Կլինիկայի տնօրենը պնդում է, որ Միխեիլ Սաակաշվիլիին վերակենդանացման բաժանմունք տեղափոխելու կարիք չկա

Լուրեր

13.09.2026 | 20:00
Ո՞վ կարող է տուն առնել Երևանում․ անշարժ գույքի շուկայի «անհասանելի» ՇԵՐՏԵՐԸ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.09.2026 | 19:34
Շուրջ 4 խմ փայտանյութ, բենզասղոց ու կացին․ Բերդի անտառներում ապօրինի ծառահատման դեպք է կանխվել
13.09.2026 | 18:54
Շոտլանդիան, Ուելսը և Հյուսիսային Իռլանդիան Մեծ Բրիտանիայի կազմից դուրս գալու հանրաքվե կպահանջեն․ The Telegraph
13.09.2026 | 18:14
Բյուրականի աստղադիտարանում աշխատանքը կսկսի «Մեր անկայուն տիեզերքը» միջազգային սիմպոզիումը
13.09.2026 | 16:49
Փաշինյանը շնորհավորել է Հայաստանի հրեական համայնքին՝ Ռոշ Հաշանայի առիթով
13.09.2026 | 16:04
Վթարային ջրանջատում Երևանում
13.09.2026 | 15:33
Tour of Armenia միջազգային հեծանվավազքի եզրափակիչ մրցանակաբաշխությունը. ՈՒՂԻՂ
13.09.2026 | 15:08
Tour of Armenia-ի եզրափակիչ՝ չորրորդ մրցափուլը Երևանում
13.09.2026 | 14:32
Մոլդովական փողոցում խոտածածկույթի հրդեհ է բռնկվել, առկա էր տարածման վտանգ
13.09.2026 | 13:39
Սեպտեմբերի 13-18-ին Հայաստանում տեղումներ չեն սպասվում․ ջերմաստիճանը կբարձրանա 2-4 աստիճանով
13.09.2026 | 13:13
Շվեդիայի ընտրություններում պայքարը սրվում է․ ծայրահեղ աջերը կարող են իշխանության մաս դառնալ
13.09.2026 | 12:24
Վթարային ջրանջատում Լոռու մարզում
13.09.2026 | 11:45
Մինչև 23։00-ն Երևանում մի շարք փողոցներում կսահմանափակվի տրանսպորտային միջոցների կանգառն ու կայանումը
13.09.2026 | 11:25
Խոշտանգման ենթադրյալ դեպքի առնչությամբ ՆԳՆ-ում ծառայողական քննություն է նշանակվել
13.09.2026 | 11:02
Հանրապետությունում ավտոճանապարհներն անցանելի են
Բոլորը

Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիին վերակենդանացման բաժանմունք տեղափոխելու կարիք չկա, կարծում է այն կլինիկայի տնօրեն Զուրաբ Չխեիձեն, որտեղ բուժում է անցնում քաղաքական գործիչը։

Նախօրեին Սաակաշվիլիի «Միացյալ ազգային շարժում» կուսակցության ներկայացուցիչները և նրա ընտանիքի անդամները հայտարարել էին, որ քաղաքական գործչին անհրաժեշտ է տեղափոխել վերակենդանացման բաժանմունք, և արդեն կատարվում են համապատասխան նախապատրաստական աշխատանքներ։

«Նրան տարբեր մասնագետներ են այցելել, նա վերակենդանացման բաժնի հիվանդ չէ»,- «Մտավարի արխի» հեռուստաընկերության եթերում ասել է տնօրենը։

Չնայած այս պնդումներին՝  Սահակաշվիլիի ընտանիքի անդամներն ամեն օր ահազանգում են քաղաքական գործչի ծանր վիճակի մասին։

Ավելի վաղ անկախ բժիշկները հայտնել էին, որ Սահակաշվիլին թունավորվել է ծանր մետաղներով։ Թբիլիսիի քաղաքային դատարանը քննարկում է Սաակաշվիլիի ազատազրկման ժամկետի հետաձգման գործը, որի դրական լուծման դեպքում Սաակաշվիլին կարող է արտերկրում բուժում ստանալ։

Տաթև Ֆռանգյան