Oրհներգի փաշինյանական «ստանդարտը». որքանո՞վ է հիմնավորված գործադիրի ղեկավարի ցանկությունը. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

06.11.2026 | 20:13
Դատավորների ընդհանուր ժողովն ընտրել է հանձնաժողովի և խորհրդի նոր անդամներին
06.11.2026 | 20:00
Քայլեր եմ անում, որ «Ուժեղ Հայաստանը» լուծարվի․ դիմել եմ Հակակոռուպցիոն կոմիտե՝ քրգործերը քննել մեկ համատեքստում․ Արամ Սարգսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.11.2026 | 19:52
Մհեր Արմենիան և «Հայէկոնոմբանկ»-ը պայմանավորվել են
06.11.2026 | 19:44
Հայ սամբիստներն արծաթե ու բրոնզե մեդալներ են նվաճել աշխարհի առաջնությունում
06.11.2026 | 19:30
Ո՞վ առաջինը հարվածեց, ովքե՞ր էին բաժանում․ ԱԺ-ի ծեծկռտուքը՝ վայրկյան առ վայրկյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.11.2026 | 19:13
Տեղի է ունեցել Հայաստանի և Վրաստանի պետական սահմանի սահմանազատման և սահմանագծման հանձնաժողովների միջև հանդիպումը
06.11.2026 | 19:00
Իշխանությունն ընդդիմությանը ՌԴ-ի գործակալ է կոչում․ դատավճիռներ պիտի լինեին, թե չէ՝ 37 թվի հոտ է գալիս․ Վարդան Հարությունյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.11.2026 | 18:47
Վարազդատ Սուքիասյանը՝ Դատավորների գործունեության գնահատման հանձնաժողովի անդամի թեկնածու․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.11.2026 | 18:35
Հիմնավոր կասկած ունենք, որ տանն էլ բան դրած կլինեն. Ղազինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.11.2026 | 18:24
Բա վարչապետ ես, ազնի՛վ խոսի. Գյումրու մանկապարտեզի վրա 27 հազար կՎտ հավելագրում կա. Ղազինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.11.2026 | 18:16
Մենք սովոր ենք ճնշումներին. դատավոր Կարապետ Բադալյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.11.2026 | 18:05
Ռաֆայել Նադալը կարող է դառնալ «Ռեալի» նախագահը
06.11.2026 | 17:54
ՀԷՑ-ը գտնվում էր խայտառակ վատ վիճակում, իշխանության խնդրանքով Սամվել Կարապետյանն այն գնեց. Ղազինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.11.2026 | 17:43
«Սուրմալու» և «Փեթակ» առևտրի կենտրոններում հայտնաբերվել են կեղծված պիտանիության ժամկետով «Կինդեր» քաղցրավենիքներ
06.11.2026 | 17:34
Ալիևը կնոջ հետ այցելել է Արցախ, մասնակցել բնակավայրերի և նոր գործարանի բացմանը
Բոլորը

Փաշինյանի մասնակցությամբ բոլոր միջոցառումներին ՀՀ օրհներգը հնչելու է կենդանի կատարմամբ։ Կառավարության այսօրվա նիստում գործադիրի ղեկավարը հայտարարեց՝ բավական երկար ժամանակ է, ինչ տվել է այդ հանձնարարականը։

«Իմ վարչապետության ընթացքում մինչև X պահը պաշտոնական միջոցառումների ժամանակ, երբ հիմնը հնչում է, ես ուշադիր եմ, և շատ երկար ժամանակ ես չեմ հանդիպել ՀՀ օրհներքի նույն ձևի կատարման, չկա արագության տեմպի ստանդարտ, հնչողության ստանդարտ»,- ասաց վարչապետը։

Փաշինյանն ազատ ժամանակ շատ ունի․ Կառավարության նիստից նման տպավորություն է ստացել Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի խորհրդի նախագահ Լևոն Բարսեղյանը։

«Բոլոր թեմաները պատշաճ քննարկվել, լուծվել են, հիմա էլ հասել ենք էնտեղ, որ իր ներկայությամբ միջոցառումների ժամանակ օրհներգը պիտի կենդանի կատարմամբ լինի»,- ասաց Բարսեղյանը։

