Փորձ է արվում մեղքը բարդել հաղթած բանակի գեներալի վրա. Արծվիկ Մինասյանը` Սեյրան Օհանյանի գործի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

06.06.2026 | 22:18
Երկրաշարժ Սպիտակ քաղաքից 11 կմ հարավ-արևելք
06.06.2026 | 21:59
Դավիթ Ղազինյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու և ազատությունից զրկելու համաձայնություն ստանալու նպատակով Դատախազությունը դիմել է ԿԸՀ
06.06.2026 | 21:45
Հենրիխ Մխիթարյան․ Որպես ՀՀ քաղաքացի՝ հունիսի 7-ին պարտավոր եմ մասնակցել ընտրությանը
06.06.2026 | 21:42
Հակակոռուպցիոն կոմիտեն դիմել է ՀՀ գլխավոր դատախազություն՝ պատգամավորի թեկնածու գրանցված Դավիթ Ղազինյանին անձեռնմխելիությունից զրկելու նպատակով
06.06.2026 | 21:33
Կարկուտից ոչխարներ են սատկել, գառնարածը վնասվածքներ է ստացել․ արտակարգ դեպք՝ Լոռու մարզում
06.06.2026 | 21:21
Եղիշե Մելիքյանը՝ Ղազախստանի հավաքականի հետ ոչ-ոքիի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.06.2026 | 21:10
Ջրափի գյուղի ընտրատեղամասում 3-րդ համարի քվեաթերթիկների տրցակը բացակայում էր․ ըստ ԿԸՀ-ի՝ խնդիրը տեխնիկական է
06.06.2026 | 20:00
Ում ենք ընտրում չընտրելով․ քվեարկության չԳնալու ՇԵՐՏԵՐԸ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.06.2026 | 19:51
Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Ղազախստանի հետ, Սպերցյանը գոլ խփեց. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.06.2026 | 19:42
«10 հոգի գալում ենք միտինգի». նոր գաղտնալսում ընտրակաշառքի գործով
06.06.2026 | 19:05
Բիթքոյնը կորցնում է գրավչությունը․ ներդրողները նախընտրում են AI ընկերություններն ու խոշոր IPO-ները
06.06.2026 | 19:05
19-ամյա Միրա Անդրեևան` «Ռոլան Գարոսի» հաղթող. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.06.2026 | 18:40
Ստեփանավանի տարածաշրջանում կարկուտ է տեղացել․ կան վնասներ
06.06.2026 | 18:33
11 երկրի ներկայացուցիչներ կմասնակցեն Խաչատրյանի անվան միջազգային մրցույթին
06.06.2026 | 17:50
Ընտրական հանցագործությունների գործերով ձերբակալվել է 194, քրեական հետապնդման ենթարկվել՝ 209 անձ. ՀԿԿ
Բոլորը

«Սեյրան Օհանյանի վերաբերյալ երեք միջնորդություն է ներկայացվել, որոնցից երկուսը հրապարակվել են։ Երրորդ գործին գաղտնիքի սահմանափակման պայմաններում կարող են ծանոթանալ միայն նրանք, ովքեր ունեն պետական գաղտնիքի թույլտվության իրավունք։

Սեյրան Օհանյանը չունի այդ իրավունքը, թեև դիմել է և ստացել մերժում։ Աբսուրդ է, որ հիմա նրա հարցն է քննարկվելու և ներկայացվելու է մի միջնորդություն, որին ինքն իրավունք չունի ծանոթանալու»,- ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում այս մասին նշեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը։

Հիշեցնենք, որ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանն ԱԺ «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանին որպես մեղադրյալ ներգրավելու համաձայնություն տալու երեք միջնորդագրեր է ներկայացրել Ազգային ժողովին, որոնցից մեկը չի հրապարակվել։

Արծվիկ Մինասյանի խոսքով՝ այդ գործերից մեկի գաղտնի լինելու որոշումը կայացնելու իրավասություն ունեն քննչական մարմինները, ԱԱԾ-ն։

Հարցին, թե ինչին է առնչվում այդ գործը, Մինասյանը չպատասխանեց՝ նշելով․ «Եթե ասեմ ինչին է առնչվում, գաղտնիքը կբացահայտվի։ Միայն կարող եմ ասել, որ մամուլում հայտնի դեպքերից մեկն է․ փորձ է արվում մեղքը բարդել հաղթած բանակի գեներալի՝ նախկին պաշտպանության նախարարի վրա։

Իրավական առումով սա անգրագիտություն է, իսկ քաղաքական առումով՝ հստակ ուղղորդում։
Այդպես է նաև առաջին երկու գործերի պարագայում»։

Մանրամասները՝ տեսանյութում։