ՀՀ ԳԱԱ-ում ստեղծվել է կարևոր նախաձեռնությունների և Հայաստանի գիտական ու գիտատեխնիկական բնագավառին վերաբերող հարցերի քննարկման մշտական բաց հարթակ

Լուրեր

14.09.2026 | 23:23
Պապիկյանի գլխավորած պատվիրակությունն աշխատանքային այցով մեկնել է Չինաստան
14.09.2026 | 23:04
Գազամատակարարման դադարեցումներ Արարատի մարզի Այգեստան բնակավայրում, Բերդ քաղաքում
14.09.2026 | 22:44
ՏԿԵ նախարարը և Ռաֆայել Գրոսսին քննարկել են ՀԱԷԿ-ի երկրորդ էներգաբլոկի շահագործման ժամկետի երկարացման ծրագրի ընթացքին առնչվող հարցեր
14.09.2026 | 22:18
Հայտնաբերվել է 527 ոչ սթափ վարորդ․ պարեկների անցած շաբաթվա ծառայության արդյունքները
14.09.2026 | 22:01
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
14.09.2026 | 21:45
Գաղտնալսել են ընդդիմադիր ուժերի գրասենյակները, ձայնագրությունները դրել քրգործերում․ ԱՄՆ-ում նախագահ հրաժարական տվեց նման պատճառով․ Ստեփան Դանիելյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.09.2026 | 21:30
10 օր առանց ռուսական գազի․ ինչու պլանային անջատումն այս անգամ  քաղաքականացվեց 
14.09.2026 | 21:13
Oգոստոսի կլիմայական պայմանները Հայաստանում
14.09.2026 | 20:55
19 հայեր դեռ պահվում են Բաքվում, շուրջ 800 հայեր անհետ կորած են․ ՄԱԿ-ի հանձնաժողովում Հայաստանն արձագանքել է ադրբեջանական կողմի մեղադրանքներին
14.09.2026 | 20:45
Կարգելվի՞ մարզային տրանսպորտի կանգառը Երևանում․ քաղաքապետարանը մուտքերին տեսախցիկներ է տեղադրում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.09.2026 | 20:30
Ադրբեջանը սարքել է եվրոպացի դիվանագետների գլխին՝ մասնակից դարձնելով իր կազմակերպած շոուին․ Էդգար Առաքելյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.09.2026 | 20:18
Հայաստան են ժամանել Գերմանիայի զինված ուժերի ներկայացուցիչներ
14.09.2026 | 20:06
Հայաստանի և Վրաստանի ՆԳ նախարարները քննարկել են հանցավորության դեմ պայքարի և անվտանգության ոլորտում համագործակցությունը
14.09.2026 | 19:54
Մայր Աթոռը դատապարտել է Գանձասարի և Դադիվանքի հայկական ինքնությունը խեղաթյուրելու Հաջիևի փորձերը
14.09.2026 | 19:44
Երևանում մեկնարկել է կայուն տրանսպորտային միջանցքներին նվիրված աշխատաժողով
Բոլորը

ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայում ստեղծված է կարևոր նախաձեռնությունների և Հայաստանի գիտական ու գիտատեխնիկական գործունեության բնագավառին վերաբերող հարցերի քննարկման մշտական բաց հարթակ․ տեղեկացնում են ՀՀ ԳԱԱ գիտության հանրայնացման և հասարակայնության հետ կապերի բաժնից։

«2023 թվականի հունվարի 25-ից սկսած յուրաքանչյուր շաբաթվա չորեքշաբթի օրը՝ ժամը 15:00-17:30-ը, ՀՀ ԳԱԱ նախագահի առանձնասենյակում կազմակերպվում են քննարկումներ՝ ՀՀ ԳԱԱ նախագահի ղեկավարությամբ: Քննարկումները կրելու են թեմատիկ բնույթ և կազմակերպվելու են նախօրոք հայտարարված թեմաների շուրջ:

ՀՀ ԳԱԱ-ն հրավիրում է ակադեմիական կազմակերպությունների տնօրեններին, գիտական և ճարտարագիտատեխնիկական անձնակազմի ներկայացուցիչներին, ինչպես նաև գիտության ոլորտի շահառուներին առաջարկություններ ունենալու դեպքում ակտիվորեն մասնակցել այդ քննարկումներին: Համոզված ենք, որ ՀՀ ԳԱԱ նախաձեռնությունների քննարկումը հնարավորություն կտա գիտական հանրության լայն շրջանակներին իրենց նպաստը բերելու ինչպես արդեն իսկ մշակված ծրագրերի բարելավման ու ներդրման արդյունավետության բարձրացման, այնպես էլ նորերը մշակելու գործում: Քննարկումները կազմակերպվում են ըստ ՀՀ ԳԱԱ բաժանմունքների:

Քննարկումների առաջին թեման ՀՀ ԳԱԱ բարեփոխումների ծրագիրն է: Սույն թվականի հունվար 25-ի քննարկմանը մասնակցել են ՀՀ ԳԱԱ Բնական գիտությունների բաժանմունքի ինստիտուտների ներկայացուցիչները։ Փետրվարի 1-ին քննարկմանը մասնակցել են ՀՀ ԳԱԱ Մաթեմատիկական և տեխնիկական գիտությունների ու Ֆիզիկայի և աստղաֆիզիկայի բաժանմունքների ինստիտուտների ներկայացուցիչները։ Փետրվարի 8-ին կայանալիք քննարկումը կանցկացվի ՀՀ ԳԱԱ Քիմիայի և Երկրի մասին գիտությունների բաժանմունքի ինստիտուտների ներկայացուցիչների հետ, իսկ փետրվարի 15-ին կայանալիք քննարկումը՝ ՀՀ ԳԱԱ Հայագիտության և հասարակական գիտությունների բաժանմունքի ինստիտուտների ներկայացուցիչների հետ: Քննարկման տվյալ թեման ավարտելուց հետո կհայտարարվի նոր թեմա և նոր ժամանակացույց»,- ասված է հաղորդագրությունում։