Երգչուհի, երգահան Լիլիթ Բլեյանի համար առնվազն անհասկանալի է որոշումը, գործադիրի ղեկավարին երգչուհին առաջարկ ունի։

Նիկոլ Փաշինյանը մտահոգ է․ որևէ միջոցառման կազմակերպման ընթացքում, ըստ նրա, ջրին, գինուն, բաստուրմային, սուջուխին ավելի մեծ նշանակություն ենք տալիս և ուշադրություն դարձնում, քան օրհներգին։ 

«Յութուբում 1000 հատ օրհներգ կա, մտնում գրում ես ՀՀ օրհներգ «Enter» ես տալիս և օրհներգը հնչում է։ Եվ իմ անձնական փորձը այն է եղել, որ երբեք որևէ մեկը իրեն հարց չի տվել՝ լսեք, բա ի՞նչ օրհներգ է հնչելու, ո՞նց է հնչելու։  Սա մի ֆունդամենտալ խնդիր, որը, որը այս նախագծով մենք պիտի լուծենք»,- ընդգծեց Փաշինյանը։

Հենց այդ ֆունդամենտալ խնդիրը լուծելու համար է գործադիրի ղեկավարը որոշել, որ օրհներգը կհնչի որոշակի որակական ստանդարտին համապատասխան՝ իր ներկայությամբ կենդանի կատարմամբ։

«Կարելի է նույնիսկ փորձել այդ օրհներգի կատարման ժամանակ տեքստի և երաժշտության հեղինակների ոգին կանչել, գերեզմաններից հանել, բերել էդ մարդկանց, որ ավելի պաշաճ լինի»,- հեգնեց Լևոն Բարսեղյանը։

Լիլիթ Բլեյանի կարծիքով՝ կառավարության անդամների քննարկման թեման այլ պիտի լիներ։

«Մարդը, որը խոսում է ձայնագրության որակից, որակապես պիտի համապատասխանի  այն պաշտոնին, որը զբաղեցնում է»։

Հակակոռուպցիոն կոմիտեի ստեղծման 3 ամյակի կապակցությամբ, երբ Փաշինյանն այցելել էր կոմիտե, օրհներգն արդեն իսկ կենդանի կատարարմամբ էր հնչում։ Ընդ որում՝ արդեն իսկ խմբագրված տարբերակով, որտեղ օրհներգի առաջին քառատողից հետո երգչախումբն անցում է կատարում վերջին՝  չորրորդ քառատողին, որից հետո կատարում են երկրորդ քառատողը և ավարտում երրորդով։  Գործադիրը միայն այսօր հավանության արժանացրեց իշխանական պատգամավորների հեղինակած այս նախագիծը և այն դեռ ԱԺ-ում պետք է քվեարկության դրվի։ Ստացվում է՝ Նիկոլ Փաշինյանը խախտում է ՀՀ օրհներգի կատարման դեռևս գործող կարգը, որն առաջացնում է պատասխանատվություն օրենքով սահմանված կարգով։ Այս մասին այսօր խոստովանեց նաև ինքը։ 

Factor TV-ին հայտնի դարձավ՝ օրհներգը կատարել է Երևանի պետական կամերային երգչախումբը։ Ղեկավար Եվա Խաչատրյանը Factor TV-ի հետ զրույցում ասաց՝ դեռ անցյալ տարվանից է երգչախումբն օրհներգը կատարում միջոցառումների ժամանակ, մի անգամ Կառավարությունն է հրավիրել, մյուս դեպքում՝ նախարարություններն ու վարչությունները։   Որքա՞ն արժե օրհներգի երգչախմբային մեկ կատարումը․ Խաչատրյանն ասաց՝ տեղյակ չէ, հաշվապահությանն առնչվող հարցերին չի խառնվում: 

Վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ Արմեն Խաչատրյանից Factor TV-ն հետաքրքրվեց՝ գրավո՞ր, թե՞ բանավոր է եղել Փաշինյանի հանձնանարականը, երգախմբի մեկ կատարումն ի՞նչ ծախս է ենթադրում․ Խաչատրյանը հորդորեց դիմել գրավոր։

Մանրամասները՝ տեսանյութում։

Արփի Հակոբյան