Ո՞ր փուլում է Գյումրին «չոր նավահանգստի» վերածելու, 20-40 հազար աշխատատեղ ստեղծելու ծրագիրը

Լուրեր

09.10.2026 | 13:17
Գագիկ Ծառուկյանի և Սեդրակ Առուստամյանի գործով նիստ է նշանակվել
09.10.2026 | 13:09
Ադրբեջաներեն երգ՝ Թուրքմենստանից Փաշինյանի հրապարակած տեսանյութում 
09.10.2026 | 13:00
ԱՄՆ-ում նախկին զինվորականի մահապատիժը կհեռարձակվի ուղիղ եթերում
09.10.2026 | 12:51
ՌԴ-ն զանգվածային ավիահարված է հասցրել Զապորոժիեին․ զոհեր ու վիրավորներ կան
09.10.2026 | 12:39
Լուկաշենկոն հույս ունի, որ Հայաստանը 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը
09.10.2026 | 12:27
Հայ հրաձիգները մեկնարկում են աշխարհի գավաթի վերջին փուլում
09.10.2026 | 12:18
Դատախազությունը պահանջում է անվավեր ճանաչել Դիլիջանի նախկին թիվ 9-ը մանկապարտեզի աճուրդը, որում հաղթել էր Գուրգեն Արսենյանի ընկերությունը
09.10.2026 | 12:10
Փաշինյան-Փեզեշքիան հանդիպում Թուրքմենստանում // Սիսիանում երեխային ապտակած ուսուցչուհին ձերբակալվել է․ ԼՈՒՐԵՐ
09.10.2026 | 12:01
Ուկրաինական ԱԹՍ-ները հարձակվել են Կալուգայի, Տվերի, Բելգորոդի մարզերի վրա․ զոհեր կան
09.10.2026 | 11:53
Հայ ծանրորդների մրցելույթների ժամանակացույցը երիտասարդական ու Մ-23 ԵԱ-ում
09.10.2026 | 11:42
Լոռիում քննարկվել է ԱԲ-ի կիրառումը հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանության համար
09.10.2026 | 11:32
Փաշինյանը հայտարարել է, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղությունը կայացած փաստ է
09.10.2026 | 11:24
Ադրբեջանի քաղաքացին դիմել է Նիկոլ Փաշինյանին՝ «Հայաստանում ապաստան ստանալու» խնդրանքով․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.10.2026 | 11:22
Կլիչկոն Կիևի բնակիչներին խորհուրդ է տվել ժամանակավորապես հեռանալ քաղաքից
09.10.2026 | 11:13
ՈՒԵՖԱ-ի անդամ բոլոր երկրները միացել են ՖԻՖԱ-ում բարեփոխումների կոչին՝ բացառությամբ Ադրբեջանի
Բոլորը

Factor.am-ը ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանից հետաքրքրվեց, թե ո՞ր փուլում է Գյումրին «չոր նավահանգստի» վերածելու կառավարության ծրագիրը․ այն ի վերջո իրագործվելո՞ւ է, թե՞ ոչ։ Մի քանի տարի է՝ խոսվում է այս ծրագրի մասին, սակայն գործնական ոչ մի քայլ քայլ դեռ կատարված չէ։

«Հեշտ պրոցես չէ, հեշտ ծրագիր չէ, բայց իրականանալու պարագայում այստեղ ամբողջովին միջավայրը՝ հատկապես բիզնես միջավայրը տնտեսական առումով կփոխվի»,-ասաց նախարարը։

Ծրագրի ձգձգումը հուսախաբ չի անում նաև Գյումրու քաղաքապետ Վարդգես Սամսոնյանին։
Նա մեզ հետ զրույցում նշեց, որ եթե խոչընդոտներ չլինեն, ծրագիրը հաստատ կիրագործվի․ 20-40 հազար աշխատատեղ կստեղծվի։

«Հավատով ու հույսով պիտի լցվենք, որ իրականացվի, այնպես չէ, որ անիրատեսական է»,-ասաց Վարդգես Սամսոնյանը։

Գյումրու քաղաքապետի հաշվարկով, կառավարության խոստացած 20-40 հազար աշխատատեղերի բացման դեպքում, գուցե, հարևան մարզերի բնակիչներն էլ գան հանրապետության երկրորդ քաղաքում աշխատելու։

«Եթե համարենք, որ ունենք մոտ 200 հազար բնակչություն, 20 հազար աշխատատեղ ստեղծելու դեպքում մարզի 10 տոկոսի աշխատատեղի խնդիրը կլուծվի, իսկ 40 հազարի դեպքում՝ 20 տոկոսի»,-ասում է Վարդգես Սամսոնյանը։

ՀՀ Էկոնոմիկայի նախարարության պաշտոնական տեղեկատվության համաձայն, «Չոր նավահանգիստը» կամ արդյունաբերական պարկը կտեղակայվի «Շիրակ» օդնավակայանի մոտակայքում՝ Հյուսիս-հարավ ճանապարհի վրա։

«Չոր նավահանգիստը» կարելի է համարել ներքին առևտրի բաշխման համակարգի էական մաս: Ներքին առևտրի բաշխման համակարգերը կարող են մշակվել և մշակվում են բոլոր տեսակի բեռների, այսինքն՝ բեռնարկղային, ոչ բեռնարկղային, առանց փաթեթավորման և մեծաքանակ բեռնափոխադրումների համար։

Երկարաժամկետ հեռանկարում «Չոր նավահանգիստները» կապահովեն այն առավելությունները, որ առևտրային բեռներն ուղղակիորեն կտեղափոխվեն և կմաքսազերծվեն մի երկրի ներքին նավահանգստի և մեկ այլ երկրի ներքին նավահանգստի միջև»,-նշված է ՀՀ էկոնոմիկայի նախարարության պաշտոնական տեղեկատվության մեջ:

Ծրագիրը իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում հանրային քննարկում է անցել 2022-ի դեկտեմբերի 12-ից 17-ը։

Արմիկ Մովսիսյան