Ուկրաինան արժանի է ԵՄ անդամակցության բանակցություններին․ Զելենսկի

Լուրեր

16.09.2026 | 12:19
ԱՄՆ Ներկայացուցիչների պալատը երրորդ անգամ Իրանի պատերազմը դադարեցնելու օգտին է քվեարկել
16.09.2026 | 12:10
Փաշինյանը Հեսսենի խաղաղության մրցանակ կստանա // ԶՈՒ ԳՇ պետը գիշերային անակնկալ ստուգայց է կատարել․ ԼՈՒՐԵՐ
16.09.2026 | 12:00
«Նաիրիտ 2»-ի 420.8 մլն դրամ գնահատված գույքը վաճառվել է 167.8 մլն դրամով․ նախաձեռնվել է քրեական վարույթ
16.09.2026 | 11:51
ԱՄՆ-ում ռուսական հատուկ ծառայությունների ցանց է բացահայտվել․ անդամները մեղադրվում են Կրեմլի հանձնարարականով ԵՄ-ում դիվերսիաների և ռուս այլախոհների սպանությունների կազմակերպման մեջ
16.09.2026 | 11:42
«Ուժեղ Հայաստանը» Տիգրանաշենում զբոսաշրջային կենտրոն կստեղծի․ Անուշ Միրզոյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 11:35
Վահագն Ալեքսանյանի ճեպազրույցը՝ ՈւՂԻՂ
16.09.2026 | 11:33
Ռուսական գազի գինը կարող է փոխվել․ ի՞նչ այլընտրանք ունի Հայաստանը 
16.09.2026 | 11:22
«Արարատ-Արմենիան» մեկնարկում է Եվրոպա լիգայի հիմնական փուլում
16.09.2026 | 11:15
Ձեր նշած գերսուպեր զենքերը ցուցադրեցիք մայիսին, բա ինչի՞ ենք վախենում աղետալի պատերազմից․ Ֆարմանյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 11:14
Արտարժույթների փոխարժեքները՝ սեպտեմբերի 16-ի դրությամբ
16.09.2026 | 11:04
Նիկոլ Փաշինյանը Հեսսենի խաղաղության մրցանակ կստանա
16.09.2026 | 11:02
Հասմիկ Հակոբյանի ճեպազրույցը՝ ՈՒՂԻՂ
16.09.2026 | 10:55
Ըստ ՔԿ-ի՝ «Արմենիկում+»-ի տնօրենը փորձել է «Արմենիկում»-ից 1.6 մլրդ դրամ հափշտակել կեղծ փաստաթղթերով
16.09.2026 | 10:44
Եվրահանձնաժողովն իր զեկույցում անդրադարձել է Հայաստանին․ կլինի՞ ՀՀ-ն 2027թ-ի՝ ԵՄ-ի առաջնահերթություններում
16.09.2026 | 10:32
Սան Պաուլո. Էլինա Ավանեսյանը հաղթել է և կարող է մրցել Ալինա Չարաևայի հետ
Բոլորը

Ուկրաինան արժանի է այս տարի բանակցություններ սկսել Եվրամիությանն իր անդամակցության շուրջ։ Նման կարծիք է հայտնել Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հինգշաբթի օրը՝ փետրվարի 2-ի իր երեկոյան տեսաուղերձում՝ Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լեյենի հետ Կիևում հանդիպումից հետո, գրում է DW-ի ռուսական ծառայությունը։

Զելենսկու խոսքով՝ Ուկրաինայի և ԵՄ-ի ղեկավարությունը համաձայն են, որ հետագա ինտեգրումը իր ժողովրդին կտա «եռանդ և մղում պայքարելու՝ առանց նայելու խոչընդոտներին և սպառնալիքին»։

Փետրվարի 3-ին Կիևում կկայանա ԵՄ-Ուկրաինա գագաթնաժողովը, որին կմասնակցեն Ուրսուլա ֆոն դեր Լեյենը, ինչպես նաև՝ ԵՄ խորհրդի ղեկավար Շառլ Միշելը։

Հիշեցնենք՝ Ռուսաստանի հետ պատերազմի մեջ գտնվող Ուկրաինան 2022 թվականի հունիսին ստացավ ԵՄ թեկնածու երկրի պաշտոնական կարգավիճակ։ Մինչդեռ ԵՄ-ի լիիրավ անդամ դառնալու համար կարող են տարիներ պահանջվել, հիշեցնում են դիտորդները։

Տաթև Ֆռանգյան