Ուկրաինայի պատերազմի պատճառով Ռուսաստանը կորցրել է իր դերը զենքի շուկայում. բրիտանական հետախուզություն

Լուրեր

16.09.2026 | 00:14
Կռվախնձոր դարձած դուռն ու արտահերթ ընտրությունների նախերգանքը․ Գյումրիի ավագանու նիստը լարվեց. ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.09.2026 | 23:30
Օգոստոսին Հայաստան է այցելել 227,026 զբոսաշրջիկ
15.09.2026 | 23:14
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
15.09.2026 | 23:07
ԶՈՒ ԳՇ պետը գիշերային ժամերին անակնկալ ստուգայց է կատարել մի շարք զորամասեր
15.09.2026 | 23:00
Թրամփը հայտարարել է, որ TRIPP-ը մեծ առավելություն է տալիս Թեհրանի հետ հարաբերություններում․ The Hill
15.09.2026 | 22:42
Պուտինի մերձավոր ռուս օլիգարխ Կրեմլյովը վճարել է Թրամփի որդու հարսանիքի ծախսերի մի մասը. ProPublica-ի հետաքննությունը
15.09.2026 | 22:27
Արարատ Միրզոյանը հասարակական խորհրդի նիստում ներկայացրել է արտաքին քաղաքականության առաջնահերթությունները
15.09.2026 | 22:23
Ֆուտզալի Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Մոլդովայի հետ
15.09.2026 | 22:12
«Մարդը պետք է գերակա լինի ԱԲ-ի նկատմամբ»․ Microsoft-ը վարքագծի կանոնագրքի նախագիծ է հրապարակել
15.09.2026 | 21:59
Սպիտակ էջեր չկան․ պատասխան Հաջիևի հեգնանքին՝ Մատենադարանի բնօրինակով. ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.09.2026 | 21:45
Եվրոպան Հայաստանին ցույց տվեց, որ կարող է լինել հուսալի գործընկեր՝ ոչ միայն խոսքով․ Բոգդան Զդրոևսկին՝ ԵԽ-ում քվեարկության մասին
15.09.2026 | 21:38
Ֆրանսիան ԵՄ-ում լոբբինգ է անում Ալիշեր Ուսմանովի դեմ պատժամիջոցները չեղարկելու համար՝ որպես Ադրբեջանում պահվող ֆրանսիացի քաղաքացիների ազատ արձակման գործարքի մաս․ FT
15.09.2026 | 21:24
Հրապարակվել են հոկտեմբերի 25-ին կայանալիք ՏԻՄ ընտրությունների ընտրողների ցուցակները
15.09.2026 | 21:11
Ալիևը Եվրախորհրդարանը «կոռուպցիոներների որջ» է անվանել ու եվրոպական կառույցներին մեղադրել ՀՀ-ին աջակցելու մեջ
15.09.2026 | 21:00
Սարսափելի է՝ օտարերկրյա դիվանագետները էթնիկ զտումը նորմալացրին․ ՀՀ-ն պիտի բողոք ներկայացնի այդ երկրներին․ Հայկ Խանումյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Փետրվարի 2-ին բրիտանական հետախուզությունը ամենօրյա իր զեկույցում կենտրոնանում է ուկրաինական պատերազմի պատճառով ռուսական զենքի արտահանման դժվարությունների վրա, գրում է BBC-ի ռուսական ծառայությունը։ Մասնավորապես, նշվում է, որ Ուկրաինա ներխուժումն ու միջազգային պատժամիջոցներն,ըստ երևույթին, խաթարել են Ռուսաստանի՝ որպես զենքի հուսալի արտահանողի դերը։

«Դեռ պատերազմից առաջ Ռուսաստանի մասնաբաժինը սպառազինության միջազգային շուկայում նվազում էր։ Այժմ, ընտրություն կատարելով գործընկերներին նոր զենք մատակարարելու և Ուկրաինայում դրանք տեղակայելու միջև, Ռուսաստանի իշխանությունները, ամենայն հավանականությամբ, նախընտրում են երկրորդը։Մասերի պակասը, հավանաբար, կազդի նաև արտահանման համար նախատեսված սարքավորումների արտադրության վրա, ինչպիսիք են զրահատեխնիկան, մարտական ​​ուղղաթիռները և հակաօդային պաշտպանության համակարգերը»,-ասվում է զեկույցում։

Բացի այդ նշվում է, որ Ռուսաստանի ունակությունը՝ սպասարկելու  գործող պայմանագրերը, մատակարարելու  մասեր և տեխնիկական սպասարկում իրականացնելու հնարավորությունը, հավանաբար, լրջորեն խաթարված կմնա առնվազն երեքից հինգ տարի:

Էմմա Չոբանյան