ԵՄ-ն Վրաստանին կոչ է արել թույլ տալ Սաակաշվիլիին բուժում անցնել արտասահմանում

Լուրեր

25.06.2026 | 07:04
ԱԱ-2026. Մեքսիկան դարձյալ հաղթեց, ՀԱՀ-ը դուրս եկավ փլեյ-օֆֆ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
25.06.2026 | 04:04
ԱԱ-2026. Բրազիլացիները հաղթեցին խոշոր հաշվով, Մարոկկոն ևս փլեյ-օֆֆում է. ՏԵՍԱՆՅՈՒԹ
25.06.2026 | 02:11
ԱԱ-2026. Շվեյցարիան ու Կանադան դուրս եկան փլեյ-օֆֆ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
24.06.2026 | 23:56
Հրդեհ Վարդաշեն 6-րդ փողոցի շենքերից մեկում. մեկ անձ դիմել է բուժօգնության, տարհանվել է 12 քաղաքացի
24.06.2026 | 23:13
Վստահ եմ, որ ամուր գործընկերությունը կշարունակի զարգանալ. ՊԵԿ նախագահը՝ ՎԶԵԲ ներկայացուցիչներին
24.06.2026 | 22:56
Կամավոր հանձնվել է մեծ քանակի զենք-զինամթերք
24.06.2026 | 22:43
Ռուսաստանը բանակցում է Ղազախստանից ԱԻ-92 բենզին ներմուծելու շուրջ
24.06.2026 | 22:24
Հայաստանի դիվանագիտական ծառայության ներկայացուցիչների մոտ կեսը կանայք են. ԱԳՆ
24.06.2026 | 22:10
Ուկրաինա-Բելառուս սահմանին գտնվող վերահեռարձակող կայանները դադարեցրել են աշխատանքը. Զելենսկի
24.06.2026 | 21:57
Ցանկանում եմ, որ տարածաշրջանում պատերազմ չլինի․ Ալիևն ընդունել է Իրանի խորհրդարանի նախագահին
24.06.2026 | 21:44
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
24.06.2026 | 21:29
Կալիֆոռնիայի հյուսիսում 5.6 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել
24.06.2026 | 21:15
Ինչպես է երիտասարդ այգեգործը շրջանցել ՌԴ սահմանափակումները․ ծիրանի վաճառք՝ այլ շուկայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
24.06.2026 | 21:09
Ադրբեջանի ԱԳՆ-ն դատապարտել է Արցախի հայերի ու գերիների վերաբերյալ պաշտոնական Փարիզի հայտարարությունները
24.06.2026 | 21:00
ՌԴ-ն ՀՀ-ի դեմ որտեղի՞ց ուժային գործողություն կանի․ եթե 102-րդ բազայից փորձի՝ կչեզոքացվեն, բանակի կարիք չի լինի․ Ռուբեն Մեհրաբյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Հինգշաբթի օրը՝ փետրվարի 2-ին, Եվրախորհրդարանը քննարկում է անցկացրել Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի առողջական վիճակի վերաբերյալ։ Ելույթ ունեցած բոլոր պատգամավորները, Եվրահանձնաժողովի և ԵՄ Խորհրդի ներկայացուցիչները համակարծիք են եղել, որ վրացական իշխանությունները պետք է Սաակաշվիլիին հնարավորություն տան շտապ բուժում անցնել արտերկրի կլինիկաներից մեկում, գրում է DW-ի ռուսական ծառայությունը։

«ԵՄ դիրքորոշումն այսպիսին է․ Վրաստանի իշխանությունները պարտավոր են գործել, եթե Սաակաշվիլիի վիճակը կրիտիկական է։ Բոլորը շահագրգռված են, որ Թբիլիսին հաշվի առնի անհերքելի համբավ ունեցող անկախ միջազգային կազմակերպության բժշկական փորձը ներգրավելու հնարավորությունը»,- հայտարարել է բյուջեի և կառավարման հարցերով եվրոպական հանձնակատար Յոհաննես Հանը։

Նա ընդգծել է, որ Եվրամիությունը պատրաստ է դրա համար ցուցաբերել անհրաժեշտ բոլոր օգնությունները։ Սաակաշվիլիի կյանքին վտանգ է սպառնում, վստահ են եվրոպացի պատգամավորները.

«Չպետք է թույլ տան, որ նա մահանա բանտում: Սահակաշվիլիի վիճակի համար ամբողջությամբ պատասխանատվություն են կրում Վրաստանի իշխանությունները, և եթե նրա հետ ինչ-որ բան պատահի, նրանք պատասխան կտան դրա համար»,- զգուշացրել է Սլովակիայի ներկայացուցիչ Միրիամ Լեքսմանը`հավելելով, որ Վրաստանի կառավարության «ամոթալի» պահվածքը կտրուկ հակասում է նրա եվրոպական նկրտումներին։

Տաթև Ֆռանգյան