Վիրահայերը պահանջում են քաղաքացիության վերականգնում՝ առանց քննության

Լուրեր

26.07.2026 | 21:56
Խուդաթյանը շրջայց է կատարել Իրանում կառուցվող թունելում և ճանապարհի կառավարման կենտրոնում
26.07.2026 | 21:42
Համայնքային ոստիկանները ձերբակալել և նախաքննական մարմին են ներկայացրել լուսաձայնային ատրճանակից իր տանն օդ կրակած անձին
26.07.2026 | 20:00
Ի՞նչ արժե անվճար կայանատեղին. վճարովի օգնություն «ստայանշիկ»-ներից. ապօրինի արգելքների ՇԵՐՏԵՐԸ. ՏԵՍԱՆՅՈւԹ
26.07.2026 | 18:15
Բախվել են երկու ջրային սկուտեր․ ջրափրկարարները քաղաքացիներին դուրս են բերել լճից
26.07.2026 | 17:13
Թրամփը հետաձգել է Իրանի նկատմամբ ռազմական ճնշումը կտրուկ ուժեղացնելու ծրագիրը. NYT
26.07.2026 | 16:49
Հայկ Մարտիրոսյանը և Ռոբերտ Հովհաննիսյանը կիսել են 1-2-րդ հորիզոնականները Dole Open 2026 շախմատի մրցաշարում
26.07.2026 | 16:23
Վթարային ջրանջատում Սյունիքի մարզում
26.07.2026 | 15:20
Օդի ջերմաստիճանը կնվազի
26.07.2026 | 14:33
Օգոստոսին կգրանցվեն տարվա ամենամեծ թվով աստղագիտական երևույթները
26.07.2026 | 14:03
Դավիթ Խուդաթյանը հանդիպել է ԻԻՀ էներգետիկայի նախարար Աբբաս Ալիաբադիի հետ
26.07.2026 | 13:40
3,2 մագնիտուդով երկրաշարժ՝ Կասպից ծովում
26.07.2026 | 13:17
Հայ ըմբիշները Բաքվում են
26.07.2026 | 12:45
Արաղչին և Կալլասը հեռախոսազրույցում քննարկել են տարածաշրջանային և միջազգային զարգացումները
26.07.2026 | 12:28
Վթարային ջրանջատում Երևանում և Արարատում
26.07.2026 | 11:50
Հրաձգության Հայաստանի հավաքականը հաղթել է շարժվող թիրախ մրցաձևի աշխարհի առաջնության մեդալային հաշվարկում
Բոլորը

Վրաստանի ազգությամբ բազմաթիվ հայեր, ովքեր ժամանակին զրկվել են Վրաստանի քաղաքացիությունից, պահանջում են վերացնել քաղաքացիությունը վերականգնելու համար սահմանված վրաց լեզվի քննությունը:

Այլ երկրի քաղաքացիություն ստանալով՝ սեփական երկրի քաղաքացիությունից անակնկալ կերպով զրկված քաղաքացիները տարիներ ձգվող հարցի լուծումը տեսնում են «Քաղաքացիության մասին» օրենքում վերոհիշյալ կետի ամրագրմամբ:

Սերնդեսերունդ Սամցխե-Ջավախեթիի Նինոծմինդայում ապրող 63-ամյա Գառնիկ Փութուլյանը, որ ցանկանում է վերականգնել 2008 թվականին կորցրած Վրաստանի քաղաքացիությունը, առաջարկում է վերացնել վրացերենի քննության պահանջը հատկապես իր հասակակիցների համար․ ասում է՝ այդ տարիքում դժվար է լեզու սովորել։ Հատկանշական է, որ ի տարբերություն երիտասարդության, հայաբնակ այս շրջանի 40-ից բարձր բնակիչները գրեթե չեն տիրապետում պետական լեզվին։

Սամցխե-Ջավախեթիի մարզի Նինոծմինդայի և Ախալքալաքի բնակչության ավելի քան 94,8 տոկոսը «Վրաստանի բարեփոխումների ասոցիացիայի» (GRASS) տվյալներով, ազգությամբ հայ է։ «Փոքրամասնությունների հարցերի եվրոպական կենտրոնն» (ECMI) էլ փաստում է, որ վրաց լեզվին տիրապետում է այս մունիցիպալիտետների բնակչության միայն 12 տոկոսը։ Տարածաշրջանում եկամտի հիմնական աղբյուրներն անասնաբուծությունն ու կարտոֆիլագործությունն են։ Տարբեր վերլուծությունների համաձայն՝ Ախալքալաքի և Նինոծմինդայի աշխատունակ տղամարդկանց ավելի քան 50 տոկոսը մեկնում է արտագնա աշխատանքի, հիմնականում՝ Ռուսաստան։

Էթնիկ փոքրամասնություններով բնակեցված մյուս շրջանի՝ Քվեմո Քարթլիի բնակչությունը 511,2 հազար է: Էթնիկ առումով բնակչության 44,7 տոկոսը վրացիներ են, 45,1 տոկոսը՝ ադրբեջանցի, 6,4 տոկոսը՝ հայ, 3,8 տոկոսը՝ աբխազ, օս, ռուս, հույն, ուկրաինացի և քրդեր:

Փութուլյանը «Ալիք Մեդիայի» հետ զրույցում պատմում է, որ ֆինանսական սուղ պայմանները բարելավելու, երկու ուսանող զավակների ուսման վարձը վճարելու նպատակով Ռուսաստանի Դաշնություն արտագնա աշխատանքի մեկնելու համար 2004 թվականին ձեռք է բերել Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն (Հայաստանն ի տարբերություն Վրաստանի, առանց վիզայի մուտքի ռեժիմ ունի ՌԴ-ի հետ), իսկ 2008 թվականին կանգնելով փաստի առաջ, որ անօրինական կերպով ունի երկքաղաքացիություն, ստիպված է եղել հրաժարվել Վրաստանի քաղաքացիությունից․ 2008-ին Վրաստանի օրենսդրությունը թույլ չէր տալիս երկքաղաքացիություն ունենալ:

Ամբողջ հոդվածը՝ սկզբնաղբյուր կայքում։