ԱՄՆ-ի երկնքում հետախուզական օդապարիկ է նկատվել. իշխանությունները կարծում են, որ այն Չինաստանից է

Լուրեր

26.07.2026 | 17:48
Բախվել են երկու ջրային սկուտեր․ ջրափրկարարները քաղաքացիներին դուրս են բերել լճից
26.07.2026 | 17:13
Թրամփը հետաձգել է Իրանի նկատմամբ ռազմական ճնշումը կտրուկ ուժեղացնելու ծրագիրը. NYT
26.07.2026 | 16:49
Հայկ Մարտիրոսյանը և Ռոբերտ Հովհաննիսյանը կիսել են 1-2-րդ հորիզոնականները Dole Open 2026 շախմատի մրցաշարում
26.07.2026 | 16:23
Վթարային ջրանջատում Սյունիքի մարզում
26.07.2026 | 15:20
Օդի ջերմաստիճանը կնվազի
26.07.2026 | 14:33
Օգոստոսին կգրանցվեն տարվա ամենամեծ թվով աստղագիտական երևույթները
26.07.2026 | 14:03
Դավիթ Խուդաթյանը հանդիպել է ԻԻՀ էներգետիկայի նախարար Աբբաս Ալիաբադիի հետ
26.07.2026 | 13:40
3,2 մագնիտուդով երկրաշարժ՝ Կասպից ծովում
26.07.2026 | 13:17
Հայ ըմբիշները Բաքվում են
26.07.2026 | 12:45
Արաղչին և Կալլասը հեռախոսազրույցում քննարկել են տարածաշրջանային և միջազգային զարգացումները
26.07.2026 | 12:28
Վթարային ջրանջատում Երևանում և Արարատում
26.07.2026 | 11:50
Հրաձգության Հայաստանի հավաքականը հաղթել է շարժվող թիրախ մրցաձևի աշխարհի առաջնության մեդալային հաշվարկում
26.07.2026 | 11:31
Վթարային ջրանջատում Արմավիրում
26.07.2026 | 11:14
Վրաստանի շտապօգնության մեքենայով Երևան է տեղափոխվել վթարից տուժած աղջիկ երեխա
26.07.2026 | 10:57
Բուհերի թափուր տեղերի համար հայտագրման վերջնաժամկետը հուլիսի 26-ին է
Բոլորը

ԱՄՆ իշխանությունները երկրի հյուսիսային մասում նկատել են հետախուզական օդապարիկ և այժմ ուշադիր հետևում են դրան։ Պենտագոնը կարծում է, որ օդապարիկը պատկանում է Չինաստանին, գրում է BBC-ն:

«ԱՄՆ կառավարությունը հայտնաբերել և հետևում է հետախուզական օդապարիկի, որը ներկայումս թռչում է ԱՄՆ-ի մայրցամաքի վրայով», – հայտնել են ռազմական գերատեսչությունից:

Ամերիկյան լրատվամիջոցների փոխանցմամբ՝ Պենտագոնը կասկած չունի, որ օդապարիկը չինական է։ ԱՄՆ իշխանությունները օբյեկտի վերաբերյալ հարցում են ուղարկել Չինաստան, սակայն այն չեն խոցել՝ մեծ չափերի պատճառով։

«Ես ճշգրիտ չափեր չեմ ասի: Մեր գնահատականների համաձայն՝ այն բավականաչափ մեծ է, ու հնարավոր է բեկորները վնաս հասցնեն, եթե մենք այն խոցենք», – ասել է Պենտագոնի խոսնակը: «Կան տեղեկություններ, որ օդաչուները տեսել են այն, թեև բավականին բարձր է գտնվում»։

Հաղորդվում է, որ օդապարիկը սպառնալիք չի հանդիսանում քաղաքացիական ավիացիայի համար։

«Օդապարիկն այժմ վաելի բարձր է շարժվում, քան իրականացվում են կոմերցիոն ավիափոխադրումները և որևէ սպառնալիք չի հանդիսանում»,- հայտարարել է Պենտագոնի մամուլի քարտուղար Պատրիկ Ռայդերը։

Նրա խոսքով՝ նման դեպք արդեն տեղի է ունեցել վերջին տարիներին։

NBC-ի փոխանցմամբ՝ չորեքշաբթի օրը տեղի է ունեցել ԱՄՆ ռազմական հրամանատարության հանդիպումը՝ քննարկելու միջադեպը և հնարավոր արձագանքները։ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը տեղեկացվել է օդապարիկի հայտնաբերման մասին։

NBC-ի աղբյուրները նշում են, որ օբյեկտի հայտնաբերումից հետո ավիացիան օդ է բարձրացվել, այդ թվում՝ հինգերորդ սերնդի F-22 Raptor կործանիչները, ինչպես նաև ռադիոլոկացիոն հայտնաբերման ինքնաթիռ։
Չինաստանը դեռևս չի մեկնաբանել միջադեպը:

 

Տաթև Ֆռանգյան