ԵՄ-ն վերանայում է իր ֆինանսական քաղաքականությունը Թուրքիայի նկատմամբ

Լուրեր

23.06.2026 | 16:32
Լավրովը պատասխանել է Զելենսկիի՝ Լուկաշենկոյին ուղղված պահանջներին
23.06.2026 | 16:24
Որերորդ դեպքն է` համայնքային կառույցի աշխատակիցները հարձակվում, ծեծում են ավագանու անդամներին. Թորոսյան
23.06.2026 | 16:15
ԵՄ-ն տվել է Connectivity Agenda Platform-ի մեկնարկը՝ Սևծովյան տարածաշրջանի և Հարավային Կովկասի միջոցով Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի միջև կապերն ամրապնդելու համար
23.06.2026 | 16:06
Ուրսուլա ֆոն դեր Լեյենը հուլիսի 1-ին Հայաստան կայցելի. Politico
23.06.2026 | 15:54
Ռուսական զորքերը հրթիռակոծել են Կրիվոյ Ռոգը․ զոհվել է 3, վիրավորվել՝ 23 մարդ
23.06.2026 | 15:43
Ռուսաստանի ևս մի քանի շրջաններում բենզինի և դիզելային վառելիքի վաճառքի սահմանափակումներ են մտցվել
23.06.2026 | 15:37
Ինչի համար են խուզարկել Իշխան Սաղաթելյանի տունն ու մեքենաները․ քրեական վարույթ է նախաձեռնվել
23.06.2026 | 15:35
Բեկում ուռուցքաբանության ոլորտում․ նանոռոբոտ է ստեղծվել՝ քաղցկեղային ուռուցքի կետային ոչնչացման համար
23.06.2026 | 15:27
BSTDB-ն և IDBank-ը ստորագրել են 10 միլիոն եվրոյի ֆինանսավորման փաթեթ՝ Հայաստանում ՓՄՁ-ներին և առևտրին աջակցելու նպատակով
23.06.2026 | 15:26
Սոֆիայի սրտում ամենագեղեցիկ փողոցներից մեկն այսուհետ կկոչվի «Հայաստան ճեմուղի»
23.06.2026 | 15:18
Տեղից բարբաջում էին, ես հորդորեցի լռել, ապա դուրս հրավիրեցի. փոխքաղաքապետը` ծեծկռտուքի մասին
23.06.2026 | 15:10
Ծեծկռտուք Երևանի ավագանու նիստում // Ուշակովը՝ Մոսկվա Փաշինյանի այցի մասին․ ԼՈՒՐԵՐ
23.06.2026 | 15:02
«Կաշիներդ քերթվելու ա». Ավինյանը` ընտրություններին մասնակցած ընդդիմադիրներին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.06.2026 | 14:53
Բաքուն ԱՄՆ Կոնգրեսում Հայաստանի կողմից, իբր, «ադրբեջանցիների էթնիկ զտումների» մասին համաժողով է նախաձեռնել
23.06.2026 | 14:47
Երևանի փոխքաղաքապետը` դահլիճի ծեծկռտուքի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Եվրամիության հանձնաժողովը նոր երկարաժամկետ բյուջեի նախագծով որոշել է այսուհետև առանձին ֆինանսական օգնություն չհատկացնել ԵՄ անդամության թեկնածու ամեն երկրի համար. տեղեկացնում է ermenihaber-ը:

Որոշումն ընդունվել է 2021-2027թթ. ֆինանսական ժամանակահատվածի բյուջեն հստակեցնելիս: Որպես որոշման հիմնավորում՝ մատնանշվում են ԵՄ-Թուրքիա հարաբերություններում առկա խնդիրները:

ԵՄ-ի հայտարարության մեջ նշվում է, որ 2021-2027թթ բյուջեն նախատեսում է, որ թեկնածու երկրներին տրամադրվող օգնությունը կբաշխվի ոչ թե առանձին երկրների միջև, այլ բոլոր թեկնածու երկրների համար կհաստատվի ընդհանուր օգնության չափ: Ըստ նոր բյուջեի՝ 2021-2027թթ. ԵՄ թեկնածու 5 երկրի՝ Թուրքիայի, Անդորրայի, Մակեդոնիայի, Մոնտենեգրոյի և Սերբիայի համար  առանձնացվել է 14 միլիարդ 500 միլիոն եվրո:

ԵՄ հարևանության և ընդլայնման հարցերով հանձնակատար Յոհանես Հանը հայտարարել է, որ ԵՄ-ի քաղաքականության թիրախում լինելու են արևմտաբալկանյան երկրները: Նա նաև ընդգծել է, որ ԵՄ-ի ֆինանսական միջոցները այսուհետև ոչ թե ըստ թեկնածու երկրների են բաշխելու, այլ՝ ԵՄ-ի համար կարևորություն ունեցող հարցերի: Ըստ Հանի՝ Եվրամիության այս քաղաքականությունը կարող է որոշակի մրցակցություն ստեղծել թեկնածու երկրների միջև ԵՄ չափանիշներին համապատասխանելու տեսանկյունից:

Նշենք, որ նախորդ բյուջեի հաստատման ժամանակ Թուրքիային, որպես ԵՄ թեկնածու երկրի, պետք է հատկացվեր 4 միլիարդ 450 միլիոն եվրո: Սակայն մինչև այժմ այդ գումարից Թուրքիան տրամադրվել է ընդամենը 315 միլիոնը: ԵՄ հանձնաժողովը ֆինանսական օժանդակության կրճատումը հիմնավորել է Թուրքիայում ժողովրդավարության և մարդու իրավունքների ոլորտում նկատվող հետընթացով: