ՄԻՊ-ը շրջանառության է ներկայացրել օրենսդրական նախագծերի փաթեթ

Լուրեր

10.07.2026 | 10:34
Իրանում հուղարկավորել են Ալի Խամենեիին
10.07.2026 | 10:20
ԱՄՆ մասնագետները Հայաստանում են՝ ԹՐԻՓՓ-ի երկաթուղային նախագծի նախապատրաստման համար
10.07.2026 | 10:12
Հայտնի են Հայաստանի առաջնության լավագույն ֆուտբոլիստի ու մարզիչի մրցանակի հավակնորդները
10.07.2026 | 10:04
Արտարժույթների փոխարժեքները՝ հուլիսի 10-ի դրությամբ
10.07.2026 | 09:55
Էդուարդ Սպերցյանը ճանաչվել է Ռուսաստանի Պրեմիեր լիգայի լավագույն կիսապաշտպան
10.07.2026 | 09:45
Պաշտոնանկություններ ու նշանակումներ Դատախազությունում
10.07.2026 | 09:32
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
10.07.2026 | 02:01
ԱԱ-2026․ Ֆրանսիան դուրս եկավ կիսաեզրափակիչ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.07.2026 | 23:46
Տավրոս Սափեյանը հրաժարվել է պատգամավորական մանդատից
09.07.2026 | 23:35
Միայն հասարակության և քաղաքական ուժերի միասնական դիմակայությամբ է հնարավոր կանխել աղետը. «Մայր Հայաստան»-ը՝ Արեգնազ Մանուկյանի կալանավորման առնչությամբ
09.07.2026 | 23:14
Ժաննա Անդրեասյանն այցելել է Փարիզի Hôtel Drouot աճուրդային կենտրոն
09.07.2026 | 23:00
Արևմտյան Եվրոպայում դիտարկումների պատմության ամենաշոգ հունիսն է գրանցվել․ Գերմանիայում հունիսյան շոգից ավելի քան 5000 մարդ է մահացել
09.07.2026 | 22:52
Կոնֆերենցիաների լիգա․ «Փյունիկը» խոշոր հաշվով հաղթեց Մալթայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.07.2026 | 22:44
Բասկետբոլի Հայաստանի մինչև 16 տարեկանների հավաքականը Երևանում ընթացող Եվրոպայի C դիվիզիոնի առաջնության կիսաեզրափակչում է
09.07.2026 | 22:30
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
Բոլորը

ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմում մշակվել և շրջանառության է ներկայացվել օրենսդրական նախագծերի փաթեթ:

Նախագծերն ուղղված են բացառելու այն անընդունելի իրավակիրառ պրակտիկան, երբ քրեական գործի քննության ընթացքում առանց հիմնավոր պատճառաբանության որոշում է ընդունվում ընտանիքի անդամների հետ կալանավորված անձի տեսակցությունն արգելելու մասին:

Ինքնին քրեական գործի քննության փաստը չի կարող հանդիսանալ ընտանիքի կամ մերձավոր ազգականների հետ տեսակցության իրավունքի սահմանափակման հիմք:

Նման հաղորդակցման ցանկացած սահմանափակում պետք է ունենա հատուկ և անհատականացված հիմնավորում:

Մասնավորապես, օրենսդրական նախագծերով առաջարկվում է.

  1. տեսակցելու իրավունք ունեցող անձանց շրջանակից առանձնացնել կալանավորված անձի ընտանիքի անդամներին կամ մերձավոր ազգականներին ու նրանց հետ տեսակցելու իրավունքը սահմանափակելու հնարավորության համար նախատեսել հստակ հիմքեր և ընթացակարգ,
  2. այդպիսի սահմանափակում կարող է կիրառվել միայն դատարանի որոշմամբ` քննիչի կամ դատախազի միջնորդությամբ: Այն կարող է կիրառվել կալանքը որպես խափանման միջոց ընտրելու կամ կալանքի տակ պահելու ժամկետը երկարացնելու միջնորդության հետ միաժամանակ կամ առանձին` բացառիկ դեպքերում, երբ առկա են դրա համար օրենքով նախատեսված հիմքերը,
  3. այս իրավունքը սահմանափակող որոշումները պետք է լինեն պատճառաբանված: Դրանք նաև պետք է անմիջապես հանձնվեն կալանավորվածին ու նրա փաստաբանին, որպեսզի լիարժեք ապահովվի բողոքարկման իրավական հնարավորությունը,
  4. ընտանիքի կամ մերձավոր ազգականների հետ տեսակցության իրավունքը սահմանափակող որոշումը պետք է դառնա պարբերական վերանայման առարկա՝ անկախ կալանավորված անձի ցանկությունից կամ վերաբերմունքից,
  5. գործը դատական քննության նշանակելու որոշման մեջ նույնպես պետք է հատուկ անդրադարձ կատարվի հիշյալ որոշմանը: Արգելքի պահպանման դեպքում դատարանը պետք է հիմնավորի դրա պահպանման անհրաժեշտությունը:

Վերոնշյալ նախագծերը ներկայացվել են համապատասխան պետական մարմինների, ինչպես նաև իրավապաշտպան կազմակերպությունների կարծիքին: