ԱՄՆ-ն Ուկրաինային կտրամադրի 150 կմ հեռահարության հրթիռներ․ Reuters

Լուրեր

26.07.2026 | 20:00
Ի՞նչ արժե անվճար կայանատեղին. վճարովի օգնություն «ստայանշիկ»-ներից. ապօրինի արգելքների ՇԵՐՏԵՐԸ. ՏԵՍԱՆՅՈւԹ
26.07.2026 | 18:15
Բախվել են երկու ջրային սկուտեր․ ջրափրկարարները քաղաքացիներին դուրս են բերել լճից
26.07.2026 | 17:13
Թրամփը հետաձգել է Իրանի նկատմամբ ռազմական ճնշումը կտրուկ ուժեղացնելու ծրագիրը. NYT
26.07.2026 | 16:49
Հայկ Մարտիրոսյանը և Ռոբերտ Հովհաննիսյանը կիսել են 1-2-րդ հորիզոնականները Dole Open 2026 շախմատի մրցաշարում
26.07.2026 | 16:23
Վթարային ջրանջատում Սյունիքի մարզում
26.07.2026 | 15:20
Օդի ջերմաստիճանը կնվազի
26.07.2026 | 14:33
Օգոստոսին կգրանցվեն տարվա ամենամեծ թվով աստղագիտական երևույթները
26.07.2026 | 14:03
Դավիթ Խուդաթյանը հանդիպել է ԻԻՀ էներգետիկայի նախարար Աբբաս Ալիաբադիի հետ
26.07.2026 | 13:40
3,2 մագնիտուդով երկրաշարժ՝ Կասպից ծովում
26.07.2026 | 13:17
Հայ ըմբիշները Բաքվում են
26.07.2026 | 12:45
Արաղչին և Կալլասը հեռախոսազրույցում քննարկել են տարածաշրջանային և միջազգային զարգացումները
26.07.2026 | 12:28
Վթարային ջրանջատում Երևանում և Արարատում
26.07.2026 | 11:50
Հրաձգության Հայաստանի հավաքականը հաղթել է շարժվող թիրախ մրցաձևի աշխարհի առաջնության մեդալային հաշվարկում
26.07.2026 | 11:31
Վթարային ջրանջատում Արմավիրում
26.07.2026 | 11:14
Վրաստանի շտապօգնության մեքենայով Երևան է տեղափոխվել վթարից տուժած աղջիկ երեխա
Բոլորը

Reuters-ը, հղում անելով ԱՄՆ ղեկավարության իրազեկ աղբյուրներին, հայտնում է, որ ԱՄՆ-ը մտադիր է մոտ ապագայում Ուկրաինային փոխանցել մինչև 150 կմ հեռահարությամբ հրթիռներ։ Reuters-ը, պարզաբանելով իր նախորդ հոդվածը, գրում է, որ ռազմական օգնության նոր փաթեթը կներառի Ground Launched Small Diameter Bomb (GLSDB) ճշգրիտ կառավարվող հրթիռներ։  Ամերիկաշվեդական արտադրության այս հրթիռները բազմաֆունկցիոնալ են, կարող են արձակվել նաև HIMARS կայանքներից և խոցել շարժվող թիրախներ մեծ հեռավորության վրա:

Մինչ այժմ ուկրաինական բանակին ամերիկացիների և այլ դաշնակիցների կողմից մատակարարվող հրթիռների խոցման շառավիղը շատ քիչ էր գերազանցում 80 կիլոմետրը․ դրանք նույնպես հրթիռներ էին HIMARS կայանքների համար։

Ուկրաինան երկար ժամանակ ԱՄՆ-ից և դաշնակիցներից խնդրում է մինչև 300 կիլոմետր հեռահարության բարձր ճշգրտության ATACMS հրթիռներ, որոնք կարող են արձակվել HIMARS կայանքներից: Մինչ այժմ արևմտյան դաշնակիցները հրաժարվում էին նման զինատեսակներ փոխանցել՝ ոչ պաշտոնական տվյալների համաձայն, քանի որ մտավախություն ունեն, որ ուկրաինացիները կսկսեն խոցել թիրախները Ռուսաստանի տարածքի խորքում, ինչը կարող է հանգեցնել պատերազմի անվերահսկելի էսկալացիայի։

Reuters-ի տվյալներով՝ 2,2 միլիարդ դոլար արժողությամբ ռազմական օգնության նոր փաթեթի մասին կհայտարարվի արդեն այս շաբաթ:

Տաթև Ֆռանգյան