Հռոմի պապը 2025 թվականին կայցելի Թուրքիա

Լուրեր

27.10.2026 | 23:30
Հայաստանի, Ադրբեջանի և Վրաստանի դեսպանները քննարկել են Հարավային Կովկասի խաղաղության և կայունության ամրապնդման հարցերը
27.10.2026 | 23:17
Մթնոլորտում CO₂-ի կոնցենտրացիայի աճի տեմպը եռապատկվել է
27.10.2026 | 23:04
Շիկահողի արգելոցը վտանգված է ադրբեջանցիների կողմից. բնապահպան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.10.2026 | 22:55
Մակրոնն ու Էրդողանը հեռախոսազրույց են ունեցել
27.10.2026 | 22:44
Այսօր դադարեցին ԱԺ֊ում իմ լիազորությունները. Լիլիթ Ստեփանյան
27.10.2026 | 22:30
ԵՄ սահմանային գործակալությունը «կմտնի» սոցցանցեր․ Եվրահանձնաժողովն առաջարկում է ընդլայնել Frontex-ի մանդատը
27.10.2026 | 22:19
Պուտինն Ադրբեջանը «Ռուսաստանի լավ գործընկեր» է անվանել
27.10.2026 | 22:06
Իսպանիայի թագուհի Սոֆիան այցելել է Գեղարդի վանական համալիր. ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
27.10.2026 | 21:57
«Անկախ դիտորդը» ներկայացրել է ՏԻՄ ընտրությունների նախնական գնահատականը
27.10.2026 | 21:44
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
27.10.2026 | 21:29
Մոջթաբա Խամենեին կարևորել է պատերազմը դադարեցնելու համար Իրանի պայմանների կատարումը
27.10.2026 | 21:15
Երևանի ու Եղվարդի մի շարք հասցեներում գազանջատումներ կլինեն
27.10.2026 | 21:00
Արգելված է եկեղեցու ինքնավարությանը միջամտելը․ քննիչ հանձնաժողով չէի ձևավորի, եթե ես լինեի պետական իշխանություն․ Անահիտ Մանասյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹԹ
27.10.2026 | 20:49
Դեմոկրատները պահանջում են հետաքննել Թրամփի կապերն Էփշտեյնի հետ․ նոր զեկույցում ԱՄՆ նախագահի հասցեին սեռական բռնության նոր մեղադրանք կա
27.10.2026 | 20:41
Զելենսկին մանրամասներ է հայտնել Նորվեգիայի և Ֆինլանդիայի առաջնորդների՝ Պուտինի հետ ունեցած զրույցի վերաբերյալ
Բոլորը

Հռոմի Ֆրանցիսկոս պապը պատրաստվում է հաջորդ տարի այցելել թուրքական Իզնիկ՝ նշելու քրիստոնեական եկեղեցու առաջին խորհրդի տարեդարձը, հաղորդում է իտալական ANSA գործակալությունը, որին վկայակոչում է Daily Sabah-ը։

«Սուրբ տարվա ընթացքում մենք նաև հնարավորություն կունենանք նշելու Նիկեայի առաջին մեծ Տիեզերական ժողովի 1700-ամյակը: Ես նախատեսում եմ գնալ այնտեղ»,- ասել է Հռոմի պապը:

Քաղաքը, որն այժմ հայտնի է որպես Իզնիկ (նախկինում՝ Նիկեա), գտնվում է Ստամբուլից մոտ 150 կիլոմետր հարավ-արևելք:

Հռոմի պապը հունիսին արդեն ցանկություն էր հայտնել ճանապարհորդել, իսկ աշխարհի ուղղափառ քրիստոնյաների ստամբուլաբնակ հոգևոր առաջնորդ, հույն ուղղափառ պատրիարք Բարդուղիմեոսն ասել էր, որ միասին կնշեն այդ կարևոր իրադարձությունը, սակայն պաշտոնական հաստատում դեռևս չկա:

Չնայած առողջական խնդիրների պատճառով Հռոմի պապի համար գնալով դժվարանում են միջազգային ճանապարհորդությունները, Ֆրանցիսկոսը, որը դեկտեմբերի 17-ին կդառնա 88 տարեկան, սեպտեմբերին ավարտել է 12-օրյա շրջագայությունը Ասիայում, որն ամենաերկարն էր նրա 11-ամյա հովվապետության տարիների ընթացքում։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի