ԱՄՆ-ն մտադիր է զարգացնել համագործակցությունն Ադրբեջանի հետ․Պետքարտուղարության պաշտոնյան Բաքվում է

Լուրեր

15.12.2025 | 16:00
Մթնոլորտային օդում փոշու սահմանային թույլատրելի կոնցենտրացիան գերազանցվել է Կենտրոնում, Արաբկիրում, Շենգավիթում և Նոր Նորքում
15.12.2025 | 15:55
ԱԺ աշխատանքի և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի արտահերթ նիստը՝ ՈՒՂԻՂ
15.12.2025 | 15:51
Գերմանիայում սկսվել է Զելենսկիի-ԱՄՆ պատվիրակություն բանակցությունների երկրորդ փուլը
15.12.2025 | 15:43
ՀՀ ԱԳ նախարարի տեղակալը հանդիպել է ՄԱԿ-ի Քաղաքակրթությունների դաշինքի բարձր ներկայացուցչի հետ
15.12.2025 | 15:31
Արարատի մարզի որոշ շրջաններում 24 ժամ ջուր չի լինի
15.12.2025 | 15:23
Ստեֆեն Կարիի անհավանական նետումը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.12.2025 | 15:14
Պապոյանը՝ Բաքվից նավթ գնելու մասին//Լեհ երկրպագուների գործով ձերբակալվածներից 5-ը ռուսներ են․ ԼՈՒՐԵՐ
15.12.2025 | 15:05
Հայաստանը խստորեն դատապարտում է ահաբեկչությունը. ՀՀ ԱԳՆ-ն ցավակցել  է Սիդնեյի լողափում հարձակման զոհերի ընտանիքներին
15.12.2025 | 14:56
Հանրային քրեական հետապնդում 16 անձի նկատմամբ․ նրանցից 5-ը ռուսներ են․ ՔԿ-ն` «Նոա»-«Լեգիա» ֆուտբոլային հանդիպումից հետո տեղի ունեցած միջադեպի մասին
15.12.2025 | 14:50
ԱԺ Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի արտահերթ նիստը․ ՈՒՂԻՂ
15.12.2025 | 14:46
Զինծառայողին անզգուշությամբ ինքնասպանության են հասցրել. կա կալանավորված անձ
15.12.2025 | 14:32
Վիզաների ազատակացման գործընթացում առաջընթացը շատ կարևոր է ՀՀ քաղաքացիների համար․ Արարատ Միրզոյան
15.12.2025 | 14:21
Ամերիկացի հայտնի դերասան Ռոբ Ռայներն ու կինը մահացած են հայտնաբերվել Լոս Անջելեսում իրենց տանը
15.12.2025 | 14:12
Թմրանյութ օգտագործած վարորդներին կբացահայտեն տեխնիկական սարքերի միջոցով. նոր նախագիծ
15.12.2025 | 14:00
Ցորենի նոր խմբաքանակ է գալիս Ադրբեջանով, հացի գնի վրա ազդելո՞ւ է, չեմ կարող ասել. Պապոյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

ԱՄՆ-ն շարունակելու է աջակցել  Կասպից ծովում արդյունահանվող բնական գազի Եվրոպա փոխադրմանը և օգնելու է Ադրբեջանին այդ հարցում։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ պետքարտուղարի էներգետիկ դիվանագիտության հարցերով օգնականի տեղակալ Լաուրա Լոհմանը․ գրում են ադրբեջանական լրատվականները։

«ԱՄՆ-ն մտադիր է զարգացնել համագործակցությունը Ադրբեջանի հետ։ Նախագահ Ջո Բայդենն աջակցում է Կասպից ծովից Եվրոպա գազի արտահանմանը»,- ասել է Լոհմանը Հարավային գազային միջանցքի խորհրդատվական խորհրդի իններորդ նախարարական և Կանաչ էներգետիկայի խորհրդատվական խորհրդի առաջին նախարարական հանդիպման ժամանակ:

Նրա խոսքով` Հարավային գազային միջանցքը «շատ կարևոր նախագիծ է Եվրոպայի համար, և Ադրբեջանը առաջատար դեր է խաղում մայրցամաքի էներգետիկ անվտանգության ապահովման գործում»։

«Սակայն այն կարևոր դեր է խաղում Եվրոպայի ոչ միայն էներգետիկ, այլև քաղաքական անվտանգության ամրապնդման գործում։ Այս նախագիծը համագործակցության հնարավորություններ է ստեղծում բազմաթիվ երկրների միջև, որոնց օգտագործումը ապահովում է տնտեսական աճ։ ԱՄՆ-ը կշարունակի աջակցել Կասպից ծովում արդյունահանվող բնական գազի Եվրոպա փոխադրմանը և օգնելու է Ադրբեջանին»,- ասել է Լոհմանը։ Նա նաև նշել է, որ ԱՄՆ-ն, հաշվի առնելով աշխարհում էկոլոգիական իրավիճակը, կարող է ներդրումներ անել Ադրբեջանում կանաչ էներգիայի ոլորտում։

Հիշեցնենք, որ նախօրեին Լոհմանը հանդիպել էր Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին։

Էմմա Չոբանյան