Չավուշօղլուն Արգենտինայի ԱԳ նախարարի հետ քննարկել է Հայաստան-Թուրքիա, Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորումը

Լուրեր

13.09.2026 | 20:00
Ո՞վ կարող է տուն առնել Երևանում․ անշարժ գույքի շուկայի «անհասանելի» ՇԵՐՏԵՐԸ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.09.2026 | 19:34
Շուրջ 4 խմ փայտանյութ, բենզասղոց ու կացին․ Բերդի անտառներում ապօրինի ծառահատման դեպք է կանխվել
13.09.2026 | 18:54
Շոտլանդիան, Ուելսը և Հյուսիսային Իռլանդիան Մեծ Բրիտանիայի կազմից դուրս գալու հանրաքվե կպահանջեն․ The Telegraph
13.09.2026 | 18:14
Բյուրականի աստղադիտարանում աշխատանքը կսկսի «Մեր անկայուն տիեզերքը» միջազգային սիմպոզիումը
13.09.2026 | 16:49
Փաշինյանը շնորհավորել է Հայաստանի հրեական համայնքին՝ Ռոշ Հաշանայի առիթով
13.09.2026 | 16:04
Վթարային ջրանջատում Երևանում
13.09.2026 | 15:33
Tour of Armenia միջազգային հեծանվավազքի եզրափակիչ մրցանակաբաշխությունը. ՈՒՂԻՂ
13.09.2026 | 15:08
Tour of Armenia-ի եզրափակիչ՝ չորրորդ մրցափուլը Երևանում
13.09.2026 | 14:32
Մոլդովական փողոցում խոտածածկույթի հրդեհ է բռնկվել, առկա էր տարածման վտանգ
13.09.2026 | 13:39
Սեպտեմբերի 13-18-ին Հայաստանում տեղումներ չեն սպասվում․ ջերմաստիճանը կբարձրանա 2-4 աստիճանով
13.09.2026 | 13:13
Շվեդիայի ընտրություններում պայքարը սրվում է․ ծայրահեղ աջերը կարող են իշխանության մաս դառնալ
13.09.2026 | 12:24
Վթարային ջրանջատում Լոռու մարզում
13.09.2026 | 11:45
Մինչև 23։00-ն Երևանում մի շարք փողոցներում կսահմանափակվի տրանսպորտային միջոցների կանգառն ու կայանումը
13.09.2026 | 11:25
Խոշտանգման ենթադրյալ դեպքի առնչությամբ ՆԳՆ-ում ծառայողական քննություն է նշանակվել
13.09.2026 | 11:02
Հանրապետությունում ավտոճանապարհներն անցանելի են
Բոլորը

Թուրքիայի ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլուն Ստամբուլում Արգենտինայի ԱԳ նախարար   Սանտյագո Կաֆիերոյի հետ մամուլի ասուլիուսում հայտնել է, թե ինչ հարցեր են քննարկել կողմերը, հայտնում են տեղական լրատվամիջոցները։ Նա նշել է, որ մասնավորապես, հանդիպման ընթացքում քննարկվել են Թուրքիայի և Արգենտինայի երկկողմ հարաբերությունները և տարածաշրջանային հարցեր։

Չավուշօղլուն, անդրադառնալով Ուկրաինայում ընթացող պատերազմին և Ադրբեջանի և Հայաստանի, ինչպես նաև Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման քայլերին ասել է․

«Ես  տեղեկություններ եմ փոխանցել նաև  Հայաստան-Ադրբեջան պատերազմից հետո խաղաղության քայլերի մասին։ Մեր նպատակն է Հարավային Կովկասը դարձնել կայունության և զարգացման տարածաշրջան։ Մենք՝ Ադրբեջանն ու Թուրքիան, անկեղծ ենք քայլ անելու հարցում։ Հայաստանի առաջընթացը նույնպես կարևոր քայլեր կլինի այս նպատակին հասնելու համար»,- ասել է Թուրքիայի ԱԳ նախարարը։

Էմմա Չոբանյան