտեմբերի համեմատ 0,1 տոկոսի նվազում), քանի որ արտահանման հնարավորությունների ընդլայնումն ազդել է թռչնամսի, խոզի և տավարի մսի գների վրա, մինչդեռ ոչխարի մսի արտահանման գներն աճել են՝ ի պատասխան ներմուծման պահանջարկի մեծացման:

ՊԳԿ շաքարի գնային ինդեքսը դեկտեմբերի համեմատ 1,1 տոկոսի նվազում է արձանագրել։ Թաիլանդում առատ բերքի ծավալները եւ Բրազիլիայի բարենպաստ եղանակային պայմանները դրականորեն ազդեցին գների վրա, չնայած այն մտահոգություններին, որոնք կապված էին Հնդկաստանում ցածր բերքատվության, Բրազիլիայում բենզինի ավելի բարձր գների հետ՝ այդպիսով հիմնավորելով էթանոլի պահանջարկը, եւ վերջապես բրազիլական ռեալի՝ ԱՄՆ դոլարի նկատմամբ արժեվորման հետ»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Տվյալները եւ մանրամասներն՝ այստեղ։

Հացահատիկային մշակաբույսերի մատակարարման նվազում 2022-2023 թվականներին

Ըստ աղբյուրի՝ հացահատիկային մշակաբույսերի առաջարկի եւ պահանջարկի մասին ամփոփագրում ՊԳԿ-ն բարձրացրել է հացահատիկային մշակաբույսերի 2022 թվականի համաշխարհային արտադրության կանխատեսումները, բայց դրանց մատակարարման ծավալները 2022-2023 թվականների կանխատեսումներով պետք է շարունակեն նվազել։

«Հացահատիկային ապրանքների գլոբալ սպառումը կանխատեսվում է 2 765 միլիոն տոննա կամ 2021 թվականի մակարդակից 1,7 տոկոսով ցածր։ Վերանայման արդյունքում Ավստրալիայի եւ Ռուսաստանի Դաշնության կանխատեսված ցուցանիշների ավելացումն այժմ մատնանշում է 2022 թ. ցորենի ռեկորդային արտադրություն, որտեղ անմշակ հացահատիկեղենը կանխատեսումների համաձայն 3,3 տոկոսով ցածր կլինի նախորդ տարվանից։ Բրնձի համաշխարհային արտադրության կանխատեսումների վերանայման արդյունքում դրանց կրճատվել են, սակայն Չինաստանի սպասվածից ցածր արտադրությունն ավելի քան փոխհատուցվեց Բանգլադեշի եւ մի քանի այլ երկրների տվյալների սպասվածից ավելի բարձր արտադրությամբ։  Արդյունքում կանխատեսվում է, որ բրնձի համաշխարհային գները 2021 թվականին գրանցած ռեկորդային ցուցանիշից կնվազեն 2,6 տոկոսով։

Դիտարկելով 2023 թվականը՝ կարող ենք ասել, որ բոլոր նախանշանները վկայում են այն մասին, որ հյուսիսային կիսագնդում, հատկապես Ամերիկայի Միացյալ Նահանգներում, աշնանացան ցորենի մշակության տարածքները կընդլայնվեն՝ հիմնականում ցորենի գների բարձրացմամբ պայմանավորված: Սակայն պարարտանյութերի բարձր գները կարող են անդրադառնալ դրանց օգտագործման ցուցանիշների վրա, ինչը բացասական հետեւանքներ կունենա բերքի համար։

Աշխարհում ցորենի ամենամեծ արտահանող երկրում՝ Ռուսաստանի Դաշնության ներքին շուկայում ցորենի ցածր գները կարող են հանգեցնել դրանց ցանքատարածությունների որոշակի կրճատմանը, մինչդեռ Ուկրաինայում պատերազմի հետեւանքով ստեղծված ծանր վիճակն, ըստ գնահատումների, կհանգեցնի աշնանացան ցորենի ցանքատարածությունների 40 տոկոսով կրճատմանը: Հնդկաստանում ռեկորդային ցանք է կանխատեսվում, որին նպաստում են շուկայական բարձր գները։ Պակիստանում նույնպես համեմատաբար մեծ ծավալների ցանք է նախատեսվում, քանի որ 2022 թվականի ջրհեղեղներից մնացած ջրերն ավելի քիչ վնաս են պատճառել, քան ի սկզբանե կանխատեսվում էր։

Հարավային կիսագնդի երկրներում 2023 թվականի համար նախատեսված անմշակ հատիկեղենի մեծ մասն արդեն իսկ ցանված է։ Բրազիլիան թերեւս ռեկորդային ծավալի եգիպտացորենի ցանք է կատարել, իսկ Արգենտինայում ընդհակառակը՝ հողի ցածր խոնավությամբ պայմանավորված։ Եղանակային պայմանները Հարավային Աֆրիկայում եգիպտացորենի բերքատվության լավ հեռանկարների կանխատեսման հնարավորություն են տալիս:

Ներկա կանխատեսումներով՝ 2022 – 2023 թվականներին հացահատիկային ապրանքների համաշխարհային սպառումը նախորդ տարվա համեմատ կնվազի 0,7 տոկոսով՝ կազմելով 2 779 միլիոն տոննա։ Նույն կանխատեսումների համաձայն՝ եգիպտացորենի ընդհանուր օգտագործումը կնվազի, կաճի ցորենի սպառումը, իսկ բրնձի սպառումն ամենամյա կտրվածքով քիչ փոփոխությունների է ենթարկվում։

Հացահատիկի համաշխարհային պաշարներն, ըստ կանխատեսումների, տարվա վերջում 844 միլիոն տոննա կկազմեն, այդպիսով նվազեցնելով օգտագործման համար պատրաստ համաշխարհային պաշարների 2022-2023 թթ. գործակիցը մինչեւ 29,5 տոկոս»,- հայտնում են ՊԿԳ Հայաստանի գրասենյակից:

Նշվում է, որ իր նոր թողարկած ամփոփագրում ՊԳԿ-ն կանխատեսում է, որ հացահատիկային ապրանքների միջազգային առեւտուրը 2022-2023 թվականներին նախորդ տարվա ռեկորդային մակարդակից կնվազի 1,7 տոկոսով՝ հասնելով 474 միլիոն տոննայի։

Տվյալները եւ մանրամասները՝ այստեղ։