ՀՀ-ն այլևս չպիտի՛ Ադրբեջանի և ՌԴ-ի հետ թուղթ ստորագրի․ ռուսները զիջում են ՀՀ-ի շահերը․Բորիս Նավասարդյան․ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

26.07.2026 | 21:56
Խուդաթյանը շրջայց է կատարել Իրանում կառուցվող թունելում և ճանապարհի կառավարման կենտրոնում
26.07.2026 | 21:42
Համայնքային ոստիկանները ձերբակալել և նախաքննական մարմին են ներկայացրել լուսաձայնային ատրճանակից իր տանն օդ կրակած անձին
26.07.2026 | 20:00
Ի՞նչ արժե անվճար կայանատեղին. վճարովի օգնություն «ստայանշիկ»-ներից. ապօրինի արգելքների ՇԵՐՏԵՐԸ. ՏԵՍԱՆՅՈւԹ
26.07.2026 | 18:15
Բախվել են երկու ջրային սկուտեր․ ջրափրկարարները քաղաքացիներին դուրս են բերել լճից
26.07.2026 | 17:13
Թրամփը հետաձգել է Իրանի նկատմամբ ռազմական ճնշումը կտրուկ ուժեղացնելու ծրագիրը. NYT
26.07.2026 | 16:49
Հայկ Մարտիրոսյանը և Ռոբերտ Հովհաննիսյանը կիսել են 1-2-րդ հորիզոնականները Dole Open 2026 շախմատի մրցաշարում
26.07.2026 | 16:23
Վթարային ջրանջատում Սյունիքի մարզում
26.07.2026 | 15:20
Օդի ջերմաստիճանը կնվազի
26.07.2026 | 14:33
Օգոստոսին կգրանցվեն տարվա ամենամեծ թվով աստղագիտական երևույթները
26.07.2026 | 14:03
Դավիթ Խուդաթյանը հանդիպել է ԻԻՀ էներգետիկայի նախարար Աբբաս Ալիաբադիի հետ
26.07.2026 | 13:40
3,2 մագնիտուդով երկրաշարժ՝ Կասպից ծովում
26.07.2026 | 13:17
Հայ ըմբիշները Բաքվում են
26.07.2026 | 12:45
Արաղչին և Կալլասը հեռախոսազրույցում քննարկել են տարածաշրջանային և միջազգային զարգացումները
26.07.2026 | 12:28
Վթարային ջրանջատում Երևանում և Արարատում
26.07.2026 | 11:50
Հրաձգության Հայաստանի հավաքականը հաղթել է շարժվող թիրախ մրցաձևի աշխարհի առաջնության մեդալային հաշվարկում
Բոլորը

 

Factor TV-ի հարցազրույցը Երևանի Մամուլի ակումբի նախագահ Բորիս Նավասարդյանի հետ

-Ռուսաստանը Հայաստանում ունենալով 102-րդ ռազմաբազա, հայ-ռուսական համատեղ զորախումբ, հակաօդային պաշտպանություն, ԱԴԾ-ի սահմանապահ զորքեր հայ-ադրբեջանական սահմանին, Սյունիքում ռազմական հենակետեր՝ չզսպեց Ադրբեջանի ագրեսիան, դա փաստ է, անգամ գնահատական չտվեց սեպտեմբերի 13-ի ագրեսիայից հետո ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում և Լաչինի միջանցքի հարցով ձախողեց հայանպաստ հայտարարությունների ընդունումը։ Դրանով հանդերձ Ռուսաստանը ծանր հռետորաբնությամբ դժգոհում է, որ Հայաստանը դիմել և այստեղ է բերում ԵՄ դիտորդներ։ Ինչո՞ւ։

-Այդ մասին արդեն բազմաթիվ հայտարարություններ կան տարբեր քաղաքական վերլուծաբանների և ռուսաստանյան գործիչների կողմից, հստակ պատճառ է նշվում․ Հայաստանը մասնակցում է այնպիսի գործողությունների, որոնք նպաստում են Ռուսաստանին Հարավային Կովկասից դուրս բերելուն։ Դա, իրոք, այդպես է։ Այսինքն՝ որքան Արևմուտքը ակտիվանա Հայաստանում, այդքան Ռուսաստանի դիրքերն այստեղ թուլանալու են։ Ռուսաստանի տեսակետից հասկանալի է դժգոհությունը։ Բայց հասկանալի են նաև Հայաստանի քայլերը, որը պետք է մտածի իր անվտանգության մասին, և քանի որ Ռուսաստանն այլևս Հայաստանի ու հայության անվտանգության երաշխավորը չէ, մեր պետությունը ոչ թե կարող է, այլ պարտավոր է ընտրել այլ եղանակներ իր խնդիրները լուծելու համար։ Բայց աջակցություն ստանալու համար դիմելով տարբեր երկրների, տարբեր միջազգային կառույցների՝ Հայաստանը չպետք է բացառի Ռուսաստանի որոշակի դերը։ Պարզապես պետք է Մոսկվայի գործընկերներին հստակ բացատրել, որ հայ-ռուսական հարաբերություններն ունեն բազմաթիվ հիմքեր, լուրջ պայմանագրային բազա, այսինքն՝ ՌԴ-ն իր ձեռքում ունի ամեն ինչ, որպեսզի Հայաստանի նկատմամբ իր պարտավորությունները կատարի, մենք դրան չենք խանգարի․ Հայաստանը չի հրաժարվում ՌԴ-ի աջակցութունից, ՀԱՊԿ-ի դերից, բայց քանի որ դրանք բավարար չեն, Հայստանը պարտավոր է գտնել այլընտրանքային հնարավորություններ։

-Կարծում եք՝ Մոսկվայում չե՞ն հաշվարկել, որ իրենց անգործության հետևանքն է այս գործընթացը։ Որևէ մեկը Մոսկվային չէր խանգարում գնահատական տալ Ադրբեջանի ագրեսիային։

-Շատ լավ գիտակցում են։ Եվ այն մարդիկ, որոնք կարող են իրենց թույլ տալ քիչ թե շատ անկեղծ խոսել այդ թեմայով, օրինակ՝ Կոնստանտին Զատուլինը, նշում են, որ այն, ինչ այսօր առկա է հայ-ռուսական հարաբերություններում, Ռուսաստանի կողմից իր պարտավորությունները չկատարելու հետևանքն է։ Այսինքն՝ քաջատեղյակ են։

-Մոսկվայի հայտարարության մեջ նշվում է, որ ԵՄ մուտքը Հայաստան կարող է աշխարհաքաղաքական առճակատում բերել տարածաշրջան և սրել առկա հակասությունները, ռուս խաղաղապահները ԼՂ-ում և սահմանապահները ՀՀ-ում կարձագանքեն ԵՄ դիտորդների գործողություններին՝ հաշվի առնելով իրավիճակի զարգացումը։ Սա ի՞նչ ակնարկ է, սպառնալի՞ք է։

-Սա շարունակությունն է այն քաղաքականության, որը լինելով անկարող տարածաշրջանում բազմաթիվ խնդիրներ լուծելու, կիրառում է Ռուսաստանը Հայաստանի նկատմամբ՝ այսինքն՝ սպառնալիք, որպեսզի Հայաստանը ճնշման տակ հրաժարվի այն քայլերից, որոնք բխում են իր շահերից և իր անվտանգության կարիքներից։ Մի քանի անգամ ականատես ենք եղել, որ Հայաստանը ենթարկվում է այդ ճնշմանը․․․ Հուսով եմ՝ այլևս Մոսկվայի ճնշումներն արդյունք չեն տալու։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։

Մանրամասները՝ տեսանյութում։