Ռուսաստանն Ուկրաինայում շուրջ 200,000 մարդու կորուստ ունի, այդ թվում` վիրավորների. The New York Times

Լուրեր

16.09.2026 | 14:09
ԵՄ-ն 12 մլրդ եվրո կներգրավի՝ Միջին միջանցքով Հարավային Կովկասը Եվրոպային կապելու համար
16.09.2026 | 14:06
Տերը, ձեր պատկերացմամբ, Ռուսաստանն է, դրա համար եք ասում՝ անտեր կմնանք․ Մինասյանը՝ Ֆարմանյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 13:57
100 տոկոսով անբարեխղճություն է. Վահագն Ալեքսանյանը պնդում է` գերիների թեմայով իր խոսքը խեղաթյուրել են․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 13:49
Իրանի հարվածները լուրջ վնաս են հասցրել Մերձավոր Արևելքում ԱՄՆ ռազմաբազաներին․ CBS News-ը բացառիկ լուսանկարներ է հրապարակել
16.09.2026 | 13:40
ՔՊ վարչությունում քննարկվել է Հայկ Սարգսյանի հարցը. Հասմիկ Հակոբյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 13:39
Հայկական ֆուտբոլում տրանսֆերային ռեկորդ է գրանցվել
16.09.2026 | 13:33
«Պետք ա ձեզ «պոնչո» անեինք, ասեինք՝ ապրե՛ս, լո՞ւրջ». Խամոյանը՝ Հարությունյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 13:25
Ուկրաինայի պատերազմում զոհվել է ռուս գեներալը, որը Պուտինին զեկուցել էր Կոստանտինովկայի «գրավման» մասին
16.09.2026 | 13:16
Քաղաքական մազոխիզմով եք զբաղված, հաճույք եք ստանում ՀՀ սուվերեն տարածքները ծվեն-ծվեն անելուց․Դավթյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 13:07
Դուք ուզում եք գազը թանկանա, ուզում եք սանկցիաները ավելանան․ Թունյանը՝ «Ուժեղ Հայաստան»-ին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 12:59
Ռուսաստանը երկու անգամ փորձել է Մոլդովայի օդային տարածքում հարձակվել իմ ինքնաթիռի վրա․ Զելենսկի
16.09.2026 | 12:52
Ալեն Սիմոնյանն ընդունել է Հայաստանում Վրաստանի դեսպանին
16.09.2026 | 12:47
Իշխան Սաղաթելյանի ճեպազրույցը՝ ՈՒՂԻՂ
16.09.2026 | 12:40
ՌԴ-ն ուկրաինական Դնեպրոպետրովսկում ավտոբուսի և Կիև–Նիկոլաև գնացքին է հարվածել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 12:30
Կիոկուշին կարատեի հայ մարզիկները 16 մեդալ են նվաճել Անապայում
Բոլորը

ԱՄՆ-ի ու արևմտյան այլ  երկրների պաշտոնյաները կարծում են, որ Ուկրաինայում զոհված ու վիրավոր ռուս զինծառայողների թիվը մոտենում է 200 հազարի սահմանագծին, գրում է BBC-ի ռուսական ծառայությունը՝  հղում անելով The New York Times-ին։

Նշվում է, որ ռուսական կորուստները զգալիորեն աճել են Բախմուտի ու Սոլեդարի մարտերի ընթացքում։

Քանի որ Մոսկվային անհրաժեշտ է մեծ հաղթանակ, և նա Բախմուտը տեսնում է որպես ամբողջ արևելյան Դոնբասի գրավման բանալի, վատ պատրաստված նորակոչիկներն ու նախկին բանտարկյալներն են ուղարկվել առաջնագիծ: Արդյունքում, ըստ ԱՄՆ պաշտոնյաների, օրական հարյուրավոր զինվորականներ են զոհվում կամ վիրավորվում։

Նման կորուստներ է կրում և ուկրաինական կողմը՝ չնայած իրական թվերը դժվար է պարզել։ Ըստ լրատվամիջոցի՝ նաև այն պատճառով, որ Կիևը դրանք չի բացահայտում։ Ավելի պատրաստված հետևակային կազմավորումները պահվում են պահեստազորում, մինչդեռ ավելի քիչ պատրաստված զորքերը, այդ թվում՝ տարածքային պաշտպանության ստորաբաժանումները, առաջնագծում են։

ԱՄՆ-ի կողմից զոհերի վերջին հրապարակային գնահատականը տրվել է անցած նոյեմբերին, երբ միացյալ շտաբների պետերի ղեկավար Մարկ Միլին նշել էր, որ պատերազմի սկզբից ի վեր կողմերից յուրաքանչյուրը կորցրել է ավելի քան 100,000 զինվորական՝ զոհված և վիրավորված:

«Ես կասեի, որ այժմ այս ցուցանիշը գերազանցում է 100,000-ը»,- ասել էր  Միլին հունվարին կայացած մամուլի ասուլիսում:

Այս շաբաթ էլ բարձրաստիճան ամերիկացի պաշտոնյաները հայտարարել են, որ իրենց կարծիքով, Ռուսաստանի կորուստները մոտենում են 200,000-ին։ Սա ութ անգամ ավելին է, քան ամերիկացիների կորուստներն Աֆղանստանում երկու տասնամյակ շարունակվող պատերազմի ընթացքում։

 

Էմմա Չոբանյան