Մեծ Բրիտանիայում 2011 թվականից ի վեր ամենախոշոր գործադուլն է մեկնարկել

Լուրեր

20.11.2026 | 23:13
Հայաստանն ու Ալբանիան քննարկվել են տնտեսական համագործակցության խորացման հեռանկարները
20.11.2026 | 23:00
Լոռու մարզում գազանջատումներ կլինեն
20.11.2026 | 22:47
Թուրքական արտադրության Kizilelma անօդաչու կործանիչն աշխարհում առաջինն է անցել զինվորական ծառայության
20.11.2026 | 22:33
Վաղարշապատի կամրջի հարակից ճանապարհահատվածը ժամանակավորապես փակ կլինի երթևեկության համար
20.11.2026 | 22:19
Բաքուն հայտնում է ահաբեկչական կազմակերպության անդամ Ադրբեջանի քաղաքացիների ձերբակալության մասին
20.11.2026 | 22:04
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
20.11.2026 | 21:50
Ադրբեջանի ընդդիմության ղեկավարի կալանքի թեման ուշադրության կենտրոնում է եղել Գերմանիայի ԱԳ նախարարի՝ Բաքու կատարած այցի ժամանակ
20.11.2026 | 21:36
Հայաստանն ընդունել է Գազայից երեք պաղեստինցի երեխայի. նրանց մասնագիտացված բուժօգնություն կցուցաբերվի
20.11.2026 | 21:23
Թվային լուծումներ՝ մեկ էկոհամակարգում․ IDBank-ը՝ DigiTec 2026-ում
20.11.2026 | 21:11
Թրամփը հայտարարել է, որ Պուտինը Լեհաստանի ուղղությամբ «սխալմամբ մի քանի փոքր հրթիռ է արձակել»
20.11.2026 | 21:00
Տրագիկոմեդիա է․ ընդդիմությունը չի ուզում ազատվել վարչապետ Փաշինյանից, թեև մեղադրում է ադրբեջանական լինելու մեջ․ Արսեն Թորոսյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
20.11.2026 | 20:50
Կառլեն Հովհաննիսյանը՝ «Ակրոնի» լավագույն ֆուտբոլիստ
20.11.2026 | 20:45
Euro 4-ը, խցանումներն ու Ավինյանը․ ո՞ր մեքենաները կարող են հայտնվել սահմանափակման տակ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
20.11.2026 | 20:37
ԵՄ-ն ու Մեծ Բրիտանիան Brexit-ից հետո կապերն ամրապնդելու համար «նշանակալի համաձայնագիր» են կնքել
20.11.2026 | 20:25
Գյումրիում ԵԱՏՄ երկրների մաքսային ծառայությունները 21 որոշում են ընդունել․ Հակոբյանը վերանշանակվել է կոլեգիայի փոխնախագահ
Բոլորը

Մինչև կես միլիոն մարդ է մասնակցում Մեծ Բրիտանիայում աշխատավարձերի բարձրացման պահանջով գործադուլին, որը խոշորագույնն է 2011 թվականից ի վեր, գրում է Euronews-ը։ Փողոց են դուրս եկել ուսուցիչներ, պետական ծառայողներ, սահմանային ծառայությունների աշխատակիցներ ու գնացքների մեքենավարները։  Ըստ կանխատեսումների՝ գործադուլը կազդի ուսումնական հաստատությունների 85%-ի վրա։ Արհմիությունները ակնկալում են, որ մինչև 200 հազար ուսուցիչ չի գնա աշխատանքի։ Սակայն ստույգ թվերը հայտնի կդառնան ավելի ուշ, քանի որ դասադուլ անող ուսուցիչները պարտավոր չեն նախօրոք տեղեկացնել իրենց դպրոցներին՝ ստիպելով ծնողներին այլընտրանքներ փնտրել։

Ավելի քան 100,000 քաղաքացիական ծառայողներ ավելի քան 100 գերատեսչություններից և պետական մարմիններից, ներառյալ կառավարության գրասենյակը, առողջապահության, տրանսպորտի, կրթության և բիզնեսի բաժինները, ինչպես նաև Բրիտանական թանգարանը, Ընտրական հանձնաժողովը, Միացյալ Թագավորության տիեզերական գործակալությունը և հողային ռեգիստրը ևս միացել են գործադուլին։

Տաթև Ֆռանգյան