Թուրքիայի ՆԳ նախարարը ԱՄՆ-ի հասցեին կոշտ ու վիրավորական արտահայտություններ է արել

Լուրեր

13.09.2026 | 20:00
Ո՞վ կարող է տուն առնել Երևանում․ անշարժ գույքի շուկայի «անհասանելի» ՇԵՐՏԵՐԸ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.09.2026 | 19:34
Շուրջ 4 խմ փայտանյութ, բենզասղոց ու կացին․ Բերդի անտառներում ապօրինի ծառահատման դեպք է կանխվել
13.09.2026 | 18:54
Շոտլանդիան, Ուելսը և Հյուսիսային Իռլանդիան Մեծ Բրիտանիայի կազմից դուրս գալու հանրաքվե կպահանջեն․ The Telegraph
13.09.2026 | 18:14
Բյուրականի աստղադիտարանում աշխատանքը կսկսի «Մեր անկայուն տիեզերքը» միջազգային սիմպոզիումը
13.09.2026 | 16:49
Փաշինյանը շնորհավորել է Հայաստանի հրեական համայնքին՝ Ռոշ Հաշանայի առիթով
13.09.2026 | 16:04
Վթարային ջրանջատում Երևանում
13.09.2026 | 15:33
Tour of Armenia միջազգային հեծանվավազքի եզրափակիչ մրցանակաբաշխությունը. ՈՒՂԻՂ
13.09.2026 | 15:08
Tour of Armenia-ի եզրափակիչ՝ չորրորդ մրցափուլը Երևանում
13.09.2026 | 14:32
Մոլդովական փողոցում խոտածածկույթի հրդեհ է բռնկվել, առկա էր տարածման վտանգ
13.09.2026 | 13:39
Սեպտեմբերի 13-18-ին Հայաստանում տեղումներ չեն սպասվում․ ջերմաստիճանը կբարձրանա 2-4 աստիճանով
13.09.2026 | 13:13
Շվեդիայի ընտրություններում պայքարը սրվում է․ ծայրահեղ աջերը կարող են իշխանության մաս դառնալ
13.09.2026 | 12:24
Վթարային ջրանջատում Լոռու մարզում
13.09.2026 | 11:45
Մինչև 23։00-ն Երևանում մի շարք փողոցներում կսահմանափակվի տրանսպորտային միջոցների կանգառն ու կայանումը
13.09.2026 | 11:25
Խոշտանգման ենթադրյալ դեպքի առնչությամբ ՆԳՆ-ում ծառայողական քննություն է նշանակվել
13.09.2026 | 11:02
Հանրապետությունում ավտոճանապարհներն անցանելի են
Բոլորը

Թուրքիայի ներքին գործերի նախարար Սուլեյման Սոյլուն այսօր Անթալիայում միգրացիայի կառավարմանը նվիրված միջոցառմանը մի շարք ուշագրավ հայտարարություններ է հնչեցրել, գրում են տեղական լրատվակամիջոցները։ Նա կրկին խոսել վերջին օրերին որոշ երկրների հյուպատոսությունների փակման մասին ու մեղադրանքներ հնչեցրել ԱՄՆ հասցեին։

«Թուրքիան այնպիսի դժբախտություն ունի, որ Ամերիկայի ամեն մի դեսպան, որը գալիս է Թուրքիա, շտապում է՝ «Ինչպե՞ս կարող եմ Թուրքիայում հեղաշրջում անել»։ Այսօր սա տարիներ շարունակ Թուրքիայի ամենակարևոր դժբախտություններից մեկն է, և այդպես է եղել միշտ։ Նա հավաքում է մյուս դեսպաններին ու փորձում խորհուրդներ տալ նրանց։ Նույնը անում են Եվրոպայում»,-ասել  է Սոյլուն՝ պնդելով, որ նախագահ Էրդողանը խափանել է այդ ամենը։

«Ասում եմ այստեղ Ամերիկայի դեսպանին։ Ես գիտեմ, թե որ լրագրողներին եք գրում։ Հեռացրեք ձեր կեղտոտ ձեռքերը Թուրքիայից։ Ես ձեզ շատ պարզ եմ ասում։ Հեռացրեք ձեր կեղտոտ ձեռքերը Թուրքիայից։ Ես հստակ գիտեմ, թե ինչ եք արել, ինչ քայլեր եք ձեռնարկել և ինչպես եք ուզում Թուրքիային շփոթեցնել»,-ասել է Թուրքիայի ՆԳ նախարարը։

Հավելենք, որ անվտանգության նկատառումներից ելնելով, եվրոպական մի շարք երկրներ դադարեցրել են իրենց հյուպատոսությունների աշխատանքը Ստամբուլում։

Էմմա Չոբանյան