«Բա դո՞ւք ով եք»․ Սեյրան Օհանյանը պատասխանեց Արսենյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

06.06.2026 | 22:18
Երկրաշարժ Սպիտակ քաղաքից 11 կմ հարավ-արևելք
06.06.2026 | 21:59
Դավիթ Ղազինյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու և ազատությունից զրկելու համաձայնություն ստանալու նպատակով Դատախազությունը դիմել է ԿԸՀ
06.06.2026 | 21:45
Հենրիխ Մխիթարյան․ Որպես ՀՀ քաղաքացի՝ հունիսի 7-ին պարտավոր եմ մասնակցել ընտրությանը
06.06.2026 | 21:42
Հակակոռուպցիոն կոմիտեն դիմել է ՀՀ գլխավոր դատախազություն՝ պատգամավորի թեկնածու գրանցված Դավիթ Ղազինյանին անձեռնմխելիությունից զրկելու նպատակով
06.06.2026 | 21:33
Կարկուտից ոչխարներ են սատկել, գառնարածը վնասվածքներ է ստացել․ արտակարգ դեպք՝ Լոռու մարզում
06.06.2026 | 21:21
Եղիշե Մելիքյանը՝ Ղազախստանի հավաքականի հետ ոչ-ոքիի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.06.2026 | 21:10
Ջրափի գյուղի ընտրատեղամասում 3-րդ համարի քվեաթերթիկների տրցակը բացակայում էր․ ըստ ԿԸՀ-ի՝ խնդիրը տեխնիկական է
06.06.2026 | 20:00
Ում ենք ընտրում չընտրելով․ քվեարկության չԳնալու ՇԵՐՏԵՐԸ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.06.2026 | 19:51
Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Ղազախստանի հետ, Սպերցյանը գոլ խփեց. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.06.2026 | 19:42
«10 հոգի գալում ենք միտինգի». նոր գաղտնալսում ընտրակաշառքի գործով
06.06.2026 | 19:05
Բիթքոյնը կորցնում է գրավչությունը․ ներդրողները նախընտրում են AI ընկերություններն ու խոշոր IPO-ները
06.06.2026 | 19:05
19-ամյա Միրա Անդրեևան` «Ռոլան Գարոսի» հաղթող. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.06.2026 | 18:40
Ստեփանավանի տարածաշրջանում կարկուտ է տեղացել․ կան վնասներ
06.06.2026 | 18:33
11 երկրի ներկայացուցիչներ կմասնակցեն Խաչատրյանի անվան միջազգային մրցույթին
06.06.2026 | 17:50
Ընտրական հանցագործությունների գործերով ձերբակալվել է 194, քրեական հետապնդման ենթարկվել՝ 209 անձ. ՀԿԿ
Բոլորը

«Գուրգեն Արսենյան երեսփոխանն իրականում սադրանքով ցույց տվեց իր քաղաքական թիմի դեմքը, թիմ, որն իրավիճակից դուրս է այսօր գործունեություն ծավալում»,- ԱԺ-ում կազմակերպված լսումների ժամանակ նշեց «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը՝ արձագանքելով իշխանական խմբակցության պատգամավոր, գործարար Գուրգեն Արսենյանի այսօրվա հայտարարությանը, որում նա, դիմելով խորհրդարանական ընդդիմությանը՝ նշեց․ «Ո՞վ եք, արա, դուք․․․»։

«Մենք այն մարդիկ ենք, որ ճանապարհ ենք անցել, ունենք փորձառություն, կարող ենք գնահատական տալ և՛ մեր անցած ճանապարհին, և՛ այսօրվա գործունեությանը, վեր ենք հանել մեր սխալները, որոնք եղել են, և կարող ենք համեմատել այն սխալների հետ, որոնք դո՛ւք եք բերել մեր երկրի գլխին։ Բերել եք այս աղետը, և երկիրը հասցրել եք այս իրավիճակին»,- նշեց Օհանյանը։

«Դո՞ւք ով եք։ Դուք այսօր լեգիտիմ չեք,- դիմելով իշխանությանը՝ հայտարարեց Օհանյանը։-Լեգիտիմ չեք այն առումով, որ գալով իշխանության՝ անտեսել եք այն ամբողջ ներուծը, որ կար և անվտանգության համակագում, և բանակցային գործընթացում։ Մեծ-մեծ խոսելով, մեծ մեծ փրթելով, չընդունելով նախկին իշխանությունների կատարծ աշխատանքը և առաջարկները տարբեր ոլորտներում,ուզեցել եք ասել՝ մենք եկել ենք և մենք ենք տերը այս երկրի։ Բայց դուք այս երկրի տերը, առավել ևս Արցախի տերը չդարձաք․․․
Դուք ձեր ծրագրերում նշեցիք Արցախի ինքնորոշումը, բայց Արցախի ինքնորոշում տեղի չունեցավ, դուք Արցախը մտցրեցիք պատերազմի մեջ, և այսօր այսպիսի անկլավային վիճակում եք թողել։ Առավել ևս՝ Լաչինի միջանցքից հետո, ձեռքներդ լվացել եք Արցախից։
2022 թվականն այս երկրի ղեկավարը հայտարարում է բարեփոխումների տարի այն դեպքում, երբ բավականին մեծ թվով դիրքեր են գրավել ադրբեջանցիները։ Ադրբեջանցին եկել է, բարձրացել մեր սարերը, կառուցել դիրքեր, իսկ դու, քո առջևում ունենալով քո սահմանային գյուղացուն, ոչ մի աջակցություն չես ցուցաբերել։ Ունենալով ենթակառուցվածքներ՝ չես կարողացել բարձրացնել և դիրքերը կառուցել։ Դրա փոխարեն դու դիրքեր ես կառուցել քո՛ աթոռը պաշտպանելու համար»,- դիմելով իշխանություններին՝ ընդգծեց Սեյրան Օհանյանը՝ հավելելով՝ այս իշխանությունները խոսելու ոչ մի տեղ չունեն, որովհետև այն աղետը, որը նրանք են բերել են երկրի գլխին, անչափելի է։

Մանրամասները՝ տեսանյութում